Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան առաջարկում է ներել Հայաստանի պարտքերը


Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի միջազգային զարգացման հարցերով տեղակալ Քլեար Շորթը առաջարկել է նախկին խորհրդային 5 հանրապետությունների ընդգրկել այսպես կոչված «ծանր պարտքեր ունեցող աղքատ երկրների» ցուցակում: Այդ հինգ երկրներն են՝ Հայաստանը, Վրաստանը, Ղրղըզստանը, Մոլդովան եւ Տաջիկստանը, հայտնում է Լոնդոնում հրատարակվող «արդիան» թերթը:

Բրիտանացի փոխնախարարը հայտնել է, որ իր առաջարկը ներկայացնելու է
Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի աշնանը կայանալիք նստաշրջանում:

Միջազգային համայնքը մտադիր է ներել ծանր պարտքեր ունեցող աղքատ երկրների ցանկում ընդգրկված 41 աֆրիկյան եւ լատինամերիկյան պետությունների պարտքերը: Փոխնախարար Շորթի կարծիքով, այս հինգ նախկին խորհրդային հանրապետությունների պարտքերի չափը հնարավորություն է տալիս ընդգրկել նրանց ծանր պարտքեր ունեցող աղքատ երկրների ցուցակում: «արդիանը» հայտնում է, թե տիկին Շորթը հորդորել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար որդոն Բրաունին համոզել Եվրամիության եւ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարներին ընդարձակել պարտքերի ներման ծրագիրը:

Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը, ելույթ ունենալով Վաշինգտոնում՝ Համաշխարհային բանկի կենտրոնակայանում, կոչ արեց միջազգային ֆինանսական կազմակերպություններին անվերադարձ գումարներ տրամադրել աղքատ երկրներին: Վերջերս անկախ մի փորձագիտական խումբ մշակել է հանձնարարական, առաջարկելով Համաշխարհային բանկի փոխառությունները վերածել դրամաշնորհների:

Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG