Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը ուրբաթ օրը հակադարձելով նախօրեին Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Թուրքայի իշխանություններին ուղղված կոչին՝ չվերաբացել հայ-թուրքական սահմանը, քանի որ դրանով Ադրբեջանը կզրկվի «լուրջ լծակից» Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, ասաց, թե Թուրքիայի իշխանություններին այդ կոչը պետք է մտահոգի:
Օսկանյանի մեկնաբանությամբ, նման կոչը վկայում է, որ «փոքր Ադրբեջանի նախագահը Թուրքիային դիտում է իբրեւ լծակ Հայաստանի վրա ճնշում գործադրելու նապատակով»:
«Դա շատ բացասական երեւույթ է եւ մենք ցավում ենք դրա համար: Մենք գտնում ենք, որ հայ-թուրքական սահմանի բաց լինելը ոչ միայն կնպաստի տարածաշրջանային համագործակցությանը, այլեւ լուրջ դրական ազդեցություն կունենա Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վրա», - ասաց Օսկանյանը:
Լրագրողների հարցերին Հայաստանի արտգործնախարարը պատասխանեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալիվիտիեյի հայաստանյան այցի ավարտին հրավիրված համատեղ ասուլիսում:
Թալվիտիեյի տարածաշրջանային այցի նպատակը հարավկովկասյան երկրների ղեկավարների հետ «Ավելի ընդարձակ Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրում այդ երկրների ներգրավման հեռանկարները քննարկելն էր: Հայաստանում Եվրամիության պատվիրակը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել՝ այդ թվում նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Քննարկվումների ժամանակ շոշափվել է, բնականաբար, նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:
Հեյկի Թալվիտիեն դժվարացավ ասել, թե երբ եւ կոնկրետ ինչպիսի պայմաններ կառաջարկի Եվրահանձաժողովը հարավկովկասյան երկրներին՝ Եվրամիության նշված ծրագրում ընդգրկելու համար: Ամեն դեպքում, նրա կարծիքով, «պատասխանը բացասական չի լինելու»:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, Եվրամիության ներկայացուցիչը ասաց, թե տարածաշրջանային այցը ցույց է տալիս, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը, պատրաստ են շարունակել բանակցությունները Մինսկի խմբի միջնորդությամբ:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Ադրբեջանը հրաժարվեց Պրահայում ծրագրված երկու երկրների արտգործնախարարների հանդիպումից, Թալվիտիեն դժվարացավ պատասխանել: «Ամեն դեպքում, որքան որ ես հասկանում, Ադրբեջանը պարզապես պատրաստ չէր այդ հանդիպմանը», - այդոուհանդերձ ասաց Եվրամիության պատվիրակը՝ ավելացնելով, որ հանդիպման հետաձգումը չի նշանակում, թե հակամարտության կարգավորման գործընթացը եւս հետաձգվում է:
«Եվրամիությունն իր մասով աջակցում է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացին: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցերի ընթացքում փորձում եմ պարզապես վստահություն ստեղծել երկու երկրների միջեւ», - ասաց Հեյկի Թալիվիտիեն:
Ռուզան Ստեփանյան