Հայաստանյան ընդդիմության առաջնորդները իրենց կտրական անհամաձայնությունն են հայտնում Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի՝ անցած ուրբաթ արած հայտարարությանը, թե վստահության հանրաքվեի թեման կորցրել է հրատապությունը, քանի որ երկրում չկա այլեւս հասարակական նախկին դիմակայությունը:
«Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում այդ կապակցությամբ ասաց. - «Միգուցե Սահմանադրական դատարանի նախագահի համար այդ թեման կորցրել է իր արդիականությունը, որովհետեւ այս ընթացքում գուցե իրենց համար այնպիսի ոգեւորիչ նշանակումներ են եղել, որ, իրոք, իրենք արդեն այդ խնդրին այլ տեսանկյունից են մոտենում»:
Գեղամյանի խոսերով, արդիականություն կորցնել-չկորցնելը պայմանավորված է ժողովրդի սոցիալական վիճակով. - «Եթե այս ընթացքում վիճակը շեշտակի բարելավվեր, միգուցե մենք էլ ժամանակավրեպ համարեինք իշխանափոխության հարցը այդքան սուր դնելը: Բայց, քանի որ ձեզ հետ միասին ականատեսն ենք այն զարգացումների, որոնց հետեւանքով է'լ ավելի է սաստկանալու ժողովրդի ճնշող մեծամասնության վիճակը, բնականաբար, այս պարագայում առնվազն պետք է անգութ կամ կույր լինել, որ ինչ-ինչ երեւակայական բարեփոխումներ մատնանշել՝ ասելով, որ իշխանափոխությունը կորցրել է իր հրատապությունը»:
«Արդարություն» խմբակցության անդամ Շավարշ Քոչարյանի համար էլ ընդունելի չէ Գագիկ Հարությունյանի արտահայտած տեսակետը:
«Սահմանադրական դատարանը դա գրել է ոչ թե նախաբանում կամ այլ տեղ, այլ գրել է՝ «որոշում է»: Մենք գործ ունենք կոլեգիալ մարմնի հետ, ու կա կոլեգիալ մարմնի որոշում...Եվ այդ որոշումը ենթակա է կատարման», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Շավարշ Քոչարյանը:
Ամիսներ առաջ «Ազգային միաբանություն»-ը առաջիկա անելիքների շուրջ մի խումբ հարցեր մատնանշելով հայտարարություն էր արել, այդ թվում ընդգրկելով ե'ւ վստահության հանրաքվե ե'ւ այդ հարցով 1 միլիոնանոց ստորագրահավաք անցկացնելու խնդիրը: Շուրջ մեկ ամիս առաջ էլ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանն ասել էր, թե իրենք կաջակցեն Արտաշես Գեղամյանի նախաձեռնած 1 միլիոնանոց ստորագրահավաքին, նրանք էլ փոխադարձաբար պետք է աջակցեն վստահության հանրաքվեի անցկացման հետ կապված օրենսդրական նախաձեռնությունը պաշտպանելու հարցում:
Այդ օրերին, սակայն, խորհրդարանում «Ազգային միաբանություն» խմբակցության անդամ Հմայակ Հովհաննիսյանը թերահավատությամբ խոսեց այս թեմայով օրենսդրական նախաձեռնությունների մասին: Նրա կարծիքով, ճիշտ ճանապարհը ստորագրահավաքն է եւ ոչ թե Ազգային ժողովում վստահության հանրաքվե անցկացնելու մասին որոշման նախագիծ առաջարկելը: Մանավանդ, որ խորհրդարանում ընդդիմությունը, ըստ էության, միայն 25 ձայն ունի:
Արտաշես Գեղամյանը, այսօր հստակեցնելով կուսակցության հայտարարության բովանդակությունը, նշեց. - «Այնտեղ մենք ասել ենք, որ ամեն ինչ անելու ենք, խնդիր դնելով մեր առջեւ «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կայացնել, Ազգային ժողովում վավերացնել, ինչը հնարավորություն կընձեռի մեզ հանրապետության նախագահի պաշտոնում հայտնված Ռոբերտ Քոչարյանի վստահության հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի: Եթե լռակյաց մեծամասնությունը, որն այսօր կազմում է Ազգային ժողովի առանցքը, վիժեցնի այդ նախաձեռնությունը, բնականաբար, կստեղծվի նոր քաղաքական իրավիճակ, որը է'լ ավելի կուժգնացնի մեր այն համոզմունքը, որ Հայաստանին անհրաժեշտ է իշխանափոխություն, եւ պահը կթելադրի մեզ՝ սկսենք ստորագրահավա՞քը, թե՞ մեր զինանոցում առկա այլ քաղաքական ներազդելու միջոցները հրապարակ հանենք»:
Հարցին, թե իր ղեկավարած կուսակցությունը կհամագործակցի այդ հարցում «Արդարություն» դաշինքի հետ, Գեղամյանը պատասխանեց. - «Ազգային միաբանություն» կուսակցությունը պատրաստ է համագործակցել սատանայի հետ, միայն թե այս սատանայական իշխանություններից ձերբազատենք հայ ժողովրդին»:
Կարինե Քալանթարյան, Երեւան