Կառավարությունն արտահերթ նիստում երեքշաբթի օրը քննարկեց ու հավանության արժանացրեց քաղաքական կոալիցիա կազմած երեք ուժերի՝ ՀՀԿ (Հայաստանի հանրապետական կուսակցություն), ՀՅԴ եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների, ինչպես նաեւ նախագահ Քոչարյանի նախընտրական ծրագրերի համադրման արդյունքում ստեղծված գործունեության քառամյա ծրագիրը։ Նիստից անմիջապես հետո այն ուղարկվեց Ազգային ժողով։
Լրագրողներին ներկայացնելով ծրագրի հիմնական դրույթները, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան խաչատրյանը ասաց, թե այդ ծրագիրը լուրջ սոցիալական ու տնտեսական արդյունքներ ենթադրող կոլեկտիվ փաստաթուղթ է։ «Կոալիցիոն կառավարություն կազմած ուժերի առաջարկությունների մեծ մասը նրանում ներառված են», - ընդգծեց նախարարը։
Քառամյա ծրագրի կատարումից ակնկալվող հիմնական սոցիալական արդյունքները հետեւյալն են. չորս տարվա ընթացքում աղքատության մակարդակը ներկայիս 50 տոկոսից կնվազի մինչեւ ընտանիքների 35 տոկոսի մակարդակը, կկրճատվի նաեւ ծայրահեղ աղքատ ընտանիքների քանակը։ Բացի այդ, նախատեսվում է կենսաթոշակների ամենամյա հաստատուն աճ:
«2007 թվականին միջին կենսաթոշակը անռվազն կգերացանզի մեկ շնչի համար աղքատության պարենային գիծը», - ասաց նախարարը:
Ներկայումս, փաստենք, միջին կենսաթոշակը շուրջ 6000 դրամ է, իսկ աղքատության պարենային գիծը՝ մոտ 11 հազար դրամ: Այսինքն՝ չորս տարի անց կենսաթոշակի միջին մեծությունը մոտավորապես կկրկնապատկվի։
Ըստ կառավարության ծրագրի, չորս տարի անց ընտանեկան նպաստի միջին չափը չպետք է պակաս լինի աղքատության նվազագույն գծից։ Եթե նկատի առնենք, որ աղքատության նվազագույն գիծը շուրջ 20 հազար դրամ է, ապա չորս տարվա ընթացքում՝ սոցիալապես անապահով ընտանիքներին տրվող նպաստը կավելանա շուրջ 2,5 անգամ:
«Եթե այս տարի մենք 14 միլիարդ էինք նախատեսել, ապա 2007 թվականին մոտ 22-24 միլիարդի կարգի միայն ընտանեկան նպաստների գծով հատկացումներ են լինելու՝ չընդլայնելով այդ [նպաստառուների] ցանկը», - ասաց նախարարը:
Ըստ ծրագրի, չորս տարվա ընթացքում պետք է առնվազն կրկնապատկվեն պետական կառավարման ոլորտի աշխատողների վաստակները, առնվազն կեռապատկվեն ուսուցիչների աշխատավարձերը՝ 2007 թվականին հասնելով 60 հազար դրամի։ Էապես կաճեն առողջապահության եւ կրթության բնագավառի բյուջետային հատկացումները:
Այս ամենին Անդրանիկ Մարգարյանի վերակազմավորված կաբինետը պատրաստվում է հասնել տարեկան առնվազն 6-8 տոկոս տնտեսական աճի, ցածր սղաճի եւ յուրաքանչյուր տարի արտահանման ծավալների շարունակական աճի հաշվին։ Պետական բյուջեի մուտքերը կավելանան տնտեսական աճի շնորհիվ, ինչպես նաեւ՝ ի հաշիվ ստվերային եկամուտների բացահայտման ու հարկման: Միեւնույն ժամանակ, հարկերի քանակի ավելացում կամ հարկային բեռի ավելացում չի լինելու:
«Կառավարությունը չի նախատեսում հարկերի բարձրացում», - հայտարարեց Վարդան Խաչատրյանը:
Նման ծրագրի կատարումը, նախարարի խոսքերով, բավականին բարդ է լինելու: «Կառավարությունը իսկապես ամբիցիոզ ծրագիր է որդեգրել, բայց այլ կերպ լինել չէր կարող: Մենք այնպիսի վիճակում չենք, որ կարելի լինի ավելի հանգիստ, ավելի փափուկ տեմպերով ինչ-որ աշխատանքներ տանել», - ասաց նա: - «Հույս ունենք, որ 3-4 տարի հետո իրական տեղաշարժ կլինի այն վիճակի, ինչ ունենք այսօր»:
Պատասխանելով հարցին, թե կոալիցիայի մեջ մտած Դաշնակցության եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների ո՞ր առաջարկներն են անընդունելի հանրապետականների կողմից ու տեղ չեն գտել ծրագրում, Վարդան Խաչատրյանը նշեց, մասնավորապես, «Օրինաց երկիր»-ի առաջարկը Խնայբանկի ավանդները վերադարձնելու մասին:
«Հանրապետական կուսակցությունը եւ Դաշնակցությունը առարկեցին այդ խնդրին», - ասաց նախարարը՝ ավելացնելով, թե միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ուսումնասիրությունները: - «Գուցե [հետագայում] հնարավոր լինի անդրադառնալ այդ հարցին»:
Ատոմ Մարգարյան, Երեւան