«Պուտինը գալիս է» շարքում մամուլը արտացոլում է, թե ինչպես են ոտքի հանված Հայաստանի կոմունալ ծառայության, անվտանգության ու հյուրընկալության լավագույն ուժերը: Ֆոնի շեղումներից «Հայկական ժամանակ»-ը նշում է, թե «այս օրերին Հայաստանում են գտնվում մեծ թվով չեչեններ, որոնք ժամանել են Երեւանից ոսկի գնելու պատրվակով: Նրանց հայտնաբերել եւ գրանցել են մեր հատուկ ծառայությունները»: Այսուհանդերձ, «ռուս հյուրերը Հայաստանում իրենց անվտանգ են զգում եւ այնքան լարված չեն, ինչքան, ասենք, միջինասիական հանրապետություններ կատարած այցելությունների ժամանակ»:
Ոտքը Հայաստան դնելուն պես Ռուսաստանի նախագահը, ըստ ծրագրի, կմեկնի Սեւան, ինչպես «Առավոտ»-ն է մատուցում՝ «ձուկ բռնելու կամ համտեսելու։ Զուգահեռաբար մտերմիկ կզրուցի մեր նախագահի հետ առավել խոշոր ձկների որսից՝ ի դեմս մեր առաջատար ձեռնարկությունների, որոնց ցանկը սիրահոժար ներկայացված է բարձրաստիճան հյուրին՝ Ռուսաստանին ունեցած մեր պարտքերի դիմաց»։ Բայց ամենամեծ ձկները, ինչպես ակնարկվում է, նախագահները որսալու են քաղաքականության պղտոր ջրերում:
«Եթե ԱՄՆ-ը ստիպված լինի իր ռազմաքաղաքական դոկտրինայում փոփոխություններ կատարել, ապա իրատեսական է թվում հարաբերությունների եւ համագործակցության է'լ ավելի խորացումը ոչ միայն արեւմտաեվրոպական երկրների, այլեւ Ռուսաստանի հետ», - վերլուծում է «Ժամանակ» թերթի մեկնաբանը: - «Ռուս-ամերիկյան հարաբերությունների սերտացումը ինքնըստինքյան կնշանակի հարաբերությունների նոր մակարդակ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցների, այդ թվում՝ Հայաստանի հետ... Զուտ ֆինանսատնտեսական առումով՝ կապված միջազգային ֆինանսական կազմակերպություններում ԱՄՆ-ի մեծ դերի եւ այսուհետ հնարավոր դժվարությունների առաջացման հետ, չի բացառվում, որ Հայաստանին ցուցաբերվող օգնությունը եւ վարկերը նվազեն»:
Մյուս կողմից՝ հիմա որակական վերելքի վրա է հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը: Այնպես որ, մեկնաբանի հայացքով, հայ-ռուսական կապերի խորացումը, կարծես, առավելագույնս խթանվում է, եւ Պուտինի այս այցի նշանակությունն էլ նոր իրավիճակում՝ ավելի մեծանում: Ուրվագծելով ամերիկյան ողբերգության հետեւանքները, «Իրավունք» թերթի մեկնաբանը նախ ընդգծում է՝ «Փլատակների տակ մնաց միաբեւեռ աշխարհի համակարգը... խոշոր հաշվով այսուհետ ապահովությունն ու պաշտպանվածությունը կարող է լինել կա'մ բոլորի, կա'մ ոչ ոքի համար»:
«Ինչպես կանդրադառնան հետեւանքները Հայաստանի վրա» առումով «Իրավունք»-ում նշված է. ««Հատուցման գործողությունների» տրամաբանությունը հուշում է, որ է'լ ավելի վատթարանալու են ԱՄՆ-ի հարաբերությունները Իրանի, Սիրիայի եւ Իրաքի հետ, որոնց հետ Հայաստանը վերջերս բավականին արդյունավետ համագործակցության եզրեր է գտնում: Բնական է, որ է'լ ավելի կուժգնանա ամերիկյան ճնշումը՝ Հայաստանի եւ այդ երկրների փոխհարաբերությունների զարգացմանը խոչընդոտելու նպատակով: Վաղ թե ուշ ամերիկյան գործողությունները կհարուցեն Ռուսաստանի բուռն դժգոհությունը, եւ այնուհետ ավելի ու ավելի դժվար կլինի (եթե չասենք անհնար) վարել «կոմպլեմենտար» արտաքին քաղաքականություն... Այսինքն՝ ավելի ու ավելի հրամայական է դառնալու արտաքին քաղաքական կարծր եւ միանշանակ կողմնորոշման հարցը»: Մեկնաբանի ամփոփմամբ, Հայաստանի առաջ ծառացող նորանոր բարդ խնդիրների լուծումը «անհնար կլինի առանց ներքաղաքական արմատական բարեփոխման եւ արատավոր կլանային համակարգին վերջ տալու»:
«Խորհրդարանի քաղաքական ուժերի մեջ չկա մեկը, որ այսօր առանց ձգձգելու եւ երկմտելու հայտարարի, թե այնքան հիացած է Քոչարյանի վարած հմուտ ներքին եւ արտաքին քաղաքականությամբ, որ ցանկանում է, որ նա շարունակի երկիրը ղեկավարել եւս 5 տարի», - ընդհանրացրել է այսօր «Առավոտ»-ի թղթակիցը: - Քոչարյանը քաղաքական հենարան գոնե առայժմ չունի:
«Ազգ»-ի մենկաբանի գնահատմամբ, «քաղաքական ուժերի եռյակի՝ Հայաստանի ժողովրդական, «Ազգային միաբանություն» եւ «Հանրապետություն» կուսակցությունների հայտարարությունը բացառապես նախագահի «ապաշնորհ» հակասահմանադրական գործունեության եւ դրանից բխող հրաժարականին առնչվող չհիմնավորված մեկնաբանություններ» է պարունակում, եւ հենց այդ պատճառով էլ «չնայած կոչին, անցավ խորհրդարանական առաջին եռօրյան եւ պաշտոնանկման ոչ մի նախաձեռնություն շրջանառության մեջ չդրվեց»: Իրականում հայտարարության հեղինակներն էլ, ըստ մեկնաբանի, նախապես գիտեին, որ այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր հնարավոր չեն, նման որոշակիության չեն էլ ձգտում, եւ ոչ թե այս պահին Քոչարյանի պաշտոնանկության խնդիր են հետապնդում, այլ «իշխանափոխության կոչերով պարզապես պաշտոնապես նախընտրական արշավի հրահանգ իջեցրին»:
«Խորհրդարանում ներկա քաղաքական ուժերի տրամադրություններին ծանոթ ցանկացած ոք հասկանում է, որ երկրի նախագահի հրաժարականը պահանջող պատգամավորների թիվը հեշտորեն կարելի է հաշվել մատների վրա». այս ելակետից «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը սցենար է ներկայացնում, թե հիշյալ ընդդիմադիր եռյակ միությունը, ստանձնելով սակրավորների դեր, ականապատում է երկրի քաղաքական դաշտը՝ ամեն գնով թուլացնելու նախագահի դիրքերը, եւ հետո, երբ իրենք էլ, նախագահն էլ այդ ականներից էապես տուժած կլինեն, որպես Քոչարյանի մրցակից խաղի մեջ կմտնի արդեն ՀՀՇ-ի թեկնածուն, իբրեւ ընդդիմության միասնական թեկնածու:
«Հայոց Աշխարհ»-ի մեկ այլ մեկնաբան ուշադրություն է սեւեռում, որ «պայքարն իշխանությունների դեմ օբյեկտիվորեն, անգամ նրա մասնակիցների կամքից անկախ, վերածվելու է, եթե արդեն չի վերածվել, ոչ միայն ղարաբաղցի իշխանավորների, այլեւ Ղարաբաղի դեմ ուղղված պայքարի»: Ընդդիմադիր եռյակի հայտարարության մեջ մեկնաբանը երանգներ է տեսնում, որոնք հանգեցնում են «ղարաբաղցիներից ազատվելու եւ Ղարաբաղից «ազատվելու» խնդիրների միաձուլման»:
Վաչե Սարգսյան