«Հոկտեմբերի 27»-ի գործով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստի տպավորությամբ, «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը նշում է. «Ակնհայտ է, որ այս հանձնաժողովը չի կարողանալու հաղթահարել ներքին հակասությունները, որովհետեւ, բացառությամբ երեք անդամի, մնացած բոլորը դեմ էին նման հանձնաժողովի ստեղծմանը, ուստի այդ մարդիկ ամեն կերպ պետք է փորձեն ապացուցել այս հանձնաժողովի ստեղծման աբսուրդը, ինչը եւ նրանք մեծ հաջողությամբ անում են»: Դատավարությունում Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդների պաշտպան Աշոտ Սարգսյանը «Առավոտ»-ի հարցազրույցում այսօր եւս պնդում է, որ Հունանյանի մասին «խոսելիս պետք չէ առաջնորդվել օրենքի տառով, քանի որ ինքն իր գործողություններով օրենքից դուրս է»: Փաստաբանը միանգամայն բնական է համարում, որ գլխավոր ամբաստանյալին կոչում է մարդասպան եւ շարունակում է այն կարծիքին մնալ, որ նրան պետք է ծեծել:
Անդրադառնալով ՀԺԿ-ի կուսակցական դիրքերին, «Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. «Համագումարի ավարտից հետո էլ շատ քիչ հույս կա, թե վիճակը կշտկվի: Թեեւ համագումարն անցավ առանց կրքոտ վիճաբանությունների, անզեն աչքով էլ նկատելի են տարաձայնությունները, գնահատականների, դիրքորոշումների ընդգծված տարբերությունները անգամ ամենասկզբունքային հարցերում: ՀԺԿ-ն ամենայն հավանականությամբ շարունակելու է մնալ «լողացող» կուսակցություն»: Ըստ մեկնաբանի, «այդպիսի վիճակում, եթե դեռ չեն հայտնվել, ապա կարող են հայտնվել նաեւ այլ ազդեցիկ քաղաքական ուժեր: Ներկուսակցական տարաձայնությունների համաճարակով վարակված է Հայաստանի քաղաքական դաշտի զգալի հատվածը, ինչը ցավալի հետեւանքներ կարող է ունենալ ոչ միայն կուսակցությունների ու դաշինքների, այլեւ պետության համար», - շաղկապվում է «Ժամանակ»-ում:
«Երկիր»-ի մեկնաբանի հայացքով, նախկին հասարակական հնչեղությունը կորցրել է տնտեսության ստվերայնության դեմ պայքարի խնդիրը: Դրա մասին «վերջին տարիներին առավելապես խոսում են կա'մ նախանձելի լավատեսությամբ օժտված շարքային քաղաքացները, կա'մ էլ պետության կառավարման ղեկի մոտ կանգնած իշխանավորները: Այն էլ՝ ժամանակ առ ժամանակ եւ պաշտոնի բերմամբ... Նույն խնդրի վերաբերյալ կողմերի տարաբեւեռ գնահատականներից էլ միմիայն ավելի անհասկանալի է դառնում հակաստվերային պայքարի հեռանկարը»: Մեկնաբանը օրինակ է արձանագրում, որ «Հայաստանի բաշխիչ էլցանցերի մասնավորեցման գործընթացի առաջին՝ չհաջողված փուլի փորձով, Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը տնտեսության այս հատվածում ամբողջովին անզոր գտնվեց «ստվերին» հովանավորող ուժերի նկատմամբ»: Այդպես էլ օդում կախված անպատասխան է մնացել, թե «մինչեւ ԲԷՑ-երի վերջնական մասնավորեցումը ո՞վ եւ ինպե՞ս է կանխելու համակարգում շարունակվող թալանը»: Հիշեցվում է նաեւ պետեկամուտների նախարարի խոսքը, թե «ստվերի դեմ պայքարի դոզան կամաց-կամաց է ավելացվելու. եթե միանգամից սկսենք, երեւի մեզ կուտեն, կջարդեն...»: «Արդյո՞ք ժամանակը չէ, որ երկրի բարձրագույն գործադիր եւ օրենսդիր իշխանությունները ցուցաբերեն հավաքական քաղաքական կամք», - եզրափակվում է «Երկիր»-ում:
Հատկապես էներգետիկ համակարգի «սեւ անցքերին» է այսօր անդրադառնում եւ «Հայկական ժամանակ» թերթը՝ գրանցելով. «Անհայտ է, թե ո՞ւր է կորչում բնակչությունից գանձվող այդքան գումարը, եթե համակարգում չեն իրականացվում կապիտալ ծախսերը, չի վճարվում աշխատավարձ, իսկ գազի դիմաց ունեցած պարտքը չի նվազում»: Մյուս կողմից, մամուլի արտացոլմամբ, հուսաբեր չէ այս կամ այն ոլորտը օտարերկրացիների տնօրինությանը հանձնելը: «Երկիր» թերթում այսօր երկու մեծ հրապարակում կա «Արմենթելի» վատ աշխատանքի մասին. խոստացված ներդրումներն ուշանում են, կապը գնալով վատանում է: «Երկիր»-ում մի զարկ էլ ջրմուղը շահագործող իտալացիների ուղղությամբ է. «Եթե իտալական գործելաոճը հայկականից չի տարբերվելու, այդ դեպքում ո՞ր խելոք իշխանավորի գլխում միտք ծագեց ՀԲ-ի եւ մեր կառավարության տրամադրած 30 միլիոն դոլարով համակարգի կառավարումը հանձնել օտարին», - խնդիրը ազգայնացրել է թերթը: - «Նման գումարային շոշափելի ներկայությամբ, թերեւս, «յոլա գնայինք» մեր ջրմուղագործներով»:
«Վերջին տասը տարիներին Հայաստանը միջազգային ֆինանսական կազմակերպություններից եւ օտարերկրյա պետություններից վերցրել է ավելի քան 5 տասնյակ վարկեր, որոնց իրացման համար վարկատուների պահանջով սովորաբար ստեղծվում են հատուկ գրասենյակներ: Դրանց պահպանման համար ծախսվում են բավական մեծ միջոցներ, այդ թվում՝ վճարվում Հայաստանի չափանիշներով անհամեմատ բարձր աշխատավարձեր, հիմնականում նույն վարկային գումարներից», - ուրվագծելով այս դրվածքը, «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը կոնկրետ օրինակներ է բերում, թե ինչպես են վարկային միջոցներ ծախսվում առանց բուն նպատակին ծառայելու, իսկ այդ գումարները, ի վերջո, տարեցտարի ավելացնում են Հայաստանի արտաքին պարտքը:
Ղարաբաղյան կարգավորման կտրվածքում «Ժամանակ»-ի մեկնաբանն այսօր խտացրել է. «Բազմաքայլ կոմբինացիան դեռ հեռու է իր էնդշպիլից: Մենք պետք է գիտակցենք, որ կամա թե ակամա մտել ենք մի բարդ խաղի մեջ, որում կպարտվի նա, ում նյարդերն առաջինը տեղի կտան, եւ ով խուճապի կմատնվի»: Իսկ բուն ղարաբաղյան անցուդարձից ուշադրություն է գրավում «Առավոտ»-ի այն լուրը, թե «ըստ հավաստի տվյալների, Սամվել Բաբայանին առաջարկվել է ազատություն, բայց այն պայմանով, որ պիտի ներման խնդրագիր գրի ԼՂՀ նախագահին եւ ազատ արձակվելուց հետո արտաքսվի Ղարաբաղի ու Հայաստանի տարածքից»:
Վաչե Սարգսյան