Այսօր հրավիրած ասուլիսում առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար Ռոբերտ Բերրին տեղեկացրեց, որ գրասենյակի վերջնական զեկույցը՝ Հայաստանի նախագահի ընտրությունների վերաբերյալ, կհրապարակվի վաղը՝ ինտերնետային պաշտոնական էջում:
Իսկ խորհրդարանական ընտրարշավի մասին, հատկապես դիտորդական առաքելության պաշտոնական բացման առաջին օրը, բնականաբար՝ կամ լավատեսական հույս, կամ ոչինչ:
Ռոբերտ Բերրին հույս հայտնեց, որ իրենց դիտարկումների արդյունքում հնարավորություն կունենան եզրակացնելու, թե ընտրությունները համապատասխանել են միջազգային չափանիշներին ու Հայաստանի օրենքներին:
Լրագրողներից մեկի հարցին, թե որտեղի՞ց նման լավատեսություն, երբ արդեն իսկ մերժել են գրանցել ընդդիմադիր մի շարք գործիչների թեկնածությունը, Բերրին ասաց, որ առաքելության առաջին օրը պատրաստ չեն կարծիքներ հայտնելու, չնայած, հարկ է, որ օրենքը հավասարապես կիրառվի թե' իշխանական եւ թե' ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հանդեպ:
Իսկ թե որքանով ընտրությունները կազդեն Հայաստանի միջազգային վարկի վրա, ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը խնդիրն իրենց լիազորությունների շրջանակներից դուրս համարեց եւ խորհուրդ տվեց հարցն ուղղել Հայաստանի իշխանություններին:
Հայաստանի նախագահի ընտրությունների ընթացքում այս առաքելությունը ղեկավարում էր Միացյալ Նահանգների քաղաքացի Պիտեր Այքերը: Հարցին, թե արդյո՞ք նա այնքան է հիասթափված, որ այս անգամ չի գալու Հայաստան, առաքելության ներկայացուցիչները պատասխանեցին, որ Այքերը ներկայումս Մեծ Բրիտանիայում է իրենց գրասենյակի դիտորդական առաքելությունը գլխավորում եւ որ այստեղ ժամանելուց առաջ Այքերն իրենց հետ զրույցներում մեր ընտրություններից իր հուսահատ լինելու մասին ոչինչ չի ասել:
Առաջին անգամ Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնող, Միացյալ Նահանգների քաղաքացի Ռոբերտ Բերրին ասաց, որ ոչ թե որեւէ երկիր, այլ ԵԱՀԿ-֊ն է ներկայացնում: Հարցին, թե Հայաստանի իշխանություններից հավաստիացումներ ստացե՞լ են, որ ընտրությունները ոչ միայն ԱՊՀ, այլեւ եվրոպական չափանիշներին են համապատասխանում, Բերրին պատասխանեց, որ առաջին օրը նման հավաստիացումների մասին ոչինչ ասել չի կարող, բայց եւ չի կարծում, որ միջազգային չափանիշների եւ Հայաստանի օրենքների միջեւ հակասություններ կան, հակառակ դեպքում, իշխանություններն իրենց չէին հրավիրի դիտարկելու ընտրությունների ընթացքը:
Մինչ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հակված է համամասնական, մեծամասնական, Սահմանադրական հանրաքվեի քվեարկությունների համար մեկ միացյալ քվեատուփի հարմարությանը, Բերրին ասում է, որ մի քանի առանձին քվեատուփերը պետք է որ ավելի նպաստեն գործընթացի թափանցիկությանը եւ օգտակար լինել քվեների հաշվվման գործընթացին:
Այս առաքելությանը ներկայումս մասնակցում է 28 դիտորդ՝ ԵԱՀԿ 17 երկներից, որոնք վաղվանից Երեւանում եւ մարզերում կսկսեն աշխատանքը: Քվեարկության նախօրեին Հայաստան կժամանի եւս 250 դիտորդ՝ հետեւելու քվեարկության, քվեների հաշվման եւ արդյունքների ամփոփման փուլերին: Քվեարկության հաջորդ օրը կհրապարկվի նախնական հայտարարություն եւ նախնական եզրակացություն: Վերջնական եզրակացությունը, որն արվելու է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության հետ միացյալ, կհրապարկվի ընտրության օրվանից մոտ մեկ ամիս անց:
Ռուզաննա Խաչատրյան, Երեւան