Երեւանում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Եվրախորհրդում մեր պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը հերքեց հայաստանյան ընդդիմադիր մամուլում հնչած այն մեղադրանքները, թե ԵԽ-ի հայ պատգամավորները չեն կարողանում հակազդել ադրբեջանցի պատգամավորների հակահայկական նախաձեռնություններին: Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով, հայկական պատվիրակությունը «չի գնում այն պրոցեսների հետեւից, որ փորձում են թելադրել ադրբեջանցիները: Մենք ավելի ճիշտ կաննոներով ենք աշխատում»:
Եվրոպայի խորհրդին Հայաստանի եւ Ադրբեջանի անդամակցության պահից ի վեր մեկնաբանություններ էին հնչում, որ հակամարտ երկրների պատվիրակությունները Եվրախորհրդի ամբիոնը օգտագործելու են նաեւ քարոզչության նպատակներով: Ինչպես երեւում է, այդ կանխատեսումները հաստատվում են:
Հայաստանի պատվիրակության ղեկավարն ասաց, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունիսի 25-29-ը կայացած նստաշրջանում ադրբեջանական պատվիրակությունը փորձել է անցկացնեցնել 3 փաստաթուղթ: Առաջինը Ադրբեջանի պատվիրակության անդամներից մեկի հարցադրումն էր, թե ԵԽ նախարարների կոմիտեն ինչպես է պատկերացնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման հարցը: Մյուսը՝ Ղարաբաղում եւ գրավյալ տարածքներում էկոլոգիական աղետալի վիճակի մասին էր: Երրորդը, Հովհաննես Հոնհաննիսյանի խոսքերով, «մշակութային ժառանգության իբր թե ոչնչացումն է այն տարածքներում, որոնք գտնվում են մեր հսկողության տակ: Այդ փաստաթղթերն ընդամենն ընդունվել են ի գիտություն»: Նա ասաց նաեւ, որ նշված փաստաթղթերը ստորագրած պատգամավորների ճնշող մեծամասնությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներն էին:
Ադրբեջանի պատվիրակության համար, ինչպես ասաց Հովհաննես Հովհաննիսյանը, Ստրասբուրգում 6 դիվանագետ է աշխատում, նրանց մշտապես լրագրողներ են ուղեկցում: Նրանց մշտապես աջակցում է Թուրքիայի պատվիրակությունը: Այդուհանդերձ, մեր պատվիրակության ղեկավարը արդյունավետ է համարում Հայաստանի խորհրդարանականների աշխատանքը: Որպես դրա վկայություն, նշվեց, որ, մեր պատվիրակության նախաձեռնությամբ, որոշվել է հոկտեմբերին Եվրախորդի մշակույթի հանձնաժողովի արտագնա նիստ անցկացնել Երեւանում:
Անցած նստաշրջանում Հայաստանը չի ստորագրել մահապատիժը վերացնելու հայտարարության տակ: Դա պատճառաբանվեց նրանով, որ հայտարությունը խորհրդարանների խոսնակներ էին ստորագրում: ԱԺ-ին մոտ աղբյուրներից պարզեցինք, սակայն, որ իրական պատճառը «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունն է: Հայաստանի պատվիրակությունը հրաժարվել է ընդունել նաեւ ԵԽ քաղաքական կոմիտեի առաջարկությունը՝ վերահսկել եւ դերակատարություն ունենալ ղարաբաղյան կարգավորման գործում:
Երեւանում այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի շրջանակներում գործող Հայաստանի պարտավորությունների վերահսկման խմբի անդամներին: Այցի նպատակը Հայաստանի օրենսդրական դաշտում կատարված փոփոխությունները, ինչպես նաեւ Եվրախորհրդի կողմից Հայաստանի ընդունած պարտավորություններն ուսումնասիրելն է, ասվում է ՀՀ արտգործնախարարության այսօր տարածած հաղորդագրության մեջ:
Խմբի այցը տարածաշրջանային է: Այն այցելելու է նաեւ Վրաստան եւ Ադրբեջան:
Հրաչ Մելքումյան, Երեւան