Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի օրը պաշտոնապես հայտարարեց, որ ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունը՝ «ի լրումն նախագահների միջեւ ընթացող բանակցությունների, գումարելու նաեւ նրանց անձնական ներկայացուցիչների մակարդակով հանդիպումներ»: Հայաստանի նախագահի կողմից բանակցությունները կվարի ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Թաթուլ Մարգարյանը:
Արտգործնախարարության հասարակայնության հետ հարաբերությունների վարչության տարածած հաղորդագրությունում նշված է. «Հայաստանը կարծում է, որ դա կօժանդակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի առաջնթացին»:
Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել համանախագահների վերջին տարածաշրջանային այցի ընթացքում եւ արժանացել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հավանությանը:
Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը, որը եռանախագահների հետ այցելել էր տարածաշրջան, փաստարկել էր, թե հատուկ բանագնացների նշանակումը ավելի կանոնավոր հիմքերի վրա կդնի բանակցությունները: «Մեզ համար դժվար է մաքոքային դիվանագետներ լինելը», - ասել էր Տրուբնիկովը Բաքվում անցած շաբաթ:
Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը «Ազատություն» ռադիոկայանին պարզաբանեց, որ բանագնացների նշանակումը չի ենթադրում, թե ղարաբաղյան բանակցությունների ֆորմատը փոխվում է:
«Սա ոչ թե փոփոխություն է, այլ՝ լրացում», - ասաց նախագահի խոսնակը: Նախագահները շարունակելու են երկկողմ հանդիպումները: Անձնական ներկայացուցիչներ նշանակելու իմաստը բանակցային գործընթացն աշխուժացնելն է: Նախագահները չեն կարողանում հաճախակի հանդիպել, իսկ բանագնացները, ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների, 2-3 ամիսը մեկ հանդիպումներ են ունենալու միջազգային միջնորդների հետ: Առաջին հանդիպումը կայանալու է մայիսին Պրահայում:
Մինսկի խմբում Հայաստանի նախագահի անձնական ներկայացուցիչ նշանակված փոխարտգործնախարար Թաթուլ Մարգարյանը 37 տարեկան է: Փոխարտգործնախարարի պաշտոնում համակարգում է միջազգային կազմակերպություների հետ աշխատանքը եւ ռազմաքաղաքական ուղղությունները: Արտգործնախարարությունում Մարգարյանն աշխատում է 1994 թվականից: 2000 թվականին նշանակվել է փոխնախարար, նույն թվականին ստացել է արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:
Ըստ «Թուրան» լրատվական գործակալության, Հեյդար Ալիեւը, ամենայն հավանականությամբ, ղարաբաղյան բանակցություններում իր անձնական ներկայացուցիչ կնշանակվի փոխարտգործնախարար Արազ Ազիմովին:
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները, ըստ էության, ցանկալի արդյունք չտվեցին: Վերջին տարիներին նրանք մոտ 15 հանդիպում ունեցան, բայց այդպես էլ վերջնական համաձայնության չեկան: Եվ որպեսզի գործընթացը չսառի, միջնորդները որոշեցին կրկին շրջանառության մեջ դնել հին տարբերակը, երբ նախագահները հազվադեպ էին հանդիպում, բայց նրանց կարծիքները, դիրքորոշումները փոխանցում էին բանագնացները:
Բանագնացների նշանակումը իրոք հնարավորություն կտա աշխուժացնել շփումները: Եթե անգամ մի կողմ թողնենք նախագահների հանդիպումների արդյունավետությունը, թեկուզ հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի տարիքն ու առողջական վիճակը, բարձր մակարդակի հանդիպումները, թերեւս, ավելի հազվադեպ կլինեն:
Ադրբեջանը, մինչդեռ, կրկին դժգոհություն է արտահայտել միջազգային միջնորդների գործունեությունից: Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը անցած շաբաթ Բաքվում ասել է լրագրողներին. «Տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է, եւ ոչ մեկին, այդ թվում նաեւ Մինսկի խմբին, Ադրբեջանը լիազորություն չի տվել քննարկել տարածքային ամբողջականությունը փոփոխելու հարցերը»:
Գուլիեւը կրկին պնդել է Ադրբեջանի դիրքորոշումը՝ հակամարտությունը կարգավորել տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Նրա խոսքերով, եթե ԵԱՀԿ փաստաթղթերում Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը տեղ չի գտնում, չի հաստատվում, ապա ԵԱՀԿ-ի այդպիսի դիրքորոշումը կարելի է ճնշում համարել:
Հրաչ Մելքումյան, Երեւան