Փետրվարի 25-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով մեկնեց Սլովակիա եւ Ավստրիա: Նախագահ Քոչարյանը հանդիպումներ կունենա այդ երկրների նախագահների, վարչապետների եւ խորհրդարանների նախագահների հետ:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տված հեռախոսային հարցազրույցում ասաց Ավստրիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջիվան Թաբիբյանը, որը համատեղության կարգով նաեւ Հայաստանի դեսպանն է Սլովակիայում, Հայաստանի նախագահի այցի նպատակը «տնտեսական, առեւտրական, արդյունաբերական կապերի զարգացումն ու խորացումն է»:
Թաբիբյանի խոսքերով, քաղաքական որեւէ առկախ խնդիր Սլովակիայի ու Հայաստանի միջեւ չկա, երկրները հաջողությամբ համագործակցում են միջազգային կազմակերպություններում:
Ջիվան Թաբիբյանը տեղեկացրեց նաեւ, որ Վիեննայում, ուր վաղը մեկնելու է Հայաստանի նախագահը, ծրագրված է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնք, հավանաբար, Հայաստանի նախագահին կտեղեկացնեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված նոր առաջարկությունների մասին:
Հրայր Թամրազյան, Պրահա