Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը ավարտող Ջոն Օրդուեյը, ինչպես հինգշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տունը, նախագահ Ջորջ Բուշի կողմից առաջադրվել է որպես Ղազախստանում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելության ղեկավար:
Սպիտակ տան հայտարարության մեջ չի նշվում, թե ով կարող է փոխարինել Օրդուեյին Երեւանում: Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության պաշտոնյաների փոխանցմամբ, դեսպանի փոխատեղման մասին պաշտոնապես կհայտարարվի գալիք շաբաթվա ընթացքում:
Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ տարածել են, թե Հայաստանում դեսպան կարող է նշանակվել Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մայլսը: Թբիլիսիում Միացյալ Նահանգների դեսպանությունը ոչ հերքեց, ոչ էլ հաստատել է այդ տեղեկատվությունը: Դեսպանատան պաշտոնյաներից մեկը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Մայլսի ժամկետը լրանում է 2005 թվականին՝ ավելացնելով, այդուհանդերձ, թե ԱՄՆ նախագահը կարող է մինչ ժամկետի ավարտը նրան այլ երկիր գործուղել:
1992-1993 թվականներին Ռիչարդ Մայլսը եղել է Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպանը Ադրբեջանում:
Պրոֆեսիոնալ դիվանագետ Ջոն Օրդուեյը ԱՄՆ դեսպանն է Հայաստանում 2001 թվականի նոյեմբերից ի վեր: Մինչ այդ նա երկրորդ դեմքն էր Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունում, որը ԱՄՆ-ի կարեւորագույն դիվանագիտական առաքելություններից է: Օրդուեյի նոր նշանակումը ենթակա է ԱՄՆ-ի Սենատի հաստատմանը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Շուգարյանը, մինչդեռ, այսօր ընդունել է ԱՄՆ Պետական քարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի բյուրոյի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գրասենյակի տնօրեն Ջոն Ֆոքսին: Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի ներկա իրավիճակի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարների, տարածաշրջանի հարեւան երկրների հետ Հայաստանի ու Միացյալ Նահանգների հարաբերությունների, ինչպես նաեւ Հարավային Կովկասի շրջանային զարգացումների վերաբերյալ:
Հրայր Թամրազյան, Պրահա