«Օրենսդիր մարմնի աշխատանքները գնալով ավելի ու ավելի նմանվում են անվերջ բանավեճի ու լեզվակռվի», - արձանագրում է «Իրավունք» թերթը: - «Ընդդիմությունն ու իշխանությունը փոխադարձաբար արգելակում են հակառակ կողմի ներկայացրած օրինագծերի քվեարկությունը... Զուգընթաց ե'ւ նիստերի, ե'ւ ընդմիջումների ժամանակ պատգամավորների մեծ մասը զբաղված է փոխադարձ անվերջ բանակցություններով, որոնք վերաբերում են խորհրդարանական ընտրություններին»: Այսպիսով, «Իրավունք»-ի նախանշմամբ՝ «օրինաստեղծման արտադրողականությունը գնալով պակասելու է», իսկ հատկապես իշխանամետ ճամբարում «ընտրությունների մոտենալուն պես աճում է ճեղքերի քանակը»:
«Խորհրդարանական ընդդիմությունը նոր ձեւ է գտել Ազգային ժողովի գործունեությունը խափանելու համար։ Սակայն դա ժամանակավոր հաջողություն է, քանի որ հաջորդ անգամ այդպես վարվելու դեպքում նրանցից կպահանջվի բացատրություն տալ», - «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում այսօր արձագանքել է Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը՝ ընդդիմության քայլերը որակելով «մանկապարտեզային խաղեր»: «Ազգային ժողովում կլինենք ճիշտ այն չափով ներկայացված, որքան հաջող կարողանանք քարոզչական աշխատանքները կազմակերպել», - «Հայոց Աշխարհ»-ում բանաձեւել է Հանրապետական կուսակցության մեկ այլ ղեկավար Գալուստ Սահակյանը: Իսկ ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը նույն թերթի թղթակցին ասել է. - «Եթե ընտրություններն այսօր տեղի ունենային, գուցեեւ կարողանայինք մեծամասնություն ունենալ Ազգային ժողովում... Իրատեսական լինելու դեպքում վստահաբար կարելի է հավաստել, որ 5 տոկոսի արգելանքը կհաղթահարենք եւ առնվազն 20 տոկոս ձայն կգրանցենք մեր օգտին»:
Հակառակ տարածված ձեւակերպման, «մեզանում ինչ-որ հաջողության հասնելն ավելի դժվար է, քան այդ հաջողությունը պահպանելը», - շեշտվում է այսօր «Հայոց Աշխարհ»-ում: - «Օրինակ, մեզանում պաշտոն ստանալն ավելի դժվար է, քան այդ պաշտոնում մնալը... անկախ այն բանից՝ կարողանո՞ւմ են աշխատել, թե՞ ոչ... քանզի նրանք արդեն ցուցակի մեջ են»: Իսկ այդ «նորին գերազանցություն ցուցակը» կա ամենուրեք, ուր կա ինչ-որ տեղ մարդուն ներգրավելու կամ չներգրավելու հարց. - «Բավական է մարդ մի անգամ ընդգրկվի որեւէ կուսակցության ցուցակի մեջ եւ վերջ, նա արդեն իր տեղն ունի: Պաշտոնի հարց է բացվում՝ նրան են հիշում, պատգամավորական ցանկ է կազմվում՝ նա կա, պատվիրակություն է ձեւավորվում՝ նրան են կանչում»:
«Կուսակցական եւ քաղաքական շրջաններում ինչ-որ իրարանցման նման մի բան է սկսվել, որը տարբերվում է ընտրական եռուզեռից: Կուսակցությունից կուսակցություն, դաշինքից դաշինք, ցուցակից ցուցակ նրբին անցումներ են կատարվում», - մատնանշում է «Օրրան»-ի խմբագրականը: - «Նկատառումներն ու հաշվարկները չափազանց թափանցիկ են... Իշխանությունն ամեն ինչ անում է ՀՀ Ազգային ժողովը ստեղծելու իր նմանությամբ, իր պատկերով: Ստեղծել այն նույն միջոցներով ու հնարքներով, որոնք կիրառվեցին նախագահական ընտրությունների ժամանակ»: Այս պատկեր-ելակետից «Օրրան»-ը հերթական անգամ դիմում է ընտրողներին. - «Չպիտի մոռանալ, որ խորհրդարանական ազատ, արդար ընտրությունները շատ բան են սրբագրելու նախագահական ընտրությունների խեղաթյուրումներում: Մենք պետք է ոչ միայն մեր ընտրությունը կատարենք, այլեւ կարողանանք պաշտպանել մեր քվեն, պիտի կարողանանք պատերազմ հայտարարել ընտրակեղծիքների դեմ, համաժողովրդական, աշխարհազորային պատերազմ»:
Սահմանադրության փոփոխությունների փաթեթը, որ իշխանությունները նախատեսում են հանրաքվեի դնել մայիսի 25-ին, ի սկզբանե կոչված էր կրճատելու ՀՀ նախագահի լիազորությունները, սակայն, «Հայկական ժամանակ» թերթի շեշտադրմամբ, թեեւ «նախագծով որոշակիորեն ավելացվում են Ազգային ժողովի լիազորությունները, սակայն դա չի խանգարում, որ նախագահի լիազորությունները դե ֆակտո ավելի շատանան»: Մասնավորապես՝ դրանք վերաբերում են առանցքային պաշտոնյաներ միանձնյա նշանակելուն:
«Երկիր» թերթի մեկնաբանի պատկերավորմամբ, նախագահ Քոչարյանի դեմ պայքարը, նրա հանդեպ եղած դիրքորոշումը գերիշխող է դառնում ցանկացած հարցում. - «Մնում է միայն սեւ-սպիտակ երկընտրանքը, որը վաղը տեղափոխվելու է նաեւ հասարակության մեջ, ու մենք նորից կանգնելու ենք նույն կոտրած տաշտակի առջեւ: Մարդիկ կողմնորոշվելու են հանրաքվեի հարցում՝ առանց խորամուխ լինելու առկա փոփոխություններում: Ցանկալի կլիներ նույն սկզբունքայնությունը դրսեւորվեր նաեւ այլ հարցերում»:
Ապրիլի 1-ի՝ «Հիմարների օրվա» կապակցությամբ «Առավոտ» թերթն այսօր նշում է. - «Այս անգամ հայ ժողովուրդը կարող է հատկապես ուրախ լինել, քանի որ Հայաստանի իշխանություններն այս տոնին նախապես են պատրաստվել եւ այնքան լավ, որ արդեն այսօր էլ կարող ենք մեզ համարել խաբված ու հիմարացված»։ «Բայց իշխանությունը մոլորության մեջ է՝ ոչ ոքի էլ չի հիմարացրել։ Այլ բան է, որ հենց ժողովուրդն է թույլ տալիս իրեն հիմարի տեղ դնել», -ընդգծում է «Առավոտ»-ը։ - «Պարզապես մարդիկ վախենում են իրենց եւ իրենց հարազատների դեմ գործադրվող բռնարարքներից»: Սուտը, սակայն, «Առավոտ»-ի ամփոփմամբ, վաղ թե ուշ ձանձրացնելու է անգամ այսքան վախեցած ժողովրդին, որպիսին մենք ենք. - «Հիմար ձեւանալ, երբ այդպիսին չես, դժվար է»։
Վաչե Սարգսյան