Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարությունը ձգտում է ոչ միայն ամբողջությամբ կատարել ընթացիկ վճարումները, այլեւ մարել նախկինից փոխանցված բոլոր պարտքերը։ Այսօրվա մի որոշմամբ գործադիրը 5 միլիարդ դրամ հատկացրեց՝ նախորդ տարիներին գոյացած պարտքերը մարելու նպատակով:
Կառավարության նիստից հետո ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ասաց, որ աննախադեպ երեւույթ է, երբ պարտքերն ամբողջությամբ են մարվում:
«Նախկինում այս պարտքերի մարումը հիմնականում ստացել է մասնակի լուծումներ», - ասաց նա: - «Սա առաջին դեպքն է, երբ պարտքերը ներառվում են ամբողջությամբ մեկ որոշման մեջ, եւ նախատեսվում է այդ պարտքերի մարում ամբողջությամբ»:
Գումարներն հիմնականում ուղղվելու են աշխատավարձի վճարմանը, գույքի ձեռքբերմանը, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, ջրամատակարարման գծով գոյացած պարտքերի մարմանը։
Գումարի մի մասը հատկացվելու է պահուստային ֆոնդից, մինչդեռ, պահուստային ֆոնդը, որպես կանոն, նախատեսված է արտակարգ հանգամանքների, մասնավորապես, տարերային ու բնական աղետների, արտակարգ դեպքերի եւ այլ էքստրեմալ իրավիճակների դեպքերի համար։
Ուշագրավ է, որ գլխավոր գանձապետն այսօրվա ասուլիսի ընթացքում հարկ համարեց խոսել միայն նախկին պարտքերի մարման մասին, մինչդեռ, պահուստային ֆոնդից արված մյուս հատկացումների մասին գերադասեց լռել, հավանաբար, զգուշանալով լրագրողների հարցերից։
Մինչդեռ, պահուստային ֆոնդից այսօր զգալի գումարներ հատկացվեցին Կապանի փախստականների բնակարանային հիմնախնդիրների լուծման, դպրոցների հիմնանորոգման համար, եւս 55 միլիոն դրամ՝ մի շարք մարզերի քաղաքային եւ գյուղական համայնքներին՝ իբրեւ դոտացիա «համայնքների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով»։
Ատոմ Մարգարյան, Երեւան