Կառավարող կոալիցիայի անդամ կուսակցությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը քննարկելու է
Համաշխարհային բանկի տրամադրած 300 հազար դոլար դրամաշնորհով մոտ երեք տարի առաջ ստեղծված կառավարության հակակոռուպցիոն հանձնաժողովի մշակած կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարական ծրագիրը:
Դեռ մի քանի շաբաթ առաջ համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնն ու ԵԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի այն ժամանակվա ղեկավար Ռոյ Ռիվը անհանգստություն էին հայտնել վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ծրագրի ուշացման առնչությամբ:
Համապետական ընտրություններից հետո ձեւավորված քաղաքական կոալիցիայի համակարգող խորհուրդը, որին հուշագրով վերապահված է բոլոր հայեցակարգային ծրագրերի քննարկումը, ստեղծել է հատուկ աշխատանքային խումբ, որն էլ պետք է ուսումնասիրի հակակոռուպցիոն հանձնաժողովի մշակած ծրագիրը:
Աշխատանքային խմբում ընդգրկված են մեկական ներկայացուցիչ Հայաստանի հանրապետական կուսակցությունից, Հայ հեղափոխական դաշնակցությունից եւ «Օրինաց Երկիր» կուսակցությունից:
Խմբում ՀՀԿ-ն ներկայացնող Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, որ աշխատանքային խումբը նոր ծրագիր չի մշակելու, այլ դիտարկելու է կոալիցիայի անդամ կուսակցությունների ներկայացուցիչների հնարավոր նոր առաջարկները, ինչից հետո նախագիծը «շարունակելու է սկսած ճանապարհը»:
Միջազգային կազմակերպությունները լիահույս են, որ առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում ծրագիրը քնարկվելու եւ ընդունվելու է: «Միջազգային կազմակերպությունները արդարացիորեն շտապեցնում էին», - ասաց Տիգրան Թորոսյանը՝ ավելացնելով, սակայն, որ ընտրական գործընթացները բավականին հետ գցեցին ծրագրի մշակման աշխատանքները: - «Հիմա էլ, երբ կոալիցիոն կառավարություն ստեղծվեց, ակնհայտ էր, որ ճիշտ կլինի, որ այս շրջանակում եւս նախագիծը քննարկվի: Ես կարծում եմ, որ 2-3 ամսվա ընթացքում, իհարկե, հնարավոր կլինի այդ փաստաթուղթը վերջնական տեսքի բերել»:
Թորոսյանի ներկայացմամբ, փաստաթուղթը բաղկացած է երկու մասից՝ օրենսդրական փոփոխություններ եւ դրանց հետեւող գործնական միջոցառումներ:
«Աշխատանքային խումբը նախ պիտի ի մի բերեր տարբեր կուսակցությունների քննարկումների արդյունքները: Երկրորդը, որ քաղաքական առումով չափազանց կարեւոր է՝ երեք կուսակցությունները անպայման, նաեւ իրենց առաջարկությունները ներկայացնելով, ի վերջո պետք է քաղաքական պատասխանատվություն կրեն այդ ծրագրի իրականացման համար», - աշխատանքային խմբի նպատակները պարզաբանեց Տիգրան Թորոսյանը:
Խոսքն այստեղ վերաբերում է Դաշնակցությանն ու «Օրինաց երկիր»-ին, որովհետեւ Հանրապետական կուսակցությունն ի սկզբանե ընդգրկված է եղել հակակոռուպցիոն հանձնաժողովում, մասնակցել է ծրագրի մշակման աշխատանքներին:
Օգոստոսի 29-ին կոալիցիայի համակարգող խորհրդի նիստում կքննարկվեն ներկայացվելիք առաջարկությունները եւ կորոշվեն հետագա անելիքները: «Դրանից հետո արդեն, կարծում եմ, կարելի է ճշգրիտ ասել, թե ծրագիրը երբ կներկայացվի կառավարությանը», - ասաց Թորոսյանը:
Կարինե Քալանթարյան, Երեւան