Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեքշաբթի օրը հույս հայտնեց, որ հարեւան Վրաստանը ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս կբերեն գալիք հունվարին կայանալիք արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները:
«Հետագա գործընթացները պետք է գնան սահմանադրական ճանապարհով եւ շատ ցանկալի է, որ առաջիկա ընտրությունները ավելորդ լարվածություն չհաղորդեն Վրաստանի հասարակությանը», - պաշտոնական այցով Երեւան ժամանած Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնավի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը: - «Շատ ցանկալի է, որ լուծումը խաղաղ լինի, որ ընտրությունները օրինական լինեն եւ որ ամբողջ գործընթացը տեղավորվի սահմանադրության շրջանակներում»:
Վրաստանի իրավիճակի քննարկումը ընդգրկված էր այսօր ավելի վաղ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռախմոնովի հետ հանդիպման օրակարգում:
«Ես գտնում, որ այն, ինչ կատարվում է Վրաստանում, այդ երկրի ներքին գործն է, բայց չի կարող չանհանգստացնել մեզ», - իր հերթին ասաց Տաջիկստանի նախագահը: - «Մենք որպես Վրաստանի հետ ԱՊՀ գործընկերներ, այդ երկրին ցանկանում ենք խաղաղություն, կայունության, հետագա զարգացում ժողովրդավարության ճանապարհով»:
Էմոմալի Ռախմոնովը խաղաղություն, կայունություն, բարգավաճում մաղթեց Կովկասի բոլոր ժողովուրդներին՝ ասելով, թե «լավ մտադրություններ» կան՝ վերականգնել «Մետաքսի ճանապարհը», Կովկաս, այստեղից այլ երկրներ դուրս գալու ուղիներ փնտրել:
Այսօր ավելի վաղ Հայաստանի եւ Տաջիկստանի նախագահները համատեղ հայտարարություն ստորագրեցին, իսկ երկու երկրների կառավարությունների անդամները՝ մի շարք համաձայնագրեր, որոնք վերաբերում են գաղտնի տեղեկատվության պահպանմանը, գիտության, տեխնիկայի, տեղեկատվության, սեյսմիկ պաշտպանության, բնապահպանության բնագավառներում համագործակցությանը:
Հրաչ Մելքումյան, Երեւան