16 ընդդիմադիր կուսակցությունների միավորման խորհրդի այսօրվա նիստում քննարկվեցին վաղը անցկացվելիք հանրահավաքի ու երթի կազմակերպական հարցերը:
Հանրահավաքն ու երթը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ, նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, անցկացվում են 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության երրորդ տարելիցի առթիվ:
Հարությունյանը, որ նաեւ ընդդիմադիր միավորման աշխատանքային շտաբի ղեկավարն է, հայտնեց, որ հանրահավաքին չի մասնացելու միավորմանը մաս կազմող «Ազգային միաբանություն» կուսակցությունը: Դեռեւս ամիսներ առաջ պայքարի հանրահավաքային ոճը սխալ համարող այդ կուսակցությունը հրաժարվել է մասնակցել զանգվածային միջոցառումների:
«Բոլոր դեպքերում հանրահավաքը կայանալու է եւ նրան մասնակցելու են նաեւ մարդիկ մոտակա մարզերից», - ասաց Վաղարաշակ Հարությունյանը, ձեռնապահ մնալով նշել, թե իրենք ցուցարարների ինչ քանակություն են ակնկալում: -«Մենք այդպիսի խնդիր չենք դնում»:
Արմեն Զաքարյան, Երեւան