Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանի հայտարարությունը, թե՝ «Եթե նախագահի թեկնածու Արամ Զավենի Սարգսյանը գա Արտաշատ, ես նրա անվտանգությունը չեմ կարող երաշխավորել: Ավելի բարձր ատյանների էլ եմ հայտնել, որ մարզում կան մարդիկ, ովքեր իր հետ խնդիրներ ունեն, այնպես որ, շատ հնարավոր է՝ մարդասպանություն լինի», «Հայկական ժամանակ»-ում երեկ հրապարակվելուց հետո սեւեռուն ուշադրության առարկա է դարձել: Պարզաբանումների համար իրեն դիմած «Օրրան»-ի թղթակցին մարզպետն ասել է. - «Կոնկրետ Արամ Սարգսյանին վերաբերող այդպիսի միտք ես չեմ ասել: Առավել եւս՝ թե «մարզում կան մարդիկ, ովքեր իր հետ խնդիրներ ունեն, այնպես որ, շատ հնարավոր է՝ մարդասպանություն լինի», այդպիսի բառեր իմ լեքսիկոնում չկան: Առավել եւս չկա'ն նաեւ նման մարդիկ... Ասել եմ հետեւյալ նախադասությունը՝ թվելով 3-4 թեկնածուի անուն՝ Արտաշես Գեղամյան, Արամ Սարգսյան, Ստեփան Դեմիրճյան... եթե գան, տուրք տան սադրանքների, նրանց անվտանգությունը պահպանել ես չեմ կարող»: Այսօրինակ հերքումներին ի պատասխան, «Հայկական ժամանակ» թերթն այսօր էլ պնդում է. - «Եթե կա մեկը, որ Արարատի մարզպետի ասածը լավ չի հասկացել, դա ինքը՝ Արարատի մարզպետն է, ու այս հարցում մենք նրան ոչնչով օգնել չենք կարող: Մեր թերթի երեկվա համարում տպագրված նրա մեկնաբանությունները մեջբերված են բառացի»:
Ընդհանուր առմամբ, «Օրրան»-ի մատուցմամբ, «Իշխանությունները սխալը սխալի հետեւից են թույլ տալիս», իսկ սպառնալիքի ու շանտաժի ռեսուրսն էլ շուտով կսպառվի. - «Դարերով ապացուցված ճշմարտություն կա. շանտաժին ու սպառնալիքին մարդիկ երկար չեն դիմանում: Կուլ են տալիս, ենթարկվում են, նեղսրտում են, բայց մեկ էլ սթափվում են՝ բա եղա՞վ, ես հո ստրուկ չե՞մ, ես հո կրակը չե՞մ ընկել... Մեր իշխանությունները դա գիտեն: Բայց այ, նրանց ստորին օղակները երկար չեն մտածում՝ ճնշում են ու ճնշում»:
«Մինչեւ քարոզարշավը վարչապետը խոստանում էր, թե կառավարության անդամները պիտի պահպանեն լոյալություն: Չե՞ք կարծում, որ Ձեր, ինչպես նաեւ այլ նախարարների այսպիսի ակտիվ մասնակցությունն ընտրարշավին խոստացված չեզոքության խախտում է»: «Առավոտ»-ի թղթակցի այս հարցին կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը պատասխանել է. - «Ես քարոզչություն եմ անում՝ որպես քաղաքացի, որպես Անդրանիկ Մանուկյան եւ երբեք չեմ ներկայանում իբրեւ նախարար»: «Շատ լավ գիտեմ օրենքները եւ երբեք քարոզչություն չեն արել իմ ենթակայության ներքո գտնվող ձեռնարկություններում», - ասել է նաեւ Մանուկյանը: - «Իսկ որպես քաղաքացի՝ բարոյական իրավունք ունեմ իմ ընդմիջման ժամերին կամ աշխատանքից հետո մարդկանց ասել ճշմարտությունը»:
«Իր նախընտրական քարոզչության առումով՝ Քոչարյանն առավելություն ունի իր բոլոր մրցակիցներից», - անդրադառնում է «Առավոտ»-ի խմբագրականը: -«Եթե նրանք միայն խոսելու հնարավորություն ունեն, ապա գործող նախագահը, որը նաեւ թեկնածու է, կարող է իր քարոզչությունն իրականացնել՝ այսպես ասած, առանց արտադրությունից կտրվելու: Նախագահն իր ինքնագովազդը զուգորդում է իր անմիջական պարտականությունների հետ՝ կտրում է ժապավեններ ու ջահեր վառում»: Ամեն դեպքում, խմբագրականի շեշտադրմամբ, բազմառատ խոստումներից ծնվող ներկայիս «նախընտրական ուտոպիաները» շուտով հօդս են ցնդելու:
Ընդդիմության թեկնածուներից մամուլում շարունակում է առավել առաջացած մնալ Ստեփան Դեմիրճյանը, եւ դա է արձանագրում, մասնավորապես, «Հայկական ժամանակ» թերթը «Դարձյալ տրիումֆ» վերնագրի տակ: Մյուս կողմից՝ «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանն այսօր գրում է. - «Փրկիչների մարզային ընտրարշավները պատկերող «տրիումֆային» տեսարանները, ինչպես ջրի երկու կաթիլ, հաջորդում են մեկմեկու։ Թեպետ շտաբները տարբեր են, սակայն, ասես, սրանց տեսահոլովակների սցենարիստն ու բեմադրիչը մեկն է»։ Մեկնաբանի հայացքով, ժողովուրդը, հեռուստադիտողները արդեն նկատելիորեն հոգնել են թե' անընդհատ նույնը կրկնող այդ հաղթարշավային մատուցումներից, թե' պտտվող հայհոյանքներից ու սպառնալիքներից: «Հայոց Աշխարհ»-ի վերլուծությամբ՝ եթե մինչեւ փետրվարի 9-ը միասնական թեկնածուի հարցը չլուծվի, ապա արմատականների խոստումներին այլեւս ոչ ոք չի հավատա: Միեւնույն ժամանակ այստեղ շեշտված է. - «Տարասեռ ընդդիմության կողմից առաջարկվող միասնական թեկնածուի ի հայտ գալու տարբերակը վաղվա բազմաբեւեռ իշխանության ձեւավորման ստույգ հեռանկարն է՝ դրանից բխող ներիշխանական պայքարով եւ ժամանակի, ջանքերի ու հսկայական միջոցների ավելորդ վատնումով»:
«Վերջին մեկ-երկու իրադարձությունները, համատեղ աշխատանքը եւ պահանջվող բոլոր չափանիշերը երկրի ապագա նախագահի համար տանում են նրան, որ 16-ի շրջանակներում 8 թեկնածուներից հավակնորդը Արտաշես Գեղամյանն է», - «Այբ-Ֆե»-ի թղթակցին ասել է նախագահի թեկնածու Գառնիկ Մարգարյանը: Անդրադառնալով Արտաշես Գեղամյան - Սերժ Սարգսյան հեռուստաբանավեճին, Մարգարյանը ընդգծում է. - «Այն բոլոր զրույցները, անգամ մեր ընդդիմադիր դաշտում, առանձին կուսակցությունների նախընտրական շտաբներում տարածվող լուրերը, թե իբր կա պայմանավորվածություն, իբր թե ուզում էին Արտաշես Գեղամյանի արհեստական ռեյտինգ ստեղծել ու այլն՝ դա անում է Ռոբերտ Քոչարյանի շտաբի պետ Սերժ Սարգսյանը: Մենք ունենք հավաստի ինֆորմացիաներ,՝ որտեղ, ինչպես , ում ինչ հրահանգ են տալիս, որպեսզի ճեղքվածք ստեղծեն ընդդիմադիր դաշտում, որպեսզի չկայանա միասնական թեկնածուն»:
Վաչե Սարգսյան