Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը ավարտվեց: Ընդդիմադիրները պնդում են, որ քվեարկությունն անցել է «զանգվածային ընտրախախտումներով», ինչը կտրականապես հերքում են գործող նախագահի նախընտրական շտաբի ներկայացուցիչները:
Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի՝ ժամը 19-ին տարածած հաղորդագրության համաձայն, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը անցնում է զանգվածային օրինախախտումների պայմաններում: Դրանց շարքում հաղորդագրությունը նշում է ընտրատարածքային ու տեղամասային ընտրական հանձնաժողովների ձեւավորման ընթացքում իրենց ներկայացուցիչներին դուրս թողնելը, մինչեւ քվեարկությունը սկսվելը Ռոբերտ Քոչարյանի օգտին քվեաթերթիկների առկայությունը, տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքների երկրորդ ծրարների առկայությունը, «Դեմիրճյանի վստահված անձանց իրավունքների իրականացմանը խոչընդոտելը, քվեաթերթիկների լցոնումը, բաց քվեարկությունները, ոստիկանության ուղղակի միջամտությունները հանձնաժողովների աշխատանքներին եւ ընտրակեղծիքների կազմակերպմանը»:
«Իրականացվող օրինախախտումների զանգվածային եւ կազմակերպված բնույթը արդեն իսկ վտանգել է ընտրությունների օրինականությունը», - ասված է Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի պետ Գրիգոր Հարությունյանի կողմից ստորագրված հաղորդագրության մեջ:
Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատու Վահագն Մկրտչյանի խոսքերով, սակայն, քվեարկությունը ընթացքը «բավարար» է:
Ընդդիմադիր թեկնածուի նախընտրական շտաբում պարբերաբար հեռախոսազանգեր էին հնչում: Թե' սովորական քաղաքացիները, թե' թեկնածուի վստահված անձինք ահազանգում էին այս կամ ընտրական տեղամասում նկատած կամ արձանագրած խախտումների մասին: Շտաբում հավաքված իրավաբանները դրանք արձանագրում էին, դիմումներ էին պատրաստում եւ ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին:
Այսօրվա ընտրությունների ընթացքում ամենաաղաղակող փաստը ընտրական հանձնաժողովի անդամների լիազորությունները վաղաժամկետ վայր դնելու երեւույթն է: ԿԸՀ նախագահի խոսքերով, դա իրեն էլ անհանգստություն պատճառում է: «Դա օրենքի բացն էր», - ասաց Արտակ Սահրադյանը՝ ավելացնելով, որ նախկին օրենքով արգելվում էր հանձնաժողովների կազմում փոփոխություններ կատարել քվեարկությունից երեք օր առաջ:
Նրա խոսքերով, կան ընտրատեղամասեր, որտեղ հանձնաժողովի անդամները արդեն ստորագրել են քվերաթերթիկների վրա, ապա հրաժարվել են հանձնաժողովի անդամ լինելուց, ինչը նշանակում է, որ այդ քվեարթերթիկները կարող են անվավեր ճանաչվել:
«Իրոք երեկ մի մեծ տրցակ ստացանք հանձնաժողովների անդամներից, որ նրանց ստիպողաբար, բռնի ուժով հարկադրում են դիմումներ գրել», - ասաց Սահրադյանը: - «Մի մասը գրել էր եւ անմիջապես իրենց դիմումների տակ գրել էին, որ խնդրում ենք մեր դիմումները չեղյալ համարել, որովհետեւ մեզ բռնի ուժով են պարտադրում, որպեսզի մենք հրաժարական տանք, եւ մեր փոխարեն նոր անդամներ լինեն»:
ԿԸՀ-ում «Ազգային միաբանություն» կուսակցությունը ներկայացնող Զավեն Պլուզյանի կարծիքով, սակայն, եթե հանձնաժողովների անդամներին կուսակցությունները կրկին նշանակելու իրավունք ունենային, նման պրոբլեմ չէր առաջանա: Հանձնաժողովի նախագահները, մինչդեռ, Պլուզյանի խոսքերով, ինքնակամ կարող են փոխել որեւէ ընդդիմադիր անդամի՝ ազատվելով ընտրակեղծիքների դեմ պայքարողներից:
Որոշ ընտրատեղամասերում, ուստի, հանձնաժողովները լիարժեք չեն ձեւավորված: Այսինքն՝ ընտրությունները սկսել են հանձնաժողովի 8 անդամներով: Շենգավիթի համայնքի թիվ 0255 տեղամասում չէր ներկայացել ԱԺՄ-ի կողմից առաջադրված հանձնաժողովի անդամ Աննա Շահբազյանը: Հանձնաժողովի նախագահ Հակոբ Խրիմյանի վկայությամբ՝ Շահբազյանը առաջին փուլից հետո ընդհանրապես «չի ներկայացել»:
Այս տեղամասից ահազանգ է եկել նաեւ, որ Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ Լիպարիտ Բադեյանը նկատել է, որ քվեաթերթիկներ են լցնում, աղմուկ է բարձրացրել եւ վերջինիս տարել են համայնքի ոստիկանություն՝ ընտրական գործընթացներին խոչընդոտելու հիմնավորմամբ:
Ոստիկանությունից հերթապահ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե իրենք որեւէ տեղեկություն չունեն այդ միջադեպի մասին:
Նման դեպքեր արձանագրվել են նաեւ մի քանի այլ տեղամասերում՝ մայրաքաղաքի Էրեբունի, Արաբկիրի համայնքներում: Իսկ Շենգավիթի 0255 տեղամասում «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի ներկայությամբ քվեարկում էին 5072 զորամասի 17 զինվորները: Նրանց առաջնորդող մայոր Պողոսյանը կանգնած էր հանձնաժողովի սեղանի մոտ եւ հետեւում էր, թե ինչպես են քվեարկում զինվորները, ինչն օրենքով արգելված է:
Էրեբունի համայնքի թիվ 0387/17 ընտրատեղամասում սպառնացել էին ԱԺՄ ներկայացուցիչ Սարգիս Գրիգորյանին: «Թաղի տղերքը» նրան զգուշացրել էին, թե՝ «քվեատուփը լցնելու ենք, քեզ խելոք կպահես»: Սպառնացել են նաեւ Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ Լեւոն Գրիգորյանին: Վերջինիս պնդմամբ, քվեատուփը լցրել են. - «Իմ աչքով տեսա, որ արկղը բարձրացրեց, գցեց մեջը մի խուրձ»:
Նույն տեղամասի հանձնաժողովի անդամ Օվսաննա Բաբայանը, սակայն, պնդեց, թե ոչինչ էլ չի եղել. պարզապես արկղը թափ են տվել, որ քվեաթերթիկների համար տեղ բացվի:
Կենտրոն համայնքի թիվ 33 եւ 39 դպրոցների տեղամասերը փետրվարի 19-ին աչքի էին ընկել Ռոբերտ Քոչարյանի օգտին միջինից շատ ավելի բարձր տված ձայներով: Այդ դպրոցներում երկուական տեղամաս կա, եւ բոլորում Քոչարյանը 92-95 տոկոս ձայն էր ստացել առաջին փուլում:
Այս տեղամասերը այսօր հատուկ ուշադրության էին արժանացել:
Այստեղ այցելած Եվրախորհրդի դիտորդական առաքելության ղեկավար Ռասսել Ջոնսթոնը ասաց, թե այդտեղ «ամեն ինչ լավ կազմակերպված էր»:
Բողոքում էին, սակայն, ընտրողները՝ հիմնականում ընտրացուցակների անճշտությունների կապակցությամբ:
Արարատի մարզի Արտաշատի, Մասիսի եւ Այնթափի ընտրատարածքների մեծ մասում քվեարկությունն արտաքուստ անցնում էր առանց արտառոց միջադեպերի կամ բախումների:
«Արտաշատ» համալսարանում տեղաբաշխված թիվ 0623 ընտրատեղամասում նույնպես ընտրողները հանգիստ ու խաղաղ քվեարկում էին, նախագահն ու կողմերի վստահված անձինք վստահեցնում էին՝ թե ամեն ինչ կարգին է։
Սակայն, Ստեփան Դեմիրճյանի վստահված անձանցից մեկը, որն ակնհայտորեն խուսափում էր մյուսների ներկայությամբ կարծիք հայտնել, առանձնազրույցում ասաց, որ ոչ միայն այդ՝ այլեւ Արտաշատի մյուս ընտրատեղամասերում ակնհայտ խախտումներ են կատարվում։
0621 ընտրատեղամասում ընդդիմադիր թեկնածուի շահերը ներկայացնող ՍԻՄ-ական Խաչատուր Գրիգորյանի հավաստմամբ, իշխանությունը ավելի լավ է աշխատում դրսում, քան ներսում. - «Մարդկանց խմբերով, ավտոբուսներով բերել են տալիս ու ինչ-ինչ բաներով շահագրգռելով քվեարկել տալիս»:
«Եթե բերում են մեքենաներով ընտրության, դա ինչպե՞ս կարելի է չտեսնել ու չասել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: - «Եթե մարդը գալիս է ընտրության եւ փորձում է իր քվեաթերթիկը ցույց տալ... այս պահերը կան»:
Ստեփան Դեմիրճյանի Արտաշատի նախընտրական շտաբի պետ Արամայիս Բարսեղյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մինչեւ օրվա կեսն արձանագրած ընտրախախտումների մի ամբողջ շարք ներկայացրեց. - «Այս անգամ արդեն այնքան համատարած էր այդ այլանդակությունները եւ կեղծքիները, որ մեր վստահված անձանց մեկուսացրեցին ամբողջությամբ, որոշ տեղամասերում դուրս հանեցին եւ լցրեցին քվեաթերթիկները»:
Վերին Արտաշատում եւս եղել են ծեծկռտուքներ, քաշքշոցներ ու այդ ընթացքում, ըստ Արամայիս Բարսեղյանի, քվեատուփը լցոնվել է, 2-րդ դպրոցում խաղարկվել է ընտրակարուսել, Դեղձուտ, Դիմիտրով եւ Բուրաստան գյուղերում քվեատուփերը լցոնվել են ու վստահված անձինք որեւէ բան չեն կարողացել անել։
Բարսեղյանի խոսքերով, այս ամենի ետեւում կանգնած է տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը , որը երեկ կեսգիշերին խորհրդակցություն է անցկացրել մարզկենտրոնում եւ կոնկրետ խնդիր դրել:
«Հովիկ Աբրահամյանը տվել է հրահանգ, որ Արտաշատի մարզը պետք է բերի 80 տոկոս հանրապետության նախագահին ձայն», - ասաց Բասեղյանը:
Գյումրիում քվեարկությունն անցել է արտաքուստ խաղաղ ու հանգիստ: Ընտրողների ակտիվությունն ավելի բարձր էր, քան առաջին փուլում: Առաջին փուլի համեմատությամբ ավելի շատ են, սակայն, ընտրողներին ընտրատեղամասեր հասցնող ավտոբուսներն ու միկրոավտոբուսները:
Ընտրողներից շատերը նույնպես ընդգծում էին քվեարկության հանգիստ ընթացքը: «Ես կեղծիքներ ու ճնշումներ չեմ նկատել, ու ինձ թվում է՝ չեն էլ լինի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց, օրինակ, գյումրեցի Աշոտ Եդիգարյանը: - «Որովհետեւ երկու թեկնածուներն էլ քաղաքակիրթ մարդիկ են»:
Ընդդիմադիր թեկնածուի մարզային շտաբում, սակայն, այլ կարծիքի են: Ազատան գյուղից Վարդուհի Առաքելյանը եկել էր շտաբ՝ պատմելու, որ գյուղի մանկապարտեզում տեղակայված ընտրատեղամասում գյուղապետարանի աշխատակից Միշա Հունոյանը իրեն թույլ չեն տվել ընտրաթերթիկը գցել քվեատուփի մեջ: «Քո տեղը մենք կընտրենք», - ասել էին կնոջը:
«Փետրվարի 19-ի ընտրությունները երբ համեմատում ենք այսօրվա հետ, պարզապես նա կարելի էր համարել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ստեփան Դեմիրճյանի մարզային շտաբի պետ Արտաշես Կարապետյանը՝ ավելացնելով, թե իրենք բազմաթիվ ահազանգեր են ստացել քվեաթերթիկներ լցնելու մասին: Նա պատմեց, թե ինչպես իր ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահն ու Ռոբերտ Քոչարյանի վստահված անձը մոտ կես ժամ խոչընդոտել են ու փորձել են թույլ չտալ, որ ինքը քվեարկի:
Շտաբում, նրա խոսքերով, տեղեկություններ կան, որ տեղամասերից մեկում ծեծի են ենթարկել ընդդիմադիր թեկնածուի վստահված անձին, բաց քվեարկություններ են տեղի ունեցել Երազգաորս, Կառնուտ, Ջաջուռ գյուղերում: Արտաշես Կարապետյանի տեղեկացմամբ, Ստեփան Դեմիրճյանի վստահված անձանցից շատերը դիմումներ են ներկայացնում շտաբ ու հրաժարվում են աշխատել, քանի որ ենթարկվում են բացահայտ ճնշումների:
«Այս պահին ամենաճիշտը ընտրություններին մասնակցելը դադարեցնելն է մեր կողմից», - ասաց նա: - «Ետ կանչել բոլոր վստահված անձերին, ետ կանչել ընդդիմությունից հանձնաժողովի անդամներին: Թող ազատ աշխատեն, թող ազատ լցնեն այդ քվեաթերթիկների խրձերը եւ ընտրեն իրենց նախասիրած թեկնածուին»:
Ռոբերտ Քոչարյանի մարզային շտաբի պետ Վահագն Շահբազյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց, որ ժամը 17-ի դրությամբ իրենք որեւէ փաստ խախտումների վերաբերյալ չեն ստացել: Իսկ Դեմիրճյանի մարզային շտաբի հայտարարությունները Մկրտչյանը որակեց «օդի մեջ կրակոցներ»:
Շաքե Ավոյան, Կարինե Քալանթարյան, Հրաչ Մելքումյան, Ռուզաննա Խաչատրյան, Ատոմ Մարգարյան եւ Արտյոմ Չեռնամորյան