«Հայոց աշխարհ» թերթի ուրվագծմամբ, ներքաղաքական պայքարի ներկա շրջափուլում արմատական ընդդիմությունը փաստորեն չունի նախագահական ընտրություններում իր կրած պարտության դիմաց ռեւանշի հասնելու որեւէ իրական հնարավորություն, «սակայն ներքաղաքական լարվածություն ստեղծելով՝ ընտրությունները «փչացնելու», միջազգային դիտորդներից հերթական գնահատականը կորզելու եւ գործող իշխանությանը արտաքին ճնշումների օբյեկտ դարձնելու որոշակի հնարավորություն նա այնուամենայնիվ ունի»: «Ուրեմն», - բխեցվում է «Հայոց աշխարհ»-ում, - «ներկա ընտրապայքարում եւ դրան հաջորդող ընտրություններում երկրի ու պետականության առջեւ կանգնած թիվ մեկ խնդիրը քաղաքական պայքարը օրենքի եւ օրինականության ամենախիստ, անգամ բծախնդիր պահպանմամբ անցկացնելն է, ինչը թույլ կտա չեզոքացնել ընտրությունների վրա ստվեր գցելու փորձերը... Երկրի ու պետականության ապագայի համար սկզբունքային նշանակություն ունի ոչ թե այն հարցը, թե ինչպիսի՞ն են լինելու իշխանամետ մեծամասնության եւ ընդդիմադիր փոքրամասնության կոնկրետ հաշվեկշիռը գալիք Ազգային ժողովում, այլ այն խնդիրը, թե կհաջողվի՞ արդյոք չեզոքացնել հերթական դիմակայության սցենարի կրկնությունը», - ամփոփիչ շեշտված է «Հայոց Աշխարհ»-ում:
«Արդարություն» ընդդիմադիր դաշինքը ցուցակը գլխավորող Ստեփան Դեմիրճյանը «Այբ-Ֆե» թերթի թղթակցին ասել է, որ Հայաստանում «իշխանություն - ընդդիմություն կառուցողական հարաբերություններ կձեւավորվեն միայն այն ժամանակ, երբ իշխանությունը չկեղծի ընտրությունները»՝ միաժամանակ ավելացնելով. - «Որեւէ մեկը միամիտ չէ, թե նրանք ի վիճակի են արդար ընտրություններ անցկացնելու»: Դեմիրճյանը խտացրել է. - «Արդար ընտրությունների դեպքում դաշինքը հաղթելու է: Իհարկե, այս իշխանությունները ի վիճակի չեն արդար ընտրություններ կազմակերպել, բայց դա չի նշանակում, որ մենք ի վիճակի չենք պայքարելու»:
Անդրադառնալով ընդդիմադիրներից Հայկ Բաբուխանյանի եւ Աղասի Արշակյանի թեկնածությունների չգրանցմանը, «Առավոտ» թերթը խմբագրականում ընդգծում է. - «Եթե նման «սկզբունքայնություն» ԿԸՀ-ն դրսեւորեր բոլոր թեկնածուների հանդեպ, նորմալ կլիներ։ Մինչդեռ հայտնի է, թեկնածուների գոնե մի մասը մինչ օրս աչքի չի ընկել օրինապահությամբ, ունի հսկայական հարստություններ եւ բիզնեսներ, որոնք չի պատրաստվում որեւէ տեղ հայտարարագրել: Բայց ԿԸՀ-ն չկասկածեց որեւէ օլիգարխի կամ քրեական հեղինակության անկեղծության մեջ։ Ստացվում է, որ այդ ամենաանազնիվները, ըստ ԿԸՀ-ի, վերոնշյալ երկու թեկնածուներն են, որոնք ունեն քաղաքական հարուստ կենսափորձ, բայց հաստատ զրկված են որեւէ տնտեսական լծակից, ուստիեւ թաքցնելու բան չունեն»:
«Նայելով պատգամավորության առաջադրված թեկնածուների ցանկին՝ ոչ միայն այն տպավորությունն ես ստանում, որ քանի գնում մեր խորհրդարանը որակազրկվում եւ քաղաքականանալու փոխարեն քրեականանում է, այլեւ զգում ես այս խորհրդարանի շենքը վերափոխելու, այն ավելի մեկուսացնելու անհրաժեշտությունը», - նշում է այսօր «Օրրան» թերթը: - «Մի խոսքով՝ շինարարության կարիք: Որովհետեւ, եթե այսօրվա առաջադրվածները վաղը պատգամավոր դառնան, իսկ նրանք, ում նկատի ունենք՝ հաստատ դարձող են, ապա խորհրդարանի դահլիճը, նվազագույնը, վերափոխել ու լայնացնել-մեծացնել է պետք: Որովհետեւ այդ պատգամավորներից ոմանք միայն թիկնապահներ ունեն, մնացյալները՝ թիկնազորներ»:
«Հայաստանի Հանրապետություն» թերթի քաղաքական բաժնի դիտարկմամբ, նաեւ խորհրդարանական ընտրարշավում է փորձ արվում Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը դարձնել հաղթաթուղթ, եւ սա կապվում է նախագահական ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հետ: «Հերթական անգամ քաղաքական գործիչների անբարոյական պահվածքն ապացուցում է, որ դեռեւս չի մարել ժողովրդին ապակողմնորոշելով սեփական խաղը խաղալու մարմաջը», - ձեւակերպել է քաղբաժինը՝ եզրափակելով. - «ՀՀՇ նախագահը երբ ասում է, թե առաջիկա ընտրություններում ՀՀՇ-ն կհավաքի 8-10 տոկոս, կամ թե՝ 98 թվականին Վազգեն Սարգսյանի կողքը կանգնածների մի մասը ուզում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադառնա, ընդամենը մոտալուտ ձախողումից առաջ մխիթարվելու փորձ է անում»:
«Հեղաշրջման սցենար՝ ՀՀՇ խոհանոցից» վերնագրի տակ «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանն էլ գրում է. - «ՀՀՇ ներկայիս առաջնորդի էնտուզիազմի առիթը Սահմանադրական դատարանի դարակազմիկ որոշման 6-րդ կետում ամրագրված «վստահության հանրաքվեի» մեռելածին գաղափարն է... Ճիշտ է, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը առարկում է, թե հիշյալ անմեղ առաջարկը բարի նպատակ էր հետապնդում, այսինքն՝ հասարակական դիմակայությունը մեղմելու ենթատեքստ ուներ, բայց տարրական տրամաբանությունը հուշում է, որ Սահմանադրական դատարանի նախագահը, մեղմ ասած, խորամանկում է», - գնահատում է մեկնաբանը՝ համոզմամբ, որ «Գագիկ Հարությունյանը հանրաքվեի առաջարկը նախապես քննարկել է հհշական շրջանակների հետ, եւ այս կարկանդակը թխվել է նրանց համատեղ ջանքերով»:
«Հայոց Աշխարհ» եւ «Երկիր» թերթերի մատուցմամբ, Սահմանադրական դատարանի մի խումբ աշխատակիցներ երեկ աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել՝ այդպիսով իրենց անհամաձայնությունն արտահայտելով Սահմանադրական դատարանը քաղաքական ատյանի վերածելու փորձերին: «Անառողջ մթնոլորտ է ձեւավորվել հատկապես մասնագիտությամբ իրավաբան աշխատակիցների շրջանում, որոնք չեն կարողանում մարսել Սահմանադրական դատարանի ապրիլի 16-ի որոշման իրավական անգրագիտությունը» («Երկիր»): Մյուս կողմից, «Իրավունք» թերթում այսօր սահմանադրված է. - «Զարմանալի չէ, որ ամբողջ պետական քարոզչամեքենան լծվել է Գագիկ Հարությունյանին դատափետելու գործին՝ անգամ անելով հետեւյալ համեմատությունը. «Հուդան դավաճանեց տիրոջը»: Դրանով իշխանությունը ցույց տվեց, որ թշնամի է համարում ցանկացած պաշտոնատար անձի, ով հանդգնել է մազաչափ անգամ շեղվել թայֆայի շահերից»:
Վաչե Սարգսյան