Երեկվա՝ արդեն առօրյա-հերթական որակվող սպանությունը հեռուն գնացող ընդհանրացումների է մղել ոչ միայն ընդդիմադիր կոչվող մամուլին: «Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանն ընդգծում է. - «Եթե, այնուամենայնիվ, այսպես կոչված՝ «գողական մտածողությամբ» հերթական անգամ ինչ-որ հարց է լուծվել, հիմա էլ՝ քաղաքի այս անկյունում, ապա դա, հատկապես վերջերս տեղի ունեցած կրակոցների համատեքստում, առավել քան պետք է սթափեցնի իրավապահ մարմիններին: Քանզի հենց այս ու այսօրինակ դեպքերի շուտափույթ ու ամբողջ ծավալով բացահայտումն ու անխտիր բոլոր մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելն է հասարակության վստահության ամրապնդման լավագույն երաշխիքը»:
«Հասարակությունը վաղուց արդեն սպասում է արագ եւ համարժեք արձագանքի», - նշում է «Ազգ» թերթի մեկնաբանը: - «Երեւանում օրը ցերեկով կարող են մարդ սպանել։ Սա իրողություն է, որին վերջին շրջանում հասարակությանը պարտադրում են համակերպվել։ Երեւանը քրեական քաղաք է դարձել։ Այսպես կշարունակվի, մինչեւ չքանդվի բացահայտումների կծիկը»: Երեկվա սպանության առնչությամբ մեկնաբանը գրում է. - «Նախորդ անպատիժ հանցագործություններն են դարձել նախադեպ նաեւ սրա համար։ Մեր իրականությունում արդեն նորմալ է ընկալվում լկստված, թիկունքում հանցագործ հակումներով պաշտոնյա ծնող կամ բարեկամ ունեցող ուսանողի համապատասխան վերաբերմունքը իր դասախոսին։ Չի կարելի բացառել, որ նա պատրաստ է ամենաթողության պայմաններում, անպատժելիության մթնոլորտում ավելի հեռու գնալ»։ «Տեղի է ունենում, հավանաբար, ամենասարսափելին. մարդիկ, հասարակությունը ձեռք են բերում յուրատեսակ մի իմունիտետ, սարսափի հանդեպ համակերպություն», - արձագանքում է «Հայոց Աշխարհ» թերթի խմբագիրը։ - «Բանդիտական տեռորն անում է իր գործը. ավելի լավ է դուրս չցցվել, ավելի լավ է փակել աչքերը կատարվողի վրա։ Անհուսությունն ու անելանելիությունը դառնում են համատարած։ Դա էլ, իր հերթին, նպաստում է բեսպրեդելի հաստատմանը։ Սպանությունը դադարել է ինչ-որ առանձնահատուկ երեւույթ լինելուց՝ սպանում են, որովհետեւ դա հնարավոր է... Բանդիտական գնդակը տնօրինում է մեր ճակատագրերը... Նրանից այսօր ապահովագրված չէ եւ ոչ ոք»: «Ինչո՞ւ մեզ պաշտոնապես չեն հայտնում ճշմարտությունը», - հարց է դնում «Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը. - «Պետությունն ի վիճակի չէ պաշտպանել իր հարկատուներին։ Բայց եթե այդպես է, ապա ժամանակը չէ՞ արդյոք ամեն շքամուտքի մոտ ստեղծել ինքնապաշտպանության պահակակետեր եւ դադարեցնել հարկերի վճարումը՝ ոստիկանություն ու դատախազություն պահելու համար: Իրականում չբացահայտվող հանցագործություններ չեն լինում։ Լինում է չբացահայտելու ցանկություն։ Կամ՝ վախ։ Կամ՝ քիթն ուրիշի գործերի մեջ չմտցնելու հրաման։ Ո՞վ է տալիս այդ հրամանները։ Փաստորեն այդ նրանց թողտվությամբ են քիլերները սպանում ինչ-որ մեկին խանգարող մարդկանց», - կապակցվում է «Հայոց Աշխարհ»-ում։
«Առավոտ» թերթի փաստագրմամբ՝ ինքնաձիգի միջոցով հարցեր լուծելը եւ անպատժելիությունը դարձել են Հայաստանում սովորական երեւույթ, եւ իշխանություններն էլ ընդամենը հերթապահ խոստումներ են շարունակում հնչեցնել, թե կբացահայտեն: «Այս լկտի իրավիճակներում սպանությունն այլեւս զարմանք ու բողոք չի առաջացնում, այլ՝ միայն ցավ», - գրում է «Հայկական ժամանակ» թերթի մեկնաբանը: - «Հաստատ գիտեմ՝ ով է սպանողը. թող դատախազությունը նայի Հանրապետական, «Օրինաց երկիր» կուսակցությունների եւ նրանց համակիրների վստահված անձանց ու ախպերության ալիբիները, տեսնի, թե դրանցից ով ինչ-ինչ առինչներ ունի ռուսաց լեզվի ֆակուլտետի հետ, ու կբացահայտեն»: Մեկնաբանի որակմամբ՝ Հայաստանում ամենագնահատված մասնագիտությունը դառնում է քիլերի մասնագիտությունը: «Ու այս ամենը ինչ-որ արտաքին թշնամու վրա գցելն էլ, թե հատուկ այսպիսի բաներ են անում, որ հայերը վատ իմիջ ունենան եւ այլն, արդեն դժվար է», - ակնարկում է մեկնաբանը:
«Հայաստանում մոլեգնում է գիշատիչների խրախճանքը: Քրեական թափթուկների, ինքնգոհ ու լկտի տգետների ձեւավորած իշխանությունը այդ խրախճանքի սեղանապետն է: Մարդկային տականքը վերագտել է համարձակությունը մայրաքաղաքի կենտրոնում տեր զգալ իրեն եւ դաժան հաշվեհարդար տեսնել բոլոր նրանց հետ, ովքեր կարող են դուր չգալ իրեն: Սա անիշխանության վկայություն է, «կազմակերպված պետությունում» իրենց աթոռներից կառչածների սերտաճումը իրենց «սատարած» տականքին՝ կազմակերպված հանցավորությանը», - պատկերավորում է «Այբ-Ֆե» թերթը՝ բերելով եւ ներքին գործերի ու ազգային անվտանգության գնդապետ Գառնիկ Մարգարյանի հետեւյալ գնահատականը. - «Պետություն չկա: Պետական ապարատները չեն աշխատում: Դիմադրություն չկա: Հենց դրանով էլ բացատրվում է այն մթնոլորտը, որում այսօր ապրում ենք»:
Դատախազության ներկայացուցիչները հավաստիացնում են, թե բացահայտված է Նուբարաշենի խճուղու վրա հունիսի 25-ին կատարված ոճրագործությունը: «Հայոց Աշխարհ» թերթում սրան կցված է. - «Դեռեւս անցյալ տարվա նոյեմբերի 27-ին, էլի օրը ցերեկով, հարձակում էր կատարվել նաեւ Ռուբեն Գեւորգյանի եղբոր մյուս որդու՝ Արթուր Գեւորգյանի ու նրա ընկերների վրա: Այդ գործը եւս համարվում է բացահայտված, քանզի նախաքննությամբ պարզվել էր հարձակվողների ինքնությունը, էլի երեք հոգու մեղադրանք էր առաջադրվել: Բայց այս դեպքում եւս նրանց նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, որը մինչ օրս որեւէ արդյունքի չի հանգեցրել: Ըստ որում, հետախուզվողներից Գեւորգ Մանուկյանը Սամվել Ալեքսանյանի ազգականներից է»:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի՝ հունիսի 25-ին Նուբարաշենում սպանված եղբորորդու՝ Արկադի Գեւորգյանի մայրը՝ Սվետլանա Գեւորգյանը, պնդում է, որ եթե ժամանակին պատժվեին դեռ մեկ տարի առաջ իր որդիների նկատմամբ կատարված ոտնձգությունների հեղինակները եւ մեղավորները, հերթական ոճրագործը չէր մտածի, թե անպատիժ է մնալու, ու քաղաքը չէր վերածվի «ռազբորկաների» թատերաբեմի: «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում նա ընդգծել է, որ նախորդ սպանությունը լիարժեքորեն բացահայտված է եղել դատախազության կողմից, կատարողները հայտնի են եղել, սակայն ոստիկանությունը դիտավորյալ չի ձերբակալել մեղավորներին, որոնք գործարար, պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մերձավորներն են:
Վաչե Սարգսյան