Մի խումբ թուրք գիտնականներ հրաժարվել են իրենց իսկ նախաձեռնությամբ Հայաստան կատարելիք այցից՝ ի նշան բողոքի, որ ծրագրում ընդգրվել է այցելություն Ցեղասպանության ինստիտուտ-թանգարան:
Հայաստան այցելելու նախաձեռնությամբ հանդես էին եկել Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ումիթ Օզդախը, նույն կենտրոնի Կովկասի բաժնի վարիչ Յաշար Քալաֆաթը, Թուրքիայի Հայկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, նախկին փորձառու դիվանագետ Օմեր Էնգին Լյութեմը եւ փորձագետ Մահմադ Նիյազի Սեզգինը:
Դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկու երկրների կազմակերպությունները որոշ կապեր են պահպանում Հայ-թուրքական գործարար համաժողովի միջոցով: Թուրքական կողմը դիմել էր այդ կառույցի համանախագահ Քահան Սոյաքին, վերջինս տեղեկացրել էր իր հայ գործնկերներին: Հայկական կողմը նախապատրաստական աշխատանքներ էր կատարել, կազմել ծրագիր, ուր, ի շարս Գիտությունների ազգային ակադեմիայում, նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հետազոտական կենտրոնում եւ այլ հանդիպումների, նախատեսվել էր նաեւ այցելություն Ցեղասպանության ինստիտուտ-թանգարան:
Այցի ծրագիրն ուղարկվել էր Թուրքիա, եւ, Հայ-թուրքական գործարար համաժողովի քարտուղար Աշոտ Սողոմոնյանի խոսքերով, որեւէ անհամաձայնություն չկար: Թուրքերը այցից հրաժարվեցին, երբ հայաստանյան մամուլը տեղեկատվություն հրապարակեց նախատեսված հանդիպումների մասին:
«Քանի որ ծրագրում կար այցելություն Ցեղասպանության թանգարան- ինստիտուտ, իրենք վախենալով իրենց հասարակական կարծիքից, հետ էին քաշվել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Աշոտ Սողոմոնյանը: - «Դա է եղել հիմնական պատճառը»:
Դա հաստատեց նաեւ Ստամբուլում հրատարակվող «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինկը: «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Դինկը ասաց, որ Թուրքիայի Հայկական հետազոտությունների ինստիտուտից իրեն ասել են, թե Ցեղասպանության թանգարան այցելությունն իրենց ծրագրում չի եղել, եւ, ի նշան բողոքի, իրենք հրաժարվել են այցելությունից:
Ցեղասպանության թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ թուրքական պատվիրակության այցը ցեղասպանության թանգարան պլանավորած էր իսկզբանե, ինքը թուրքական կողմից հանդիպման խնդրանքով նամակ էր ստացել:
Բարսեղյանի գնահատմամբ, նախատեսված այցելությունից հրաժարվելը ցույց է տալիս, որ թուրքական կողմը դեռեւս պատրաստ չէ հայերի հետ երկխոսության:
Հայ-թուրքական գործարար համաժողովի քարտուղար Աշոտ Սողոմոնյանը ասաց նաեւ, թե թուրքական պատվիրակությանը հայտնի է եղել, որ որեւէ բան գաղտնի չի պահվելու, մեր հասարակությունը տեղեկացվելու է այցի մասին, որի ավարտին ասուլիս է հրավիրվելու: Եվ թուրքական կողմը, ըստ Սողոմոնյանի, որեւէ առարկություն չի ունեցել:
Նրա խոսքերից տպավորություն ստեղծվեց, որ թուրքական պատվիրակության այցելության, նախատեսվող հանդիպումների մասին հայ-թուրքական գործարար համաժողովի կողմից տրված տեղեկատվությունը նպատակ է ունեցել նաեւ տնտղել հասարակական տրամադրվածությունը, եւ արդյունքում թուրք հասարակությունը դեմ եղավ այցին: Դա, ըստ Սողոմոնյանի, նշանակում է, որ թուրքերը դեռ պատրաստ չեն երկխոսության:
«Ակոս» շաբաթաթերթի խմբագիրը եւս, համեմատելով երկու երկրների պետական մարմիների, կազմակերպությունների, մարդկանց տրամադրությունները, ասաց, որ հայ-թուրքական երկխոսության առումով «Հայաստանը շատ ավելի հասկացողություն է ցուցաբերում, քան Թուրքիան»:
Հրաչ Մելքումյան, Երեւան