Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի պատգամավորները, ովքեր այսօր չեն մասնակցել Ազգային ժողովի նիստին, ուր ներկայացվում էր կառավարության գործունեության ծրագիրը, անիրագործելի են համարում այն:
«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ՀԺԿ ղեկավար անդամ, պատգամավոր Գրիգոր Հարությունյանը ասաց, թե «այդ ծրագիրը չի կարող կատարվել»: «Այնտեղ ծրագիր, որպես այդպիսին գոյություն չունի», - ասաց Գրիգոր Հարությունյանը՝ ավելացնելով, թե այն ավելի շուտ նման էր նախագահի նախընտրական ծրագրի: - «Այնտեղ կան ընդհանուր հիմնադրույթներ: Կոնկրետ ամփոփ, պարփակ ծրագիր գործունեության համար, գործադիր մարմնի համար, ընթերցելով այդ 40 էջը, ես այդպիսի ծրագիր չտեսա»:
Իսկ դաշինքի պատգամավորներից տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը պարզապես «խայտառակ» որակեց կառավարության ծրագիրը:
«Ես կարծում եմ, որ սա խայտառակ ծրագիր է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մանասերյանը: - «Կառավարության գործունեության ծրագիրը պետք է լինի շատ հստակ.պետք է նշվեն ժամկետներ, պետք է ձեւակերպվեն խնդիրներ եւ պետք է պատասխանատուներ լինեն դրա համար»:
Կառավարությունը, մինչդեռ, Մանասերյանի խոսքերով, պարզապես հայտնում է, թե այս կամ այն խնդրի վրա ուշադրություն պետք է դարձնել:
«Հենց սկզբում դրվում է շատ վերացական խնդիրների մի կույտ, որտեղից պարզ չի երեւում, թե որն է գերակայությունների շարքը կառավարության համար: Խոսվում է տնտեսության համամասնական զարգացման մասին. հին, սովետական, իրեն չարդարացրած սկզբունք», - ասաց Մանասերյանը: - «Չի հիմնավորված այն, ինչ ասվում է՝ ինչի հաշվին կլինի աճը, երբ կլինի, ով է պատասխանատուն»:
Նրա խոսքերով, ծրագրում խնդիրները հստակ չեն ձեւակերպված. - «Իսկ եթե մի բան հստակ չէ, այն չի կարող լինել իրատեսական»:
Կարինե Քալանթարյան, Երեւան