Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը չբացառեց, որ Թուրքիան եւս կարող է մասնակցել 2003 թվականին Հայաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին:
«Չի բացառվում, որ 2002 թվականին բանակցությունների միջոցով արդեն կորոշենք , թե որ երկրներն են մասնակցելու այդ զորավարժություններին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հարությունյանը, ավելացնելով, որ զորավարժությունների մասնակից երկրների թիվը կարող է հասնել մի քանի տասնյակի: - «Դա կորոշվի եկող տարվա ընթացքում, երբ այդ երկրները իրենց համաձայնությունը կտան մասնակցելու Հայաստանում անցկացվելիք զորավարժություններին»:
Հայաստանում առաջին անգամ ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնելու մասին որոշումն ընդունված է: Միքայել Հարությունյանը տեղեկացրեց, որ որոշված է նաեւ զորավարժությունների մակարդակը. դրանք լինելու են խաղաղապահ գործողություններ իրականացնող կոալիցիոն գումարտակի զորավարժություններ:
2002 թվականին զորավարժությունների նախապատրաստման շրջանակներում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները մի շարք սեմինարներ կանցկացնեն Հայաստանում: Դրանց կոնկրետ թեմաներն ու նպատակները ճշտման փուլում են:
Հրաչ Մելքումյան, Երեւան