Նոյեմբերի 1-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Հայաստանի կրթության եւ գիտության նախարար է նշանակվել Լեւոն Մկրտչյանը: Մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնից ազատվել է Էդուարդ Ղազարյանը:
Լեւոն Մկրտչյանը ՀՅԴ անդամ է: Նա արդեն զբաղեցրել է կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը 1998-1999 թվականներին: Այնուհետեւ եղել է վարչապետի խորհրդական, Կառավարությանն առընթեր Կրոնի պետական խորհրդի նախագահ, Հայաստանի փոխարտգործնախարար:
Լեւոն Մկրտչյանը դարձավ Անդրանիկ Մարգարյանի կառավարության կազմում երկրորդ դաշնակցական նախարարը: Այս տարվա գարնանը ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Լոքյանը նշանակվել էր քաղաքաշինության նախարար:
Դաշնակցությունը 1998 թվականից ի վեր սատարել է Ռոբերտ Քոչարյանին: Ներկայումս ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունն ունի 9 անդամ:
Էմիլ Դանիելյան, Երեւան