ՀԿԿ (Հայաստանի կոմունիստական կուսակցություն) նորընտիր առաջնորդ Ռուբեն Թովմասյանը «Հայկական ժամանակ»-ին ասել է. - «Մեր համագործակցությունը «Արդարության» եւ «Ազգային միաբանության» հետ կարող է լինել միայն միջկուսակցական հարաբերությունների մակարդակով: Նրանց հետ մենք տարաձայնություններ ունենք: Մենք չենք կիսում կառուցողական ընդդիմություն լինելու նրանց դիրքորոշումը եւ այն կարծիքին ենք, որ թե՛ «Արդարություն» դաշինքը, թե՛ «Ազգային միաբանություն»-ը այսօր բավականին հանդուրժողական վերաբերմունք ունեն երկրում կատարվող անցուդարձի նկատմամբ: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ հայաստանյան քաղաքական դաշտի միակ արմատական ընդդիմությունը կոմկուսն է: Ուստի այն կուսակցությունները, որոնք կբռնեն արմատական ընդդիմության ճանապարհը, իրենք պետք է գան եւ համախմբվեն կոմկուսի շուրջը, ոչ թե մենք պետք է գնանք դեպի այդ կուսակցությունները: ՀԿԿ-ն է ղեկավարելու ողջ ընդդիմադիր դաշտը հանրապետությունում»:
«Հայկական ժամանակ»-ը, նկարագրելով այսօրվա ընդդիմադիր ճամբարում կատարվողը, փոխանցում է. - «Օգոստոսի 8-ին «Արդարություն» խմբակցության նիստում քննարկված երեք օրենքների նախագծերն էլ, ըստ էության, ուղղված են Ռոբերտ Քոչարյանի դեմ: Մասնավորապես, «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում են այնպիսի փոփոխություններ, որոնցով հանրաքվե կազմակերպելու համար անհրաժեշտ կլինի ձեւավորել 250 հոգանոց նախաձեռնող խումբ, որը, գրանցվելով ԿԸՀ-ում, կստանա 500 պաշտոնաթերթիկ՝ յուրաքանչյուր 500-ական ստորագրության համար: Ըստ նախագծի, հանրաքվեն անցկացվում է, եթե նախաձեռնող խումբը 40-օրյա ժամկետում հավաքում է առնվազն 200 հազար ստորագրություն»: «Կարելի է ենթադրել», - գրում է «Հայկական ժամանակ»-ը, - «թե ինչպես կարձագանքի նման նախաձեռնություններին Քոչարյանին սատարող խորհրդարանական կոալիցիան: «Արդարության» միակ հնարավոր դաշնակիցը կարող է լինել «Ազգային միաբանություն»-ը»: Երեկ պատասխանելով հարցին, թե որքանով են իրենք պատրաստ սատարելու «Արդարության» կողմից առաջարկվող օրենսդրական նախաձեռնությունների ընդունմանը, «Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը «Հայկական ժամանակ»-ին ասել է. - «Մեր առաջիկա ծրագրային նպատակները եւ խնդիրները մենք արձանագրել ենք դեռեւս երկու ամիս առաջ ընդունված հայտարարության մեջ, որի բուն իմաստը Ռոբերտ Քոչարյան - Սերժ Սարգսյան դուետի հեռացումն է իշխանությունից: Մենք պատրաստ ենք աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք կօժանդակեն մայր նպատակի իրականացմանը»:
Սակայն, անկախ նրանից, կիրականանա՞ «Արդարություն» - «Ազգային միաբանություն» համագործակցությունը խորհրդարանում, թե՞ ոչ, արդեն իսկ «Իրավունք» թերթի էջերից «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Արամ Գասպարի Սարգսյանը խոսք է ուղղում գործող իշխանությանը. - «Ուզում եմ նաեւ շեշտել, միաժամանակ զգուշացնել ներկա իշխանավորներին, որ եթե եւս մեկ անգամ նրանք այդ փշալարերը դուրս բերեն փողոց, մենք դիմելու ենք միջազգային կառույցներին: Որովհետեւ կա կոնվենցիա, որի տակ եթե չի ստորագրել Հայաստանը, ապա պարտավոր է ստորագրել, որովհետեւ Եվրախորհրդի անդամ բոլոր երկրների կողմից ստորագրված կոնվենցիա է դա, որտեղ այդ փշալարերը կոչվում են «սպիրալ-Բրունո» եւ հիշյալ կոնվենցիայով արգելված են օգտագործման համար: Եթե ժողովուրդը կհամարի, որ ընդդիմությունը ճիշտ է ու կկանգնի մեր թիկունքին, ապա այն ժամանակ կտեսնենք, թե ինչ է անելու, այսպես կոչված, խորհրդարանական մեծամասնությունը, եթե փորձի մերժել մեր օրենսդրական այն փոփոխությունները, որոնք պահանջում է հենց ինքը՝ ժողովուրդը: Հետեւաբար ամենեւին էլ կարեւոր չէ՝ Ազգային ժողովում մենք 16-ն ենք, 24-ը, թե 30-ը»:
Եթե ընդդիմադիր դաշտում բացահայտ հաշտության ու համերաշխության միտումներ դեռ նկատելի չեն, կառավարող կոալիցիայում առայժմ այդպիսին է փոխհարաբերությունների տիրապետող որակը: Այս առումով, «Իրավունք»-ը փոխանցում է. - «Վերջին շրջանում համառորեն լուրեր են պտտվում, թե կոալիցիայի մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցության եւ Դաշնակցության միջեւ կան ինչ-ինչ անհամաձայնություններ»: «Օրինաց երկիր»-ի փոխանախագահ Մհեր Շահգելդյանը այդ առումով «Իրավունք»-ի թղթակցին ասել է. - «Լուրերն, ինչ խոսք, ճիշտ չեն: Մենք աշխատում ենք կոալիցիայի շրջանակներում որպես գործընկերներ: Բնականաբար, այնտեղ տեղի են ունենում քննարկումներ, որտեղ հնարավոր է լինեն տարբեր կարծիքներ: Իսկ կոալիցիայի խնդիրներից մեկն էլ հենց այն է, որ խնդիրները պետք է համադրվեն: Այնպես որ, տարբեր կարծիքներ հնարավոր է լինեն, բայց ինչ-որ անհաշտություններ չկան. մենք բավականին հաշտ ենք»:
«Հայկական ժամանակ»-ը նաեւ վերջին ժամանակների աղմկոտ իրադարձությունների կոնկրետ դրսեւորումներին է անդրադարձել: Թերթը, մասնավորապես, փոխանցում է, որ Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանը օրերս դուրս է գրվել հիվանդանոցից եւ այժմ գտնվում է տանը: Նրա հարազատները նշել են, որ Սեդրակյանը իրեն լավ է զգում, սակայն որոշակի բուժման կարիք ունի եւ առայժմ աշխատանքի չի գնում: Իսկ Էրեբունի համայնքի դատախազի տեղակալ Ռուդիկ Հարությունյանը Սեդրակյանի դեմ կատարված մահափորձի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ի փոխանցել է, թե կասկածյալներ ու ձերբակալվածներ առայժմ չկան: Թերթը փոխանցում է նաեւ, թե Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը իրենց տեղեկացրել է, որ հունիսի 25-ին Նուբարաշենում տեղի ունեցած դեպքի ժամանակ հրազենային վնասվածքներ ստացած իր եղբորորդին՝ Արտյում Գեւրոգյանը, արդեն դուրս է գրվել հիվանդանոցից եւ այժմ ապաքինվում է տանը:
«Հայկական ժամանակ»-ի փոխանցում է նաեւ, որ Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Վահան Մխիթարյանը, որ առանձնապես խոշոր չափերի կաշառակերության կասկածանքով կալանավորվել էր անցած ամսվա վերջին, երեկ ազատ է արձակվել, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բնակավայրից չբացակայելու մասին ստորագրությունը:
Արմեն Զաքարյան