Չորեքշաբթի առավոտյան 5.30 սահմաններում Վանաձորի զորամասերից մեկի պարեկային ծառայությունում երեք ժամկետային զինծառայող է սպանվել: Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվության եւ քարոզչության վարչության տեղեկատվությամբ՝ զինծառայողները սպանվել են «անհայտ անձանց կողմից արձակած կրակոցների հետեւանքով»:
Հարուցվել է քրեական գործ՝ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանություն կատարելու հոդվածով: Հետաքննությունը վարում է հանրապետության զինվորական դատախազությունը: Վաղ առավոտյան դեպքի վայր են ժամանել Գուգարքի զինդատախազության, ինչպես նաեւ հանրապետական զինդատախազության ղեկավարները:
Հանրապետության զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ սպանությունը տեղի է ունեցել զորամասի պահեստներից մեկի պարեկային ծառայությունում: Նա հերքեց, թե կատարվածը պահեստից գողություն անելու փորձի հետեւանք է: Ջհանգիրյանը հրաժարվեց ներկայացնել այլ մանրամասներ՝ ասելով միայն, որ «նախաքննության մեջ որոշակի առաջընթաց կա»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց, թե, դեպքի վայրում իր ճշտած նախնական տեղեկություններով, զինվորները սպանվել են ավտոմատ հրազենից, երբ քնած են եղել անցակետում, որն այնուհետեւ հրդեհվել է:
«Ըստ նախնական տվյալների, երեքից երկուսը եղբայրներ են: Երեքն էլ Երեւանից են», - ավելացրեց Սաքունցը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարի տվյալներով նույնպես, գողության փաստ չի արձանագրվել:
Ըստ այլ աղբյուրների չհաստատված տեղեկատվության՝ սպանված զինվորներն են կրակել միմյանց վրա: Արթուր Սաքունցի փոխանցմամբ, սակայն, սպանվողները որեւէ վտանգ կամ տագնապ չեն զգացել: Սպանված զինվորներից մեկը նույն գիշերը հեռախոսային խոսակցություն է ունեցել իր մոտ հետ եւ ասել է, թե ամեն ինչ նորմալ է:
2001 թվականի փետրվարին Վանաձորի զորամասերից մեկում դարձյալ սպանություն էր տեղի ունեցել: Ծառայակիցների կողմից ծեծի ենթարկված Գյուղակադեմիայի 22-ամյա ասպիրանտ, ժամկետային զինծառայող Արտյոմ Սարգսյանը մահացել էր, հարազատների պնդմամբ՝ նաեւ սպայական եւ բուժանձնակազմի անտարբերության ու անուշադրության պատճառով:
Ռուզան Խաչատրյան, Երեւան