Վրաստանում ամերիկյան ներկայության առնչությամբ հնչեցին տեսակետներ, թե դա տեղի է ունենում Մոսկվայի ու Վաշինգտոնի միջեւ կայացած համաձայնությունների արդյունքում: Մյուս կողմից՝ եղան պնդումներ, թե տարածաշրջանի համար ծանր մրցակցություն է ծավալվելու: Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը, երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում անդրադառնալով սրան, ասաց, որ այդ տեսակետներից «ոչ մեկն էլ մինչեւ վերջ ճիշտ չէ»:
«Ռուսաստանն ու ԱՄՆ-ը այսօր ունեն բավականին լավ հարաբերություններ, որոնք վերջին 6 ամսում զգալիորեն բարելավվել են: Ակնկալում ենք, որ ավելի մեծ կլինի առաջընթացը նախագահներ Բուշի ու Պուտինի այս ամիս կայանալիք հանդիպումից հետո: ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը տարածաշրջանում ունեն շատ կարեւոր եւ ընդհանուր շահեր: Երկու կողմն էլ շահագրգիռ են տարածաշրջանի խաղաղության, կայունության եւ անվտանգության հարցում», - ասաց դեսպանը: - «Բայց անշուշտ չափազանցություն կլինի ասել, թե մենք համակարգում ենք մեր գործողություններն այս տարածաշրջանում: Մեզանից յուրաքանչյուրը գործում է ըստ իր շահերի: Ու թեեւ բազմաթիվ դեպքերում մեր տեսակետները համընկնում են, սակայն լինում են նաեւ տարաձայնություններ: Հայաստանի դեպքում, սակայն, ես չեմ տեսնում որեւէ հակասություն»:
Անդրադառնալով Հայաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմի մոտեցումներին, Ջոն Օրդուեյը առանձնացրեց երեք հիմնական ուղղություն՝ տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, Հայաստանի տնտեսական ներուժի լիակատար օգտագործումը, ինչում ամերիկյան կողմը պատրաստ է օգնել, եւ ժողովրդավարական ինստիտուտների ու քաղաքացիական հասարակության կայացումը Հայաստանում:
«Սրանք մեկը մյուսին շաղկապված եւ այնքան էլ առանձին իրողություններ չեն», - ասաց դեսպան Օրդուեյը: - «Կարծում եմ, որ մենք ունենք որոշակի առավելություններ, որպեսզի կարողանանք Հայաստանին օգտակար լինել այս հարցերում»:
Իբրեւ բնութագրող հանգամանք Միացյալ Նահանգների դեսպանն առաջին հերթին մատնանշեց մեր կառավարությունների միջեւ առկա «շատ լավ եւ շատ ուժեղ» հարաբերությունները: Մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ առկա են մարդկային սերտ կապեր, մանավանդ եթե նկատի ենք առնում Միացյալ Նահանգներում հայկական հոծ համայնքի գոյությունը: Իսկ երրորդ հանգամանքն այն է, որ ԱՄՆ-ը Հայաստանում իրականացնում է օգնության ծրագրեր, եւ մեկ շնչին բաժին ընկնող օգնության քանակով Հայաստանն առաջին տեղերում է:
«Տարածաշրջանային կայունության ու անվտանգության նկատառումներից ելնելով, ամերիկյան կողմը փորձում է նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը», - ասաց Ջոն Օրդուեյը: - «Փորձում ենք նաեւ զարգացնել հարաբերությունները մեր երկրների զինված ուժերի միջեւ, եւ կարծում եմ, որ առաջին նախաձեռնություններն այս ուղղությամբ բավականին հաջող են եղել»:
Շարունակելով, դեսպանը ասաց, որ իրենք աշխատում են աջակցել նաեւ քաղաքացիական հասարակության կերտման գործընթացներին: Իրականացվում են կրթական, ազատ ու ժողովրդավարական մամուլի կայացմանն օժանդակելու ծրագրեր:
Պատասխանելով հայ-թուրքական հաշտեցման նախաձեռնություններին վերաբերող հարցին, Ջոն Օրդուեյը ասաց, որ Միացյալ Նահանգների կառավարության մոտեցումը հետեւյալն է. նպաստել Հայաստանի ու Թուրքիայի, հայերի ու թուրքերի հարաբերությունների բարելավմանը, ինչը, սակայն, պետք է, նախեւառաջ, հիմնված լինի հայ եւ թուրք ժողովուրդների ցանկության վրա:
«Կարծում եմ, որ պետությունների մակարդակով կա որոշակի դրական տեղաշարժ: Նկատի ունեմ արտգործնախարարների մակարդակով շփումը: Բայց նաեւ կարծում եմ, որ այս գործընթացում դեռ շատ բան կա անելու», - ասաց դեսպանը: - «Մենք փորձել ենք աջակցել, որպեսզի շփումներ լինեն մարդկանց խմբերի՝ լրագրողների, կանանց, գործարարների, պատգամավորների միջեւ: Անցյալի էջերի ուսումնասիրությունը եւ երկու ժողովուրդների միջեւ առկա խնդիրների վերաբերյալ փոխհամաձայնության հասնելը, լինի
դա վտարանդումների կամ բնաջնջման կամ այլ ցավոտ հարցերի շուրջ, կարեւոր քայլ կլինի երկու երկրների հարաբերությունների բարելավման գործում»:
Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին հարցը վերաբերում էր նրան, թե արդյո՞ք ԱՄՆ-ը շարունակելու է հանդուրժողաբար վերաբերել հայ-իրանական հարաբերություններին այն բանից հետո, երբ նախագահ Բուշը այդ երկիրը դասեց «չարիքի առանցքում»:
«Կարծում եմ, որ դուք պետք է շատ զգույշ լինեք, երբ բնութագրում եք այդ հարաբերությունները», - ասաց դեսպանը: - «Մենք, իհարկե, հասկանում ենք, թե ինչպիսին է Հայաստանի աշխարհագրական, աշխարհաքաղաքական դիրքն աշխարհի այս հատվածում: Հայաստանի համար շատ կարեւոր է որոշակի առեւտրական հարաբերությունների զարգացումը, կարեւոր են նաեւ սահմանային շփումները Իրանի հետ, ինչի դեմ մենք ոչինչ չունենք: Մեր մտահոգությունն այլ է, եւ դա գաղտնիք չէ: Խոսքը Իրանի ջանքերի մասին է զանգվածային ոչնչացման զենք ձեռք բերելու եւ ահաբեկչությանը աջակցելու հարցում: Կարծում եմ, որ Հայաստանը, որ այդքան մոտ է գտնվում Իրանին, պետք է ունենա նույն մտահոգությունը: Կարծում ենք, որ Հայաստանը եւս դեմ կլինի զանգվածային ոչնչացման զենք ձեռք բերելու եւ միջազգային ահաբեկչությանը սատարելու Իրանի քաղաքականությանը: Դա հատկապես կարեւոր նշանակություն ունի Մերձավոր Արեւելքի խաղաղության գործընթացի համար»:
Դեսպանը հիշեցրեց, որ Հայաստանը, բազմաթիվ այլ երկրների նման, որոշակի միջազգային պարտավորություններ է ստանձնել զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը խոչընդոտելու առումով: «Մենք Հայաստանին օգնել ենք այս օրենքների կիրառման գործում», - շարունակեց նա: - «Կարծում ենք, որ Հայսատանը կարող է իր ձայնը միացնել միջազգային ուժերի ձայնին, որոնք ընդդիմանում են Մերձավոր Արեւելքի գործընթացներում Իրանի ազդեցություններին: Մենք Հայաստանի հետ շատ լավ համագործակցում ենք ահաբեկչության դեմ պայքարում, ինչի համար երախտապարտ ենք եւ ակնկալում ենք, որ այդ համագործակցությունը շարունակություն կունենա»:
Արմեն Զաքարյան, Երեւան