Այսօր պարզ դարձավ, որ 83 տոկոսով կատարված 2000թ պետբյուջեի հաշվետվությունը Ազգային Ժողովում հաստատված է համարվում: Երբ երեկ, քվեարկության ժամանակ ստանալով 52 «կողմ», 15 «դեմ» եւ 20 «ձեռնպահ», այն չհաստատվեց, սկսեց աշխատել 24 ժամի կարգը: Եթե այդ ընթացքում կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնություն լիներ, կսկսեր գործել անվստահության ժամացույցը: Այդպիսի նախաձեռնություն, սակայն, չեղավ:
Այսօրվա ճեպազրույցներում խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը իրենց՝ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես չգալը բացատրում էին, հիմնականում, այն հանգամանքով, որ, «Միասնության» ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքերով, «խնդիրը քաղաքական չի եղել»: Մեծությամբ արդեն երկրորդ (երեկ այս խմբին միանալու մասին հայտարարել էր անկախ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը)՝ «Ժողպատգամավոր» խմբի ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանի ձեւակերպմամբ՝ կառավարությանն անվստահություն հայտնելու մասին քաղաքական ուժերը պիտի որոշում կայացնեին:
«Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանն ու «Իրավունք եւ միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանը անիմաստ են համարում կառավարության հրաժարականը, «քանի դեռ հստակ չէ, թե ինչ քաղաքական մեծամասնություն է պաշտպանելու կառավարությանը Ազգային Ժողովում» (Արթուր Բաղդասարյան) եւ քանի որ «կառավարությունն ինքը պետք է հրաժարական ներկայացնի» (Արտաշես Գեղամյան):
Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանն այսպես բացատրեց կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես չգալը. «Նախ, անվստահություն հայտնելը քաղաքական խնդիր է: Երկրորդ, կան ընթացիկ տարվա առաջին եռամսյակի գոհացուցիչ արդյունքները»:
Ռուզան Խաչատրյան