Այսօր սպասվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիրը երկրի կառավարությունում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ, ինչը մասին լուրերը արդեն մի քանի շաբաթ ի վեր շրջանառվում էին հայաստանյան մամուլում: Ըստ լավատեղյակ աղբյուրների, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ համաձայնեցված փոփոխությունները ընդգրկելու են մի քանի նախարարություններ:
Ըստ տեղեկությունների, կառուցվածքային փոփոխություն է սպասվում պետեկամուտների նախարարությունում: Ենթադրվում է, որ Անդրանիկ Մանուկյանը կնշանակվի նախագահի վերահսկողության ծառայության պետ՝ ազատվելով նախարարի պաշտոնից: Նախարարությունում կստեղծվեն երկու առանձին՝ հարկային եւ մաքսային, գերատեսչություններ, որոնցից մեկն, ամենայն հավանականությամբ, կղեկավարի ազգային անվտանգության նախարարության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Արմեն Ավետիսյանը:
Փոփոխություններ են ակնկալվում բնապահպանության, գիտության ու կրթության եւ գյուղատնտեսության նախարարություններում: Չի բացառվում նաեւ, ուժային նախարարներից մեկի փոփոխությունը: Մամուլում տեսակետներ են հնչում, որ Անդրանիկ Մարգարյանը եւ նրա ղեկավարած Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որոշ նախարարական պաշտոններ տալով այլ կուսակցությունների, ջանում են ամրապնդել իրենց սասանված դիրքերը խորհրդարանում:
Ռուզան Խաչատրյան, Երեւան