Հայաստան - Եվրամիություն համագործակցության խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով, Բրյուսելում է հայկական պատվիրակությունը՝ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ:
Այսօր նիստի ավարտին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե հանդիպումը բավականին արդյունավետ էր եւ նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու հնարավորություններ տվեց:
Վարդան Օսկանյանի խոսքերով, նիստի օրակարգը կարելի է բաժանել 3 մասի: Առաջինը՝ քաղաքական երկխոսությունն է, որը վերաբերում է Հայաստանի տարածաշրջանային դերին, Եվրամիության հետ հարաբերություններին եւ Եվրամիության առաջիկա ընդարձակման շրջանակներում հետագա հարաբերությունների ծավալմանը:
Քաղաքական երկխոսության շրջանակներում է քննարկվել նաեւ տարածաշրջանային համագործակցության եւ Լեռնային Ղարաբաղի հարցերը:
Ինչ վերաբերում է Հայաստանի Եվրամիության անդամ դառնալու հեռանկարին, ապա Վարդան Օսկանյանի փոխանցմամբ, Հայաստանը վաղուց է այդ մասին իր կամքն արտահայտել եւ այս անգամ եւս այն վերահաստատել է:
Սակայն մեր նպատակը ոչ թե սոսկ Եվրամիության անդամ դառնալն է, այլ իսկապես այդ մակարդակին հասնելը, ասաց արտգործնախարարը, սակայ ձեռնպահ մնաց կոնկրետ ժամկետներ նշելուց:
Քննարկման ընթացքում տնտեսական թեմաների շրջանակներում խոսվել է էներգետիկ եւ տրանսպորտային խնդրիների մասին: Մասնավորապես, ուժի մեջ է մնում Եվրամիության առաջարկը՝ տրամադրել 100 մլն եվրո Մեծամորի ատոմակայանը փակելու դիմաց: Սակայն դա չի կարող Հայաստանին հրապուրել, քանի դեռ լուծված չէ էներգետիկ այլընտրանքային աղբյուրների հարցը: Միայն դրանց հստակ առկայության պարագայում, ասաց արտգործնախարարը, մենք կկարողանանք նշել ատոմակայանի վերջնական փակման ժամկետը:
Ադրադառնալով տրանսպորտային խնդիրներին, Վարդան Օսկանյանը փոխանցեց, որ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Տրասեկա» ծրագրի 10-րդ կոնֆերանսը տեղի է ունենալու Երեւանում հոկտեմբեր ամսին: Երեւանյան կոնֆերանսում քննարկվելու է Գյումրի-Թբիլիսի երկաթգծի շահագործման հարցը: Այս ամենից բացի, բյրուսելյան նիստում քննարկվել է նաեւ Եվրամիության անդամ երկրների հետ առեւտրաշրջանառության ծավալների մեծացման խնդիրը:
Քննարկման երրորդ մասը նվիրված է եղել օրենսդրական հարցերին: Վարդան Օսկանյանի փոխանցմամբ, հայաստանյան օրենսդրությունը Եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու առումով հսկայական անելիք ունի Ազգային Ժողովում կազմավորված Եվրոպական ինտեգրման հարցերով զբաղվող ժամանակավոր հանձնաժողովը, որի աշխատանքի արդյունքները նկատելի կդառնան մի քանի տարուց:
Երեկ Բրյուսելում տեղի է ունեցել նաեւ Ադրբեջան- Եվրամիություն համագործակցության խորհրդի հերթական նիստը, որն ավարտվել է առանց վերջնական ամփոփիչ փաստաթղթի ընդունման:
Այս օրերին Եվրակառույցներում ադրբեջանական պատվիրակություններից հայտնի դարձավ, որ բրյուսելյան այս նիստի ավարտին ադրբեջանական պատվիրակությունը պնդել է, որ եզրափակիչ փաստաթղթում տեղ գտնի մի ձեւակերտում, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիմքի վրա:
Եվրամիության ներկայացուցիչներն այս պնդմանը չեն համաձայնել, եւ փաստաթղթի ընդունման հարցը դեռեւս մնում է առկախ: Ընդ որում, Եվրոպայի դիտորդները գրեթե բացառում են այդ ձեւակերպման ներառումը փաստաթղթի մեջ:
Արմեն Զաքարյան, Բրյուսել