Այսօր Երեւանի Կենտրոն համայնքի դատախազությունը մեղադրանք է առաջադրել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:
Փետրվարի 13-ին Փաշինյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Հովհաննես Երիցյանի ներկայացրած հայցի հիման վրա: Պատճառն այն էր, որ թերթի նոյեմբերի 6-ի համարի առաջին էջում Հովհաննես Երիցյանի լուսանկարի տակ դրվել էր հետեւյալ մակագրությունը. «Դեգեներատ պաշտոնյաներ են հավաքագրվում պետական կառավարման համակարգում»:
Երիցյանը, ենթադրելով, թե դա իրեն է վերաբերում, բողոքել էր դատախազությանը, եւ այսօր Նիկոլ Փաշինյանին առաջադրվել է մեղադրանք՝ մարդուն գրավոր վիրավորանք հասցնելու հատկանիշներով:
Փաշինյանի փաստաբաններ Արգիշտի Կիվիրյանը եւ Լուսինե Սահակյանը բողոք են ներկայացրել քննիչին՝ մեղադրանքը վերացնելու համար:
Նիկոլ Փաշինյանին նման մեղադրանք արդեն առաջադրվել էր 2000 թվականին, եւ դատարանը պայմանական պատժի էր դատապարտել նրան:
Կարինե Քալանթարյան, Երեւան