(«Ֆրանս Պրես» գործակալություն, «Ազատություն» ռադիոկայան). - Ուրբաթ օրը Թուրքիան հորդորել է ԱՄՆ-ի օրենսդիր մարմնի անդամներին դադարեցնել Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն որակող օրինագծի դիտարկումը:
«Մենք ակնկալում ենք, որ այդ նախագիծը չի ընդգրկվի Ներկայացուցիչների պալատի նիստի օրակարգում կամ, ընդգրկվելու դեպքում՝ չի ընդունվի», - Անկարայում լրագրողներին ասել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Հուսեյն Դիրիոզը: - «Ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգների կոնգրեսն ու վարչակազմը կգործադրեն անհրաժեշտ ջանքերը` որպեսզի այդ օրինագիծը չընդունվի»:
ԱՄՆ-ի կոնգրեսի ստորին պալատի իրավաբանական հանձնաժողովը հինգշաբթի օրը ընդունել է մի օրինագիծ, որում, վերահաստատելով աջակցությունը 1948 թվականի Ցեղասպանության կանխարգելման մասին կոնվենցիային, հրեական Հոլոքոսթի, Ռուանդայի եւ Կամբոջայի ցեղասպանությունների շարքում հայոց զանգվածային սպանությունները որակված են որպես «ցեղասպանություն»:
2000 թվականի հոկտեմբերին Կոնգրեսի՝ հայերի սպանությունները ցեղասպանություն ճանաչող բանաձեւը նախագահ Բիլլ Քլինթոնի միջամտությունից հետո հանվել էր Ներկայացուցիչների պալատի օրակարգից: Քլինթոնը փաստարկել էր, թե Միացյալ Նահանգները չպետք է վնաս հասցնեն մահմեդական առանցքային դաշնակցի՝ Թուրքիայի հետ կապերին: Անկարայում մտավախություն կա, որ այս անգամ Բուշի վարչակազմը չի միջամտի՝ նկատի առնելով, որ Թուրքիան չաջակցեց Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիային՝ Իրաքի դեմ մղված պատերազմում:
Ամերիկայի ազդեցիկ հայկական լոբբիստական կազմակերպությունները վճռականորեն պայքարում են օրինագիծը օրակարգից հանելու կամ հայոց ցեղասպանության հիշատակումը օրինագծից հանելու՝ Սպիտակ տան բոլոր փորձերի դեմ: Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Ռոսս Վարդյանի խոսքերով, կարեւորն այն է, թե Բուշի վարչակարգը որքանով է պատրաստվում արձագանքել Թուրքիայի մտահոգություններին:
«Ակնհայտ է, որ ընդհանուր առմամբ, նրանք դեմ են», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Ռոսս Վարդյանը: - «Նրանք այդ դիմումը փոխանցել են Ներկայացուցիչների պալատի իրավաբանական հանձնախմբին: Սակայն սոսկ առարկող հայտարարությունը բավական չէ այս օրինագիծը օրակարգից հանելու համար: Նրանք պետք է գործուն միջոցների դիմեն, ինչպես արեց նախագահ Քլինթոնը 2000 թվականին, իսկ ես վստահ չեմ, թե նրանք պատրաստվում են դա անել»: