Ինչպես շաբաթ օրը հաստատել է կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը, կառավարությունում քննարկվում են կառուցվածքային փոփոխություններ, որոնց արդյունքում կարող է ստեղծվել գերհզոր կառույց, որը կմիավորի ոստիկանությունն եւ տեղական ինքնակառավարման մարմինները:
«Քննարկումներ եղել են նման կառույց ստեղծելու վերաբերյալ», - շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը՝ ավելացնելով, թե հարցը դեռ քննարկման փուլում է:
Հովիկ Աբրահամյանը միաժամանակ հերքեց լուրերը, թե ինքն է նշանակվելու ստեղծվելիք կառույցի ղեկավար՝ փոխվարչապետի լիազորություններով:
«Իրականությանը չի համապատասխանում», - ասաց նա՝ ավելացնելով, թե քննարկումները դեռ այն փուլում են, որ անգամ վճռված չէ՝ կստեղծվի՞, թե՞ ոչ նման կառույց, առավել եւս՝ թե ով կլինի դրա ղեկավարը:
Նախկին ներքին գործերի նախարարությունը անցած տարի «Ոստիկանության մասին» օրենքի հիման վրա նախագահ Քոչարյանի հրամանագրով վերակազմավորվել է Ոստիկանության ծառայության՝ ուժեղացնելով նախագահի հսկողությունը այդ կառույցի նկատմամբ:
Հովիկ Աբրահամյանը հերքեց նաեւ շրջանառվող լուրերը, թե ինքը վատ հարաբերություններ ունի Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար անդամ, Ազգայի ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի հետ՝ ասելով, թե իրենց միջեւ անգամ տարակարծություններ չեն եղել:
Անդրադառնալով քաղաքական կոալիցիայի անդամ Դաշնակցության հետ իր հարաբերություններին, Հովիկ Աբրահամյանը կրկին հերքեց, թե այդ կուսակցությունը ինչ-ինչ վերապահումներ ունի իր գործունեության նկատմամբ՝ ասելով, թե տարբեր հանդիպումների, քննարկումների ժամանակ Դաշնակցության ղեկավարները «շատ ջերմ» վերաբերմունք են ցուցաբերում իր նկատմամբ:
Արմեն Զաքարյան, Երեւան