«Երեկ նախագահի երդման արարողությունը խիստ թիմային բնույթ էր կրում», - հատկանշում է այսօր «Հայկական ժամանակ» թերթը: - «Երդման արարողություն կոչվող ներկայացումը ըմբոշխնում էին միայն քոչարյանականները»: Ընդդիմադիր մամուլի ավելի սեւեռուն ուշադրությանը, սակայն, արժանացել է այն, ինչ երեկ կատարվում էր Երեւանի փողոցներում. «արգելափակոցներ, բռնություններ, ձերբակալություններ» բառապաշարը առավել տարածունն է: «Հուպ տալու գործընթացը շարունակվում է». այսպես է իրականացվում Ռոբերտ Քոչարյանի նախընտրական «շողուլի եմ բերելու» խոստումը», - բնորոշում է «Առավոտ»-ի մեկնաբանը: «Օրրան» թերթի բանաձեւմամբ՝ երեկ ձեռնարկված միջոցները «համապատասխան էին եւ ուղիղ համեմատական նրա չընտրվածության մակարդակին», եւ Ռոբերտ Քոչարյանն այս միջոցառումների արդյունքում մի պատկառելի քանակ ավելացրեց իրեն չընդունողների բանակում:
Դժգոհություն է արտահայտված նույնիսկ «Ազգ» թերթում, որի 6 լրագրողների ստորագրությամբ անդրադարձը վերնագրված է «Անհեթեթությունը հենց այսպիսին է լինում»: «Ինչո՞ւ էին ձեռնարկվել նման արտառոց եւ ոչինչ չասող միջոցառումներ», - հարցնում են լրագրողները՝ ավելացնելով. - «Չմոռանանք, որ պրն Քոչարյանը նախագահ է ընտրվել ոչ թե ինչ-որ տասնյակների տոկոսով, այլ՝ մոտ 70»։ «Մենք, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ցավում ենք, որ մեր երկրի նախագահի երդման արարողությունն առաջացրեց այդքան բացասական էմոցիաներ, մինչդեռ Հանրապետության հրապարակում օրեր առաջ արդեն տեղադրված բեմն ու բարձրախոսները ենթադրում էին տոնակատարություն», - ամփոփված է «Ազգ»-ում։ Նախագահի երդման արարողություն կազմակերպական մակարդակից անբավարարվածությունը «Երկիր» թերթն էլ արտահայտել է «Արգելապատնեշված արարողություն» խտացման ներքո:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը «Այբ-Ֆե»-ի թղթակցին ասել է. - «Նախագահի երդման արարողությունը պետք է լիներ տոն, ոչ թե բռնություն: Հետեւաբար ինչ-որ բան սխալ է այդ ինաուգուրացիայի ժամանակ... Իշխանությունը շարունակում է կոպտորեն ոտնահարել մարդու իրավունքները: Մեզ մոտ տիրում է բռնատիրության ինչ-որ արտասովոր ձեւ»:
«Իրենց չթվա, թե էս երկրի տերն իրենք են ու՝ վերջ», - «Օրրան» թերթի հարցազրույցում ասում է «Հոկտեմբերի 27»-ի զոհերից Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, որը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Րաֆֆի Հովհաննիսյան» դաշինքի առաջին շարքերում է: «Լացեցինք՝ պրծանք: Մեր զոհերի գործերը շարունակման արժանի են», - ուղենշում է նա՝ նաեւ ձեւակերպելով. - «Մենք պետք է հասնենք վերջին, որ սկիզբը գտնենք, հստակություն լինի, որովհետեւ բոլոր կորուստներից ամենաանվերադարձնելին մարդկային կերպարի կորուստն է, ինչի ականատես ենք այսօր բոլորս»:
«Հայոց Աշխարհ» թերթի խմբագիրն այսօր գրում է. - «Հանրահավաքի հարթակից բոլոր ելույթ ունեցողները, ձայնալարերը պատռելով, ճղավում էին, թե ժողովրդավարություն մեզանում չկա, բռնակալին սպասում է անխուսափելի հատուցում։ Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, ապա այստեղ ամեն ինչ պարզ է։ Ժողովրդավարությունը մեզանում բռնաբարված է փաստորեն հենց բակամուտքում։ Բայց ինչ վերաբերում է երկրորդ կետին, ապա տարածված կարծիքը՝ յուրաքանչյուր բռնապետին սպասվող անխուսափելի հատուցման մասին, ընդամենը առասպել է։ Որպես կանոն, բռնակալներին հաջողվում է չոր դուրս գալ ջրից», - ընդգծում է խմբագիրը՝ օրինակներ բերելով աֆրիկաասիական մի շարք երկրներից։
«Կարծում եմ, ամեն ինչ աստիճանաբար կհանդարտվի», - «Հայոց Աշխարհ»-ի թղթակցին ասել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: - «Կարծում եմ, որ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո որոշակի հանդարտություն կհաստատվի»։ Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում իր ներկայությանը՝ մասնավորապես ընդգծում է. - «Այդպիսով շատ-շատերի համար ամեն ինչ հասկանալի է դառնում, եւ բազմաթիվ ավելորդ հարցեր վերանում են։ Սա է էականը»:
«Առավոտ» թերթն այսօր հարկ է համարել հիշեցնել 1995-ի դեպքերը, երբ ընտրում էինք հերթական խորհրդարանն ու հընթացս նաեւ՝ նոր Սահմանադրություն։ «Այն ժամանակ ընտրողների ճնշող մասն ամենեւին էլ ծանոթ չէր նոր Հիմնական օրենքի բովանդակությանը։ Դա էական չէր։ Քվեարկում էին ոչ թե հօգուտ Սահմանադրության, այլ հօգուտ կամ ընդդեմ իշխանությունների։ Սահմանադրության նախագծին «այո» ասացին իշխանություններին սատարողները, «ոչ»՝ ընդդիմության կողմնակիցները։ Սահմանադրությունն ընդունված հայտարարեցին, թեպետ մինչ օրս ընտրախախտումների ֆոնի վրա լուրջ կասկածի տակ է նրա օրինականությունը։ Այսօր, անկասկած, կլինի նույնը», - համադրվում է «Առավոտ»-ի խմբագրականում։ - «Ե'վ խախտումներ, ե'ւ այն, որ հանրաքվեն դարձյալ խաբկանքի կվերածվի, քանի որ իշխանության համար պայքարում կկորցնի իր իմաստը՝ դառնալով ընդամենը քաղաքական շահարկումների նյութ թե' իշխանությունների, թե' ընդդիմության կողմից։ Եվ դարձյալ քվեարկողների մեծ մասի պետքն էլ չի լինի խորանալ առաջարկվող փոփոխությունների մեջ։ Եվ ի լրումն ոչ լեգիտիմ Սահմանադրության, կունենանք նաեւ ոչ լեգիտիմ սահմանադրական փոփոխություններ»։
Վաչե Սարգսյան