Ռուսաստանի Դաշնության մոտ 100 մլն դոլարի պարտքը հայաստանյան գույքով մարելուց հետո, արդեն պայմանագիր է կնքվել երկրի արտաքին պարտքերից ամենածանր պայմաններով ու սպասարկման առումով ամենադժվար մյուս՝ թեւրքմենական պարտքը ապրանքով ու ծառայություններով մարելու մասին: Տարեմուտին Հայաստանի արտաքին պարտքը կազմում է 962 մլն դոլար:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը, 1999 թվականից ընթացած բանակցությունները թուրքմենական պարտքի մարման ուղղությամբ օրերս հաջողությամբ ավարտվել են:
«Այսօր արդեն ուրախությամբ պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերաձեւակերպված պարտքի գծով առաջին վճարումը իրականցրեց», - ասաց Արշալույս Մարգարյան: - «Հայաստանի եւ Թուրքմենստանի տնտեսվարող սուբյեկտների միջեւ կնքված երկկողմանի պայմանագրերի համաձայն, Հայաստանի տնտեսվարող սուբյեկտները ապրանքներ ու ծառայություններ են մատուցում թուրքմենական կողմին, ինչը Թուրքմենստանի կողմից դիտարկվում է որպես պետական պարտքի մարում»:
Շուրջ 11 մլն դոլարի պարտքը մարվելու է երկու ամսվա ընթացքում: Հարցին, թե ինչ ապրանքով ու ինչ ծառայություններով է մարվելու այդ պարտքը, Մարգարյանը պատասխանեց. - «Երեւի Հայաստանում արտադրվող ամբողջ ապրանքացանկը ներառված է»:
Նա ավելացրեց, որ հայկական կողմից բանակցություններին մասնակցել է «Դվին» կոնցեռնը, փոխանցվող ապրանքների ցանկում տեղ են գտել մեքենաշինության, քիմիական եւ ռազմարդյունաբերության ապրանքներ:
Մնացած 962 մլն դոլարի պարտքը, ըստ Մարգարյանի, արդեն ցածր տոկոսադրույքներով եւ երկարաժամկետ արտոնյալ վարկերի տեսքով են, որոնք սպասարկման առումով պրոբլեմ չեն դառնա: Իրավիճակը գնահատվում է նորմալ, պարտքը՝ չափավոր եւ կառավարելի:
«Մեր երկիրը երբեւէ չի բարձրացել ծանր պարտքային բեռ ունեցող երկրների խումբ, եւ դա կառավարության վարած հետեւողական պարտքային քաղաքականության հետեւանքն է եղել», - մեկնաբանեց Մարգարյանը: - «Իսկ 1998 թվականից հայտարարված մտադրությունը՝ տեղափոխվել ցածր պարտքային ծանրաբեռնվածություն ունեցող երկրների խումբը, կարծեք թե, նույն հետեւողականությամբ իրականացվում է եւ հենց թուրքմենական, ռուսական պարտքերի վերաձեւակերպումը բավականին դյուրացրել են մեր պարտքի սպասարկման խնդիրները»:
Տարեսկզբին երկրի արտաքին պարտքի պորտֆելում 78 տոկոսը կազմում էին ցածր տոկոսադրույքներով եւ արտոնյալ վարկերը, իսկ այսօր, ըստ Մարգարյանի, ոչ արտոնյալ վարկերի տեսակարար կշիռը է'լ ավելի է նվազել:
«Պետք է հստակ ասել», - եզրափակեց Արշալույս Մարգարյանը, -«որ Հայաստանի Հանրապետությունը արտաքին պարտքի սպասարկման գծով հավանաբար ամենապարտաճանաչ վարկառուներից մեկն է»:
Շաքե Ավոյան, Երեւան