Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունը, օգոստոսի 22-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից ստորագրված համաձայնագրով 2003 թվականի հունվարից Հայաստանի հանրակրթական դպրոցներում դասավանդվելու է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան:
Մինչեւ այժմ որոշ դպրոցներում Հայ եկեղեցու պատմությունը դասավանդվում էր որպես ֆակուլտատիվ առարկա: Հունվարից այն որպես պարտադիր առարկա կդասավանդվի արդեն բոլոր հանրակրթական դպրոցներում:
Համաձայնագրի ստորագրումից հետո վարչապետ Մարգարյանը նշել է, որ դրանով «մանուկ հոգիների որսագողության ճանապարհն ենք մենք փակում եւ մեր երեխաներին դաստիարակում ենք ազգային ոգով»:
«Մենք հավատում ենք, որ արդյունքում պիտի ունենանք ոչ միայն մեր պատմությանը քաջածանոթ, գիտակ նոր հայորդյաց սերունդ, այլեւ պիտի ունենանք հայրենասեր, նվիրյալ, բարի քրիստոնյաներ, ազնիվ քաղաքացիներ», - շեշտելով իրադարձության կարեւորությունը, ասել է Ամենայն Հայոց Հայրապետը:
Լեոնիդ Զիլֆուղարյան, Երեւան