Մատչելիության հղումներ

Ժնեւի կանտոնի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը


Հայաստանի արտգործախարարության տարածած հաղորդագրության համաձայն, դեկտեմբերի 10-ին Ժնեւի Հանրապետության եւ կանտոնի կառավարությունն ընդունեց հայտարարություն, որով պաշտոնապես ճանաչեց 1915թ. Հայոց ցեղասպանությունը:

«Ճանաչելով 1915թ. հայոց ցեղասպանությունը, Ժնեւը դասվում է այս ոճիրը ճանաչած բազմաթիվ երկրների, Միավորված ազգերի կազմակերպության եւ Եվրոպական խորհրդարանի երկար շարքում՝ հարգելով ցեղասպանության վերաբերյալ միջազգային դրույթները», - ասված է կառավարության բոլոր անդամների կողմից ստորագրված Հայտարարություն մեջ:

Ժնեւի իշխանություններն այսպիսով ոչ միայն իրենց համակրանքն են արտահայտում հայ ժողովրդի հանդեպ, այլեւ «պատրաստ են աշխատանք տանել, որպեսզի միջազգային համայնքն ընդունի այն, ինչ կատարվել էր Օսմանյան Թուրքիայում»:

«Ժնեւի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարեւոր ուղերձ է մյուս կանտոններին եւ հատկապես Շվեյցարիայի ֆեդերալ իշխանություններին: Մենք ողջունում ենք խաղաղության, մշակութային բազմազանության եւ մարդու իրավունքների կենտրոն Ժնեւի վճռականությունը եւ հաստատակամությունը, եւ կոչ ենք անում մյուս կառավարություններին եւ խորհրդարաններին հետեւել օրինակելի որոշմանը», - Ժնեւի կառավարությունում կազմակերպված ընդունելության ժամանակ ասել է Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կ. Նազարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG