Նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, նախագահի թեկնածու Արամ Սարգսյանը, ի պատասխան երկրի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա արտահայտությանը, թե «դիակներով ընտրությունների չեն գնում», այսօր ասաց, թե «ինքը [Ռոբերտ Քոչարյանը] դիակների վրայով իշխանության է եկել: Էս մարդուց ի՞նչ սպասելիք կա»:
«Չի կարելի դրոշ սարքել եւ փորձել դրա վրա ինչ-որ քաղաքական դիվիդենտներ շահել», - երեկ իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել էր նախագահ Քոչարյանը՝ ի պատասխան Վազգեն Սարգսյանի շահերի պաշտպան Օլեգ Յունոշեւի հայտարարության, թե Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությունը կապված է «Հոկտեմբերի 27»-ի հետ:
Նախկին վարչապետը այսօր Ռոբերտ Քոչարյանի մասին ասաց. - «Վաճառելու թուլություն ունի: Աղդամի թալանից հետո իրեն թվում է, թե էս երկիրը Աղդամն է»:
Արամ Սարգսյանը այս մեկնաբանությունները արեց Արագածոտնի մարզում այսօր ունեցած հանդիպումների ժամանակ: Ընտրողների հետ հանդիպումը կայացավ Աշտարակի մշակույթի տան լեփ-լեցուն դահլիճում:
Նկատելի էր, որ տեղի բնակչությունը հակված է ամենայն բծախնդրությամբ լսել բոլոր 11 թեկնածուներին: Այս հետաքրքրությունը թերեւս կապված է հենց թեկնածուների բազմությամբ ու թեեւ նրանց ասածների նկատմամբ առանձնապես մեծ հավատ չի նկատվում, բայց բնակիչները ուզում են իմանալ՝ ով ինչ է մտածում եւ ինչ է խոստանում:
«Ընտրելուց ինչ օգուտ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց 63-ամյա Մյասնիկ Մկրտչյանը: - «Չի ստացվի իրենց ասածները... առաջվա նման գնում է»:
Կան նաեւ առաջընթաց գրանցող աշտարակցիներ: - «Տպավորությունս էն ա, որ առկա է նախագահի դրական գործունեությունը»: Սրա կողքին նաեւ կա Աշտարակի բնակիչ Ռիտա Մարգարյանի կարծիքը, թե՝ «Ով էլ լինի, պետք է նույն բանը լինի... սովածը կշտացել է, մի սովածի էլ պետք է դնեն, նորից սկսի ուտել»:
Աշտարակի տարածքային սոցիալական ծառայության կենտրոնը այժմ նաեւ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբն է. այստեղ միաժամանակ ե'ւ Արագածոտնի մարզի սոցապ մասնաճյուղն է աշխատում, ե'ւ գործող նախագահի կողմնակիցները քարոզչություն են կազմակերպում: Մինչդեռ Ընտրական օրենսգրի 18-րդ հոդվածի 4-րդ կետով արգելվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ դրանց աշխատակիցներին՝ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս, նախընտրական քարոզչություն կատարել, ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել:
Շաքե Ավոյան, Երեւան