Շաբաթվա առաջին համարներում թերթերը, ինչպես միշտ, դեռ մարսում են անցած շաբաթավերջի հիմնական անցուդարձը. տվյալ դեպքում՝ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) եւ «Օրինաց Երկիր» կուսակցության համագումարները: Ընդ որում, նկարագրական ֆոնից դուրս մի քանի գնահատական կամ մեկնաբանություն կա միայն ընդդիմադիր մամուլում: «Հայկական ժամանակ» թերթը շեշտադրում է. - «Չկար այն էնտուզիազմը, որը, ըստ տրամաբանության, պիտի լիներ նախագահին սատարող ՀՀԿ-ի համագումարում»: «Օրրան»-ում էլ այդ համագումարը որակված է «անհավես», բայց միաժամանակ նաեւ արժեվորվում է. - «Համագումարն այն քչերից, եթե ոչ՝ եզակին էր, ուր պոպուլիզմ չխաղարկվեց, պատվիրակները չտես-չտես չկանգնեցին մի քանի ժամ Ռոբերտ Քոչարյանին ծափահարելու»: Փոխարենը, սրա կողքին, «Օրրան»-ի մեկնաբանը արձանագրում է. - «Աննախադեպ պոպուլիզմով հագեցած «Օրինաց երկիր» կուսակցության 4-րդ համագումարը պայմանականորեն կարելի էր բաժանել երկու մասի: Առաջինը՝ ձոն առ Քոչարյան: Երկրորդը՝ ձոն առ Արթուր Բաղդասարյան»:
«Սկսվել են նախընտրական քամիների ժամանակները», - ներկա ընթացքն է բնորոշում «Իրավունք» թերթի մեկնաբանը՝ մասնավորապես մատնանշելով. - «Պետական քարոզչամեքենան արդեն լծվել է Ռոբերտ Քոչարյանի քարոզչությանը, օգտագործելով նաեւ ամենակոպիտ ու անմաքուր եղանակները: Ամբողջ եթերը հագեցած է այս կամ այն ոլորտի պաշտոնյաների խոսացող գլուխներով, որոնք վարդագույն թվեր են ներկայացնում, թե ինչ սրընթաց զարգացում է ապրել համապատասխան ոլորտը Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ»: Ըստ մեկնաբանի, արդեն իսկ ակնհայտ է, որ «քչից-շատից օրինական մեթոդներով անհնար է Քոչարյանի հաղթանակը ընտրությունների առաջին փուլում, իսկ երկրորդ փուլ լինելու դեպքում նրա պարտությունն անխուսափելի է», եւ «այս պայմաններում իշխանությանն այլ ելք չի մնում, քան գնալ համատարած բլեֆի»:
«Բոլորը ներկայիս նախագահի դեմ են աշխատում». այս վերնագրով խմբագրականում «Օրրան» թերթն էլ խտացրել է. - «Իշխանամետներն էլ մեկը մյուսին չեն ուզում զիջել առաջնությունը՝ երկրի գործող նախագահին վարկաբեկելու, նրա գլխին «գործ սարքելու» ճանապարհին: Հեռուստաընկերություններն ու նրանց հրավիրած հյուրերը ջանք ու եռանդ չեն խնայում գործող նախագահի բարեմասնություններն ու նվաճումները գովերգելու, նրան որպես անայլընտրանքային թեկնածու ներկայացնելու համար: Անհնար է, որ նրանցից որեւէ մեկը ծանոթ չլինի ընտրական օրենսգրքին եւ չիմանա, որ նախագահի թեկնածուների քարոզարշավը սկսվում է թեկնածուների գրանցումից հետո որոշակի ֆիքսված օրվանից: Տվյալ դեպքում՝ 2003 թվականի հունվարի 21-ից: Ի՞նչ է սա, ուրեմն, եթե ոչ դավադրություն գործող նախագահի նկատմամբ... Կամ էլ ինչ-որ սոցիոլոգիական տվյալներ են բերվում, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը չի վստահում գործող կառավարությանը, բայց վստահում ու հավատում է նախագահին: Ի՞նչ է սա, եթե ոչ թակարդ՝ նախագահի համար: Չէ՞ ոչ ոզնուն էլ պարզ է ու հասկանալի, որ այդ կառավարությունը նշանակվել է նախագահի կողմից, եւ նրա կայացրած որոշումները վավերացնում է նախագահը, այսինքն՝ նա լիովին համաձայն է այն գործունեությանը, որն իրականացնում է կառավարությունը... Այս ամենը, ինչպես նաեւ որոշ, իբր թե, սատարող կուսակցությունների համագումարներում հնչած լղոզված, զուտ զգացական, չհիմնավորված ու որեւէ կերպ չփաստարկված «գովական» ելույթներն ու «սատարումները», բերում են մեկ ու միանշանակ եզրակացության. որքան էլ տարօրինակ է՝ բոլորն աշխատում են գործող նախագահի դեմ», - եզրափակում է «Օրրան»-ը:
«Ընտրությունները թանկ հաճույք են, ու երբ կիսաչքավոր հասարակության պայմաններում այդ խաղը այսքան շատ խաղացողներ կան, պիտի հարց բարձրացվի՝ որտեղի՞ց են փողերը», - ուշադրություն է սեւեռվում «Գոլոս Արմենիի» թերթում: Իսկ թե ինչու է այսքան մարդ իրեն նետում նախագահի թեկնածու դառնալու, պարզ բացատրություն ունի. քաղաքականությունը շահութաբեր գործ է. - «Թեկնածուի կարգավիճակում եղած լինելը հետո տվյալ անձին որոշակի կշիռ է հաղորդում եթե ոչ երկրի ներսում, ապա՝ միջազգային կազմակերպությունների աչքում, ու հնարավորություն է տալիս ընտրարշավի վրա ծախսածից շատ ավելին վաստակել՝ տարիներ շարունակ տարբեր սեմինարների, բանավեճերի հրավիրվելով, որեւէ մեկին անհրաժեշտ տեսակետներ քարոզելով»:
«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանի դիտարկմամբ, ՀԺԿ-ն ու «Հանրապետություն» կուսակցությունը հույս ունեին, որ կդառնան աջակողմյան (ՀՀՇ) եւ ձախակողմյան (16-ի միավորում) ընդդիմությունը կապող ու ցեմենտող օղակ: Բայց տեղի ունեցավ հակառակը, եւ այժմ ոչ թե ընդդիմության կենտրոնն է իր կողմը ձգում թեւերին, այլ թեւերը՝ կենտրոնին: Ուստի ակնհայտ է դառնում, որ ուժերի նման դասավորության պայմաններում Ստեփան Դեմիրճյանն ու Արամ Սարգսյանը ընդամենը երկու տարբերակ ունեն՝ նրանք կա'մ պետք է ընդունեն Արտաշես Գեղամյանի «գերիշխանությունը», կա'մ էլ հանդես գան որպես «կենտրոնամետ», բայց իրականում հհշամետ ընդդիմություն՝ հույս ունենալով միայն ՀՀՇ-ի քողարկված աջակցության վրա... Երկու պարագայում էլ մի բան ակնհայտ է ու պարզ՝ ընդդիմության զույգ բեւեռների միջեւ կամուրջ կառուցելու ՀԺԿ-ի ու «Հանրապետության» փորձի ձախողումը վերջիններիս քաղաքական պայքարի սուբյեկտից վերածել է նրա պարզունակ օբյեկտի», - բխեցվում է «Հայոց Աշխարհ»-ում եւ այս ամենը համարվում է օրինաչափ, քանզի նման միավորող կամրջի անհրաժեշտությունը «օբյեկտիվ պատճառներով բացակայում էր ե'ւ ներքին առումով՝ իշխանությունների հանդեպ անվստահության ու դժգոհության կրիտիկական զանգվածի կուտակման տեսանկյունից, ե'ւ արտաքին առումով՝ Հայաստանում իշխանափոխության իրականացման գործում արտաքին ուժերի ու ակնհայտորեն նրանց որոշակի ազդեցությունը կրող Հայաստանի ընդդիմության մտադրությունների տեսքով»: «Եթե նման իրական պահանջ ու անհրաժեշտություն լիներ, ո'չ Տեր-Պետրոսյանը կհրաժարվեր առաջադրվելուց եւ ո'չ էլ 16-ի միավորումը առնվազն երկու մասերի կտրոհվեր», - մատնանշվում է «Հայոց Աշխարհ»-ում:
Վաչե Սարգսյան