Երեքշաբթի օրը Երեւանում ավարտվեց Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 12-րդ տնտեսական համաժողովի երկօրյա նախապատրաստական սեմինարը` «Աջակցություն փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացմանը», որը կազմակերպել էին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը եւ ԵԱՀԿ Տնտեսական եւ բնապահպանական գործերով համակարգողի գրասենյակը:
Միջազգային քաղաքական կառույցները առանձնակի նշանակություն են տալիս անցումային երկրներում փոքր եւ միջին բիզնեսի աջակցմանը, քանի որ վերջինիս զարգացումը ոչ միայն տնտեսական եւ սոցիալական խնդիրներ է լուծում, այլեւ նպաստում է ժողովրդավարության հաստատմանը. թերեւս այս նշանաբանով ընթացավ սեմինարը, որին մասնակցեցին մոտ շուրջ պաշտոնյաներ, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 26 երկրներից եկած փորձագետները ներկայացրեցին փոքր ու միջին բիզնեսի աջակցման իրենց երկրների փորձը, այդ ոլորտում առկա խնդիրները։
«Փոքր բիզնեսի զարգացման միջոցով կայանում է միջին խավը, որը նաեւ ժողովրդավարությունը զարգացնելու միջոց է», - սեմինարի ավարտից հետո լրագրողներին ասաց ԵԱՀԿ տնտեսական եւ բնապահպանական գործունեության համակարգող Մարցին Զվեյչինսկին:
Տեսականորեն, անշուշտ, այդպես է: Բայց հետխորհրդային շատ երկրների պարագայում ոչ թե փոքրաթիվ միջին խավն է բազմապատկվում, այլ եղածն է տարրալուծվում սոցիալական երկու ծայրահեղ բեւեռների մեջ. շատ քչերը հարստանում են, իսկ մեծամասնությունը՝ աղքատանում.
Այդուհանդերձ, Զվեյչինսկին համոզված է, որ նույնիսկ ամենաաղքատ երկրի կառավարությունը իր քաղաքականությամբ կարող է նպաստել միջին խավի կայացմանը, եթե վերացնի առկա խոչընդոտները:
Հայաստանում եւս աղքատության խնդիրը առաջին պլանում է: Դրա հաղթահարման առաջնահերթ ուղղություններից է փոքր եւ միջին բիզնեսի աջակցման պետական համակարգի ձեւավորումը։ Ինչպես լրագրողներին ասաց Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Ռշտունի Մարտիրոսյանը, այդ աշխատանքը մոտ է ավարտին։ Նրա փոխանցմամբ, այս տարվա համար ծրագրված բոլոր աշխատանքներն արված են. հիմնադրամի՝ Երեւանում գտնվող գլխավոր գրասենյակից բացի, երեք մարզերում՝ Շիրակում, Սյունիքում եւ Տավուշում ստեղծվել են մասնաճյուղեր։ Դրանց միջոցով իրականացվում է փոքր ձեռնարկատերերի գործարար տեղեկատվություն, խորհրդատվություն, ուսուցում եւ վերապատրաստում։
Այս տարի պետական բյուջեից 250 միլիոն դրամ է հատկացվել հիմնադրամին, հաջորդ տարի եւս նույնքան գումար կտրվի։
Գումարների մեծ մասը կծախսվի փոքր բիզնեսին վարկային երաշխիքների տրամադրման ծրագրի շրջանակներում:
«Այդ ծրագրով մենք փորձելու ենք լուծել գրավի բացակայության խնդիրը մարզերում գործող բիզնեսների համար: Այդ բիզնեսներից հիմնականում մերժում են վարկ տրամադրել՝ ասելով, թե գրավը լիկվիկդային չէ, եւ այս դեպքում երաշխիքը պետք է օգնի նրանց, որպեսզի կարողանան օգտվել այդ վարկային միջոցներից», - պարզաբանեց Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ բիզնես ծրագրեր ունեցող փոքր ձեռներեցները պետությունից կարող են մինչեւ 6 միլիոն դրամի վարկային երաշխիքներ ստանալ արդեն ընտրված հայաստանյան հինգ մասնավոր բանկերից։
Իհարկե, վարկային երաշխիքներ ապահովելը անհրաժեշտ պայման է փոքր բիզնեսի համար, սակայն, ոչ մի երաշխիք չկա, թե 20-30 տոկոսով վերցված եւ նույնիսկ ապահովագրված վարկերով կարելի է փոքր բիզնես զարգացնել։ Սեմինարի մասնակիցներից շատերը բազմիցս շեշտեցին, որ բանկերի վարկավորման միջոցով հնարավոր չէ փոքր բիզնես զարգացնել. դրա համար անհրաժեշտ են շատ ավելի ցածր տոկոսներով միկրովարկեր տրամադրող մասնագիտացված կազմակերպություններ։
Ատոմ Մարգարյան, Երեւան