«Ժամանակ» թերթի մեկնաբանի ընկալմամբ, ««Պատերազմ կամ խաղաղություն» մենագրության հեղինակ` հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր նորովի մարգարեանալու պատմական հնարավորություն ունի»: «Պատերազմ կամ խաղաղություն» դիվանագիտական-քաղաքական-ռազմական առճակատումը կրկին հրապարակ է նետվել», եւ կրկին եկել է մանրակրկիտ հաշվարկների ժամանակը: Ընդ որում, մեկնաբանի ընդգծմամբ, այս անգամ մեծ թղթախաղում տեղական իշխանափոխությունից շատ ավելի մեծ հեռանկարներ են ուրվագծված:
«Հայոց Աշխարհ» թերթում էլ առանձնացված է, որ ընդդիմության առջեւ իշխանության կողմից դրվող «ներքաղաքական մորատորիումի պահանջը թելադրված է ոչ թե սեփական աթոռները կորցնելու անհանգստությամբ, որի վտանգն իրականում չկա, այլ եւ' իշխանության, եւ' ընդդիմության համար ընդհանուր ու շատ ավելի բարձր արժեքները՝ Արցախը, ազատագրված տարածքներն ու Հայաստանի անվտանգությունը հարվածի տակ չդնելու մտահոգությամբ, որի հեռանկարը, ստեղծված աշխարհաքաղաքական կացության մեջ միանգամայն իրական ու շոշափելի է»:
Վազգեն Մանուկյանը եւս գտնում է, որ «այժմ Հայաստանում առկա սուր առճակատումները օգուտ չեն բերելու մեր երկրին, անկախ որեւիցե ռազմական գործողություններից կան դրանց հավանականությունից... Ուղղակի, երկրի ապագայի տեսանկյունից, ավելի մեղմ սցենարներն առավել օգտակար կլինեին», - ասել է նա «Հայոց Աշխարհ»-ի թղթակցին:
Կանխատեսումները, թե Գեղամյանը ինչ-որ պահի «քցելու» է ընդդիմությանը, իրականություն են դառնում: Երեկ նա «Հայկական ժամանակ»-ի թղթակցին տեղեկացրել է, թե ինքը այլեւս հանրահավաքների չի մասնակցելու եւ եռյակի մյուս անդամներին էլ առաջարկել է հրաժարվել պայքարի այդ ձեւից: Սա նշանակում է, որ նրա հետ լուրջ աշխատել են կամ էլ ավելի ծանրակշիռ ինչ-որ բան առաջարկել, ասենք՝ վաչապետի պաշտոն, - ենթադրում է «Հայկական ժամանակ»-ը:
Իսկ Արտաշես Գեղամյանի բացատրությունը հետեւյալն է. «Հիմա այն էներգիան, որ ցույց տվեց ժողովուրդը, պետք է ուղղորդել արարիչ նպատակների եւ ոչ թե նոր միտինգների կազմակերպման... Այսօր բազմամարդ հանրահավաքների անցկացումը ձեռնտու է միայն Ռոբերտ Քոչարյանին: Այն պարզ պատճառով, որ այդ հանրահավաքների ժամանակ հնարավոր է ցանկացած սադրանք, ինչի արդյունքում պատրանք կստեղծվի, թե հանրապետությունում վիճակը ապակայունանում է: Դրան անհամբեր սպասում են դրսի ուժերը՝ ԼՂՀ հարցի արդեն պատրաստված լուծումը պարտադրելու համար: Հայաստանը ճնշումների տակ հարկադրված կլինի գնալ այդ զիջումներին, եւ իշխանությունը սեփական քաղաքական եւ դիվանագիտական ձախողումների մեղքը կփորձի բարդել ընդդիմության վրա»:
«Ինչքան էլ որոշ շրջանակներ փորձեն մեղմացնել կատարվածի բացասական նշանակությունը, հստակ է, որ 907 հոդվածի վերամշակումը լուրջ մտահոգության առիթ է տալիս», - արձանագրում է այսօր «Ազգ» թերթը: «Վերջին օրերին ԱՄՆ-ում եւ Եվրոպայում կայացվեցին երկու որոշում, որոնք սերտորեն առնչվում են Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերի հետ, եւ երկուսն էլ, մեղմ ասած, մեր օգտին չեն» («Երկիր»):
«Թե որքան կտեւի հակաահաբեկչական պայքարը, եւ դեռ որքան կշարունակվի Թուրքիայի եւ Ադրբեջանի գնի բարձրացման գործընթացը՝ ոչ ոք չի կարող ասել: Սակայն», - ուղղորդում է «Երկիր» թերթի մեկնաբանը, - «մեր դիվանագիտական միտքն ու մեքենան պիտի աշխատեն ամեն կերպ կասեցնել երկու հակահայկական որոշումներն էլ, որոնց երկուսի ժամկետն էլ մեկ տարի է»:
«Վարչապետի խոշոր թերացումը» վերնագրով ծավալուն վերլուծականն էլ «Երկիր»-ի մեկնաբանը եզրափակել է այսպես. «ՀՀ պետական բյուջեն ֆինանսական միջոցների սուր կարիք ունի: Բայց այդ կարիքը, մեր կարծիքով, պետք է բավարարվի՝ ոչ թե իրար հետեւից վարկեր վերցնելու քաղաքականությունը շարունակելով, այլ Հայաստանում ստվերային տնտեսության եւ կոռուպցիայի դեմ լուրջ եւ իրական (ոչ լոզունգային) պայքար ծավալելով: Մինչդեռ այդ պայքարն առ այսօր հիմնականում ձեւական բնույթ է կրում»:
«Հայոց Աշխարհ»-ի փոխանցմամբ, նախարարություններում խուճապ է տիրում՝ կապված կառուցվածքային բարեփոխումների շրջանակում իրականացվող կրճատումների հետ: Այս ալիքը չի անցնելու նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների կողքով, ու թերեւս դա է պատճառը, որ երեկ նրանք ամենուր խուսափել են թղթակցին մեկնաբանություններ տալ:
«Հավանաբար, նախագահը վաղօրոք հաշվարկել էր, որ ընդդիմությունը կսկսի վիճարկել 40 հազար աշխատատեղերի ստեղծման հավանականությունը», - անդրադառնում է «Առավոտ» թերթը, - «կսկսի մեղադրել իշխանություններին վիճակագրական կեղծ տվյալներ ներկայացնելու մեջ, կփորձի ապացուցել, որ աշխատատեղերն այնքան էլ նոր չեն, որ դրանց մի մասը ժամանակավոր է եւ այլն։ Նախագահը կարող էր կանխատեսել իր քաղաքական հակառակորդների նաեւ այն փաստարկները, թե ժողովուրդն իր վրա, չգիտես ինչու, չի զգում կյանքի լավացում»:
«Ի վերջո, պետք չէ խոշոր տնտեսագետ լինել՝ հասկանալու համար, որ ՀՆԱ-ի 10 տոկոսանոց աճը ենթադրում է բյուջեի եկամուտների համապատասխան աճ։ Քանի որ բյուջեի եկամուտները մեզ մոտ նվազում են, ապա կա՛մ 10 տոկոսն է բլեֆ (ինչը վատ է), կա՛մ տնտեսության ստվերայնությունն է բարձրանում (ինչը ավելի վատ է)», - համադրում է «Առավոտ»-ը։ Խմբագրականի առանցքն այն է, որ չնայած այս պարզագույն հաշվարկներին, Արժութային հիմնադրամի գնահատականներին ու ժողովրդի զգացողություններին, նախագահն ու իր թիմը ապացուցելու են 40 հազար թիվը: Կյանքը շարունակվում է տարբեր հարթությունների վրա:
Վաչե Սարգսյան