Հունիսի 16-27-ը Հայաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժություններում Թուրքիայի զինված ուժերը ներկայացնող սպաներ կընդգրվեն զորավարժությունների հրամանատարական կազմում, իսկ Ադրբեջանը որեւէ կերպ ներկայացված չի լինի:
«Ադրբեջանը չի մասնակցի զորավարժություններին, իսկ Թուրքիան կմասնակցի զորավարժություններին՝ ուղարկելով սպաներ, որոնք կընդգրվեն միջոցառման հրամանատարական կազմում», - Երեւանի «Մետրոպոլ» հյուրանոցում անցնող՝ զորավարժությունների պլանավորման 4-օրյա ամփոփիչ սեմինարում այսօր ասաց փոխգնդապետ Զոլթան Ռոթը:
Ռոթը Հունգարիայի զինված ուժերի ներկայացուցիչն է ՆԱՏՕ-ի հարավային միացյալ հրամանատարությունում եւ Հայաստանում անցկացվելիք զորավարժությունների պատասխանատուն:
Սեմինարին մասնակցող թուրքական բանակի սպաները հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցերին: Նրանք սոսկ մի հակիրճ գրություն փոխանցեցին, որով հաստատվում է այդ երկրի մասնակցությունը հայաստանյան զորավարժություններին, որոնք դիտարկվում են որպես երկրների միջեւ հարաբերությունների բարելավման միջոց: Ադրբեջանի որեւէ պատվիրակ երեւանյան ամփոփիչ պլանավորման սեմինարին չի մասնակցում:
Երեւանի ռազմական ինստիտուտի կրակադաշտում եւ դրան հարող տարածքներում տեղի ունենալիք զորավարժություններին կմասնակցեն 19 երկրներ ներկայացնող մոտ 600 զինվորական: Զոլթան Ռոթի փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի անդամ 8 պետությունների հետ միասին կմասնակցեն նաեւ ՆԱՏՕ-ի՝ «Համագործակցություն՝ հանուն խաղաղության» ծրագրում ընդգրված 11 երկրներ: Հայաստանյան զորավարժությունների հրամանատարը կլինի Իտալիան ներկայացնող մի գեներալ:
Զորավարժությունների բյուջեի վերաբերյալ որեւէ մանրամասն չհաղորդվեց, սակայն անցած տարի Վրաստանում անցկացված նմանատիպ «Լավագույն համատեղ ջանք» զորավարժությունների անցկացմանը միայն ՆԱՏՕ-ն հատկացրել էր 100 հազար դոլար:
Ուշագրավ է, որ հայաստանյան զորավարժություններին կմասնակցեն ռուս զինվորականներ. հաճախ չի պատահում, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների զինվորականները համատեղ զորավարժությունների մասնակցեն:
Արմեն Զաքարյան, Երեւան