Հարաբերական դադարից հետո կրկին ակտիվանում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Շուտով նոր առաջարկություններով տարածաշրջան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Այցի ժամկետների մասին ռուսաստանցի համանախագահ Նիկոլայ Գրիբկովը Բաքվում լույս տեսնող «Էխո» թերթի թղթակցին ասել է. «Կարծում եմ՝ մարտին: Ստույգ ամսաթիվը դեռ պետք է համաձայնեցվի, բայց մեր դիրքորոշումն այն է, որ այցը պետք է տեղի ունենա միայն այն դեպքում, երբ համոզված կլինենք, որ դրա արդյունքները նոր խթան կհանդիսանան բանակցային գործընթացի համար»:
Մյուս համանախագահը՝ ամերիկացի Ռուդոլֆ Փերինան, պատասխանելով այցի ժամկետների մասին հարցին, ասել է, թե այն տեղի կունենա «շատ շուտով»:
Փերինան ասել է նաեւ, որ իրենք հին առաջարկներով չեն գալիս:
«Մենք ունենք բոլորովին նոր գաղափարներ, որոնք վերաբերում են տարբեր բնագավառների եւ որոնք մենք պատրաստվում ենք ներկայացնել կողմերին», - ասել է նա, խոստովանելով, որ չի կարող հրապարակել մանրամասները: - «Բայց մենք մտածում ենք նաեւ նախկին առաջարկների մասին»:
Նիկոլայ Գրիբկովը, նույնպես առանց մանրամասնելու, ավելացրել է. - «Մենք շատ առաջարկներ ենք ներկայացրել կողմերի քննարկմանը: Եվ համանախագահների բոլոր գաղափարներն էլ առաջվա պես մնում են սեղանին: Իմ կարծիքով, Ղարաբաղյան հակամարտությունը եզակի կոնֆլիկտ է, որը նախադեպ չունի աշխարհում: Ուստի դրա կարգավորման համար պահանջվող լուծումներն էլ պետք է աննախադեպ լինեն»:
Վաղը Վիեննայում սկսվելու է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որի ընթացքում, ըստ որոշ տեղեկությունների, կարող է ստեղծվել Ղարաբաղյան հակամարտության հարցերով աշխատանքային խումբ:
Գաղափարը ծագել է աշնանը, երբ տարածաշրջան էր ժամանել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ադրիան Սեւերինը: Այնուհետեւ ավելի մանրամասն այս հարցը Մինսկի խմբի համանախագահները Սեւերինի հետ քննարկել են Բուխարեստում: Ռուդոլֆ Փերինայի վկայությամբ, հենց Ադրիան Սեւերինն էլ գլխավորելու է ստեղծվելիք ղարաբաղյան խումբը:
Սա նորույթ չէ: Հայաստանյան դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում նման աշխատանքային խմբեր են գործում Մերձդնեստրյան եւ Աբխազական հակամարտությունների հարցերով: Դրանք բանակցային գործընթացին չեն միջամտում, այլ փոխլրացնում են կոնկրետ հակամարտությունների կարգավորմամբ զբաղվող կոնկրետ կազմակերպությունների ու կառույցների աշխատանքը:
Թե ինչ տեսք կունենա Ղարաբաղյան հակամարտության հարցերով ստեղծվելիք աշխատանքային խումբը, պարզ կդառնա առաջիկա օրերին:
Հայկական պատվիրակությունը, խորհրդարանի փոխխոսնակ Գագիկ Ասլանյանի գլխավորությամբ, արդեն ժամանել է Ավստրիայի մայրաքաղաք եւ առաջիկա 3 օրերին կմասնակցի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին:
Արմեն Դուլյան, Պրահա