Երեւանի մետրոպոլիտենի բոլոր 13 շարժակազմերի աշխատանքն ապահովող անձնակազմը երեքշաբթի օրը դուրս չի եկել աշխատանքի՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձը: Մետրոպոլիտենի ղեկավարության եւ քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ վարվող բանակցությունները դեռեւս արդյունք չեն տվել:
Գործադուլավորները «Ազատություն» ռադիոկայանին ասացին, թե դեռ երկու ամիս առաջ գրավոր դիմել էին իշխանություններին՝ խնդրելով մինչեւ հունիսի 29-ը բարձարցնել իրենց աշխատավարձը:
Շուրջ 7 տասնյակ տղամարդկանցից բաղկացած մեքենավարների ու օգնականների անձնակազմի միջին աշխատավարձը ամսական 50 հազար դրամ է: Գործադուլավորները պահանջում են կրկնապատկել այն:
«Կրկնակին ենք ուզում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց մեքենավար Արսեն Երվանդյանը՝ ավելացնելով, որ իրենց հետ հանդիպած քաղաքապետարանի ներկայացուցիչը աշխատավարձի բարձրացման մասին «ընդհանրապես ոչինչ չասաց»: Ոստի որոշել են շարունակել գործադուլը՝ մինչեւ որեւէ մեկը «դրական լուծում տա իրենց պահանջին»:
«Ասում են՝ գնացեք, աշխատեք», - շարունակեց նա: - «Բայց մենք պնդում ենք, որ մեզ թույլ չենք տա, որովհետեւ համապատասխան սնունդ չենք ստանում»:
Գոծադուլավորները պնդում են, որ այդ վիճակում իրենց աշխատանքը անվտանգ չէ:
Մեքենավար Միրզոյանի խոսքերով, իրենք այս հուսահատ քայլին դիմել են որպես վերջին միջոցի: Նրա խոսքերով, մեքենավարներից ոմանք հերթափոխի ժամանակ իրենց հասանելիք 300 գրամ հացը չեն ուտում, որպեսզի տանեն տուն:
Մոտ երկու տարի առաջ էր վերջին անգամ կանգ առել Երեւանի մետրոպոլիտենը՝ մի քանի ամիս չվճարված աշխատավարձը վճարելու պահանջով: Այն ժամանակ, սակայն, մետրոպոլիտենը չաշխատեց ընդամենը մի քանի ժամ:
«Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի միջամտությամբ, մեկ շաբաթվա ընթացքում երեք ամսվա աշխատավարձը հերթով ստացանք», - ասաց գործադուլավորներից մեկը:
Ռուզաննա Խաչատրյան, Երեւան