Մատչելիության հղումներ

Ռուսաստանի փոխվարչապետը կգա Հայաստան՝ «վերջնականապես լուծելու» պարտքի խնդիրը


«Դեկտեմբերի 28-ին ռուսական կողմի համանախագահ Իլյա Կլեբանովը գալու է Երեւան, որպեսզի վերջնականապես խնդիրները լուծենք», - երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի պաշտպանության նախարար, Հայ-ռուսաստանյան միջկառավարական հանձնաժողովի համանախագաh Սերժ Սարգսյանը:

Այդպիսով, կսկսի իրագործմանը կմոտենա արդեն ամիսներ ի վեր քննարկվող «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւը, ըստ որի Հայաստանի 94 միլիոն դոլար պարտքը Ռուսաստանին մարվելու է հայաստանյան մի շարք խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթները Ռուսաստանին փոխանցելու միջոցով:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Մոսկվա կատարած աշխատանքային երկօրյա այցի ընթացքում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաեւ Հայ-ռուսաստանյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը հիմնականում քննարկել էին հենց այդ հարցը:

Թեեւ, ըստ Սերժ Սարգսյանի, ձեռնարկությունների նախապես մշակված ցուցակը փոփոխության չի ենթարկվելու, սակայն որոշ տեղեկություններով, մոսկովյան այցի ժամանակ երկու երկրների նախագահները քննարկել են այդ ցուցակում նաեւ բաշխիչ ցանցերն ընդգրկելու հարցը:

Պարտքի դիմաց առաջարկվող ռազմավարական նշանակություն ունեցող այդ ձեռնարկությունների ցուցակում արդեն տեղ ունեին «Մարս» գործարանը, Հրազդանի ջերմաէլեկտրակայանը, նյութաբանական, մաթեմատիկական մեքենաների եւ ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտները, էլեկտրոնային սարքավորումներ արտադրող «Օրբիտա» ձեռնարկությունը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG