«Առավոտ» թերթի հայացքով, այս տարի քաղաքական դաշտում հիմնական խաղացողների գործողությունները, կարծես թե, առայժմ համապատասխան չեն իրականությանը. - «Չափից դուրս անհանգիստ է իշխանության ուժային եւ քարոզչական փոխազդեցությունը ընդդիմության հանրահավաքներին: Մինչդեռ, կարելի է վստահաբար ասել, որ մոտակա տասնամյակներում ընդդիմության գործելակերպը ճիշտ այդպիսին է լինելու: Որեւէ արտառոց եւ իշխանության համար վտանգավոր բան այդ պահանջների մեջ չկա», - կարծում է «Առավոտ»-ը: Չկա եւ ավելի վտանգավոր կանխանշան, թե «Անդրանիկ Մարգարյանը, Սերժ Սարգսյանը եւ, ասենք, Հայկ Հարությունյանը դավադրություն են պատրաստում ներկայիս նախագահի դեմ». - «Հետեւաբար, իշխանափոխության հոտ առայժմ չի գալիս: Ներկա եւ ապագա իշխանությունը պետք է պատրաստ լինի նաեւ նրան, որ ցանկացած զանգվածային հավաքի ժամանակ (եթե դա, իհարկե, նոմենկլատուրային երիտասարդների՝ «բազեների» հավաք չէ) ժողովուրդը անեծքներ է տեղալու իշխանավորների գլխին՝ իր սոցիալական վիճակից ելնելով»: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, «Առավոտ»-ի ընդգծմամբ, նրան էլ հաջողության հասնելու համար պետք են նաեւ որակական ցուցանիշներ. - «Իսկ դրանցից ամենակարեւորը հետեւյալն է. դու պիտի ապացուցես, որ այլընտրանք ես ներկայացնում ոչ թե իշխանության գագաթին կանգնած անձերին, այլ ներկայումս տարվող քաղաքականությանը»:
Այսօր լրանում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իր պաշտոնում վերընտրվելու մեկ տարին, եւ դրա հետ կապված՝ «Հայոց աշխարհ» թերթում շեշտված է. - «Նախագահի գործելակերպի ակտիվացումը հետագա խորացման կարիք է զգում: Դա անհրաժեշտ է մանավանդ այն պատճառով, որ խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորված քաղաքական կոալիցիան այդպես էլ չի կարողանում վերածվել լիարժեք քաղաքական թիմի: Նրա ներսում նկատվում է մի կողմից՝ վերմակը սեփական մարմնի վրա քաշելու առանձին կուսակցությունների անթաքույց ձգտումը եւ մյուս կողմից՝ զուգահեռաբար նաեւ ընդդիմության որոշակի ուժերի հետ ստվերային կապեր հաստատելու երկակի «խաղեր տալու» միտումը»: «Կարծում ենք», - գրում է մեկնաբանը, - «Նախագահը շատ ավելի խստապահանջ եւ կարծր պետք է լինի կոալիցիայի նկատմամբ: Թեկուզեւ այն պատճառով, որ վերջինիս ամեն մի ձախողում հարվածում է ոչ թե այդ կուսակցություններին, այլ հենց նախագահին: Նախագահի ակտիվ միջամտությունը խիստ կարեւոր է նաեւ կոալիցիայի շրջանակներում իրականացվող կադրային քաղաքականության բացթողումները հնարավորինս նվազագույնի հասցնելու համար: Բոլորս էլ տեսնում ենք, թե հաճախ կուսակցությունները ինչ անարժան մարդկանց են առաջարկում այս կամ այն պաշտոնի համար... Ընդհանրապես նախագահի նախաձեռնությամբ պետք է սկսվի պետական ապարատի հիմնովին զտման գործընթաց», - ձեւակերպված է «Հայոց աշխարհ»-ում: - «Անհրաժեշտ են կոնկրետ ու կտրուկ քայլեր գողերից, կաշառակերներից, անբաններից ազատվելու, երկրում տարրական կարգ ու կանոն հաստատելու ուղղությամբ»: Մեկնաբանը համոզված է նաեւ, որ «քաղաքական մանր ու մեծ ճգնաժամեր հրահրելու ընդդիմության համառ փորձերը կարող են շատ արագ փակուղի մտնել, եթե ավելի ակտիվ, հետեւողական եւ միաժամանակ ավելի բաց ու հրապարակային լինի նախագահը՝ իր քայլերի ու մտահղացումների մեջ»:
«Երկրում ստեղծվում է ակնհայտորեն միլիտարիստական քարոզչական ֆոն, մինչդեռ չկան օբյեկտիվ նշաններ, որ երկիրն իրոք պատրաստվում է պատերազմի», - նշում է այսօր «Իրավունք» թերթը: - «Պատերազմի պատրաստվող նույնիսկ ամենալիբերալ երկրում իշխանությունները թույլ չէին տա մասնավորապես ջրի սակագների ու հացի թանկացում, շրջանառության մեջ չէին դնի սեփականատերերին գրգռող օրինագծեր: Վերջապես պատերազմի պատրաստվող երկրներում զորամիավորումները մայրաքաղաքի շրջակայքից տեղափոխվում են սահման, մինչդեռ ընդհակառակը՝ լուրեր են պտտվում, թե ինչ-ինչ էլիտար զորամիավորումներ բերվում են Երեւան... Ուրեմն ինչո՞ւ է նույն իշխանությունը մի կողմից սրում իրավիճակը, մյուս կողմից՝ ռազմատենչ քարոզչություն ծավալում»: Այս առումով «Իրավունք»-ում շարունակում է առաջ մղվել հետեւյալ բացատրությունը. - «Իշխանության ներսում կարեւորագույն խնդիրը Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդի հարցն է, եւ իշխանության մի բեւեռը, որը ժամանակի ընթացքում կորցնում է ռեսուրսները, օբյեկտիվորեն շահագրգռված է իրավիճակի սրմամբ, իրադարձությունների արագացմամբ: Մյուս բեւեռը ընդհակառակը ձգտում է կոնսերվացնել իրավիճակը, իսկ կոնսերվացման լավագույն միջոցը արտաքին թշնամու կերպարի ստեղծումն է եւ պատերազմական հիստերիան: Դա, ըստ էության, ներքին սպառման համար է նախատեսված, քանզի թույլ է տալիս դատափետել եւ անթույլատրելի համարել ոչ միայն ցանկացած ընդվզում, այլեւ արմատական որեւէ բարեփոխման փորձն անգամ»:
Դաշնակցության «Երկիր» պաշտոնաթերթն այսօր հերթական անգամ ակնարկում է իշխող կոալիցիայի անդամ կուսակցությունների պատասխանատվությունը տարբերակելու անհրաժեշտությունը: Այստեղ «Օրինաց երկիր»-ին է ուղղվում մասնավորապես հետեւյալը. - «Տարիներ շարունակ իրենք էին ցանկանում մութ սենյակում գտնել կորած ավանդները՝ թերեւս քաջ գիտենալով, որ այնտեղ ոչինչ չկա: Հիմա, ի պատասխան ԱԺ նախագահի դիտողությանը, թե այդ բանաձեւի հեղինակ են բոլոր խումբ-խմբակցությունները, շատերը կարող են ասել, որ իրենց չխառնեն այդ ամենի մեջ, քանզի միշտ էլ զգուշորեն են մոտեցել տվյալ խնդրին՝ հայտարարելով, որ իրոք հիմնահարցը կա, բայց միանգամյա լուծում չի կարող լինել եւ երբեք այն չեն դարձրել քաղաքականության, նախընտրական պայքարի հիմք»:
«Սերժ Սարգսյանի ֆիասկոն» վերնագրի տակ «Այբ-Ֆե» թերթը ուշադրություն է սեւեռում. - «Իրեն ամենազոր պատկերացնող նախարարին թուլացնելու, վարկաբեկելու լավ առիթ էր «Զինապարտության մասին» օրինագիծը շրջանառության մեջ դնելն ու հանելը. հաշվարկված հարված ուսանողության սուլոցներին արժանացած Սարգսյանին: Վերջինիս վարկանիշի վրա բացասական լուրջ ազդեցություն ունեցավ նաեւ Արտաշես Գեղամյանի հետ բանավեճը, որն ուղղակիորեն մերկացրեց «ամենակարող» նախարարին: Այսպիսով», - ընդհանրացվում է «Այբ-Ֆե»-ում, - «ականատեսն ենք Սերժ Սարգսյանի քաղաքական կարիերայի մայրամուտի»:
Վաչե Սարգսյան