Մատչելիության հղումներ

Աժ արտահերթ նստաշրջանը կքննարկի բէց-երի մասնավորեցման օրենքում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրինագիծ


ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ ագիկ Մինասյանը, պատասխանելով հուլիսի 23-ին սպասվող ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվելիք օրինագծերին մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց, որ դրանք առնչվում են, հիմնականում, տնտեսական բլոկին՝ փոփոխություն եւ լրացում «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում, Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը, Պետական գույքի մասնավորեցման 2001-2003-թվականների ծրագիրը եւ այլն:

ագիկ Մինասյանը չժխտեց, որ մի շարք օրինագծերով էլ արտահերթ նստաշրջանում փոփոխություն եւ լրացում են առաջարկվելու «Էներգետիկայի մասին», ինչպես նաեւ բաշխիչ էլեկտրացանցերի մասնավորեցման օրենքներում: Ավելացրեց, որ փոփոխություններ կառաջարկվեն դրանցից բխող մի շարք օրենքներում եւս:

Ըստ տեղեկությունների, անցած շաբաթ դոնոր երկրների հետ փարիզյան հանդիպման ժամանակ շվեդա-շվեյցարական «Էյ-Բի-Բի»-ն, իսպանական «Յունիոն Ֆենոզա»-ն, ռուսական «Իտերա»-ն ու ՌԱՕ «Ե-Է-Էս»ը համատեղ ձեւով հետաքրքրություն են դրսեւորել մեր բէցերի հանդեպ:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյո՞ք առաջարկվող փոփոխությունները միտված չեն այդ հետաքրքրությանը, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահն ասաց. - «Օրենքում փոփոխություննները պետք է միտված լինեն առավելագույնս հրապուրիչ դարձնելու մեր ցանցերը պոտենցիալ գնորդների համար»:

Ըստ նրա մեկնաբանության, օրենսդրորեն նպաստավոր պայմաններ կստեղծվեն տարբեր կազմակերպությունների համար՝ ստեղծել կոնսորցիումներ: Դրանով, թերեւս, կվերացվի այն կոշտ պահանջը, որ ունեինք նախորդ մրցույթի ժամանակ: «Եթե հիմա մենք թույլ ենք տալիս ստեղծել կոնսորցիում, ապա այդ ընկերությունները, որոնք չէին կարող բավարարել պահանջներին, կարող են ստեղծել կոնսորցիում եւ այդպես մասնակցել մեր ցանցերի մասնավորեցմանը», - ասաց ագիկ Մինասյանը:

Ըստ որոշ աղբյուրների, առաջարկվելու է բաշխիչ էլեկտացանցերի մասին օրենքից հանել արգելքը, որով բէց-երի երկու փաթեթը նույն ընկերությանը չէր կարող վաճառվել: Կարող է եւ ամրագրվել ուղղակի վաճառքի իրավունքը:

ործող «Էներգետիկայի մասին» օրենքն արգելում է մեկ ընկերությանը՝ ունենալ էլեկտրաէներգիա արտադրող ձեռնարկության բաժնետոմսերի որոշակի տոկոսից ավելին: Ըստ տեղեկությունների, տոկոսային այս հարաբերակցությունը կամ ավելացվելու է, կամ ընդհանրապես այդպիսի սահմանափակում չի դրվելու:

Պատճառը, այն ձեռնարկություններն են, հիմնականում՝ ջերմային էլեկտրակայանները, որոնց հանդեպ հավանական գնորդների շահագրգռությունը մեծ չէ: Դա թելադրված է ոչ միայն ջէկերի վիճակով, մեծ ներդումների անհրաժեշտությամբ, այլեւ նրանց արտադրած էլեկտրաէներգիայի բարձր ինքնարժեքով, ուստիեւ՝ բարձր սականգով: Դրանց վառելանյութը՝ բնական գազը, մատակարարվում է մեկ՝ ռուսական աղբյուրից: Հնարավոր է, որ սպասվող օրենսդրական փոփոխությունները որպես գնորդ շահագրգռեն բաշխող ու գազամատակարար ՌԱՕ «Ես-Է- Էս»-ն եւ «Իտերա»-յին:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG