Ինչպես ծանուցել է նախագահ Քոչարյանի մամլո գրասենյակը՝ «Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը»:
Ուղերձի ամբողջական տեքստը չի հրապարակվում: Նախագահ Քոչարյանի լրատվական վարչության ղեկավար Հասմիկ Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ստացված ուղերձում Միացյալ Նահանգների նախագահը նաեւ նշել է. - «Ձեր պաշտոնավարման երկրորդ ժամանակահատվածը վերահաստատում է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ կմնա ժողովրդավարական, շուկայական ուղղվածություն ունեցող եւ բարգավաճ Հայաստանի զարգացմանը: Վստահ եմ, որ մեր երկրների ու ժողովուրդների կապերը կշարունակեն ամրապնդվել»:
Հասմիկ Պետրոսյանի փոխանցմամբ, ԱՄՆ֊-ի նախագահը նաեւ իր երկրի պատրաստակամությունն է հայտնել շարունակել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին նպաստ բերելը: «Մեր գերագույն նպատակը կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատումն է», -ուղերձում, Հասմիկ Պետրոսյանի խոսքերով, ասել է Ջորջ Բուշը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք ուղերձում անդրադարձ չկա ընտրախախտումների կամ ընտրությունների արդյունքների վիճարկմանը, Հասմիկ Պետրոսյանը պատասխանեց, թե իր ձեռքի տակ չունի ուղերձի ամբողջական տեքստը:
Հայաստանում անցած նախագահական ընտրությունները արժանացել էին նաեւ Միացյալ Նահանգների քննադատությանը: Մարտի սկզբին տարածված հայտարարության մեջ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ռիչարդ Բաուչերը «խորը հիասթափություն» էր արտահայտել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի եւ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունների զեկուցած ընտրախախտումների կապակցությամբ:
«Հայաստանի ղեկավարությունը բաց թողեց կարեւոր հնարավորություն՝ զարգացնելու ժողովրդավարությունը՝ վստահելի ընտրություն անցկացնելու միջոցով», - ասված էր Բաուչերի հայտարարության մեջ:
Ռուզաննա Խաչատրյան, Երեւան