Այսօր Ֆրասնպրես եւ Ռոյթեր գործակալությունները, վկայակոչելով Հայաստանի արտգործնախարարությունը, հայտնեցին, որ Ժնեւի հանդիպումը, որը նախատեսվում էր անցկացնել հունիսի 15-ին, հետաձգվել է անորոշ ժամանակով: Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը լավատեսորեն արտահայտվեց հակամարտության կարգավորման հնարավորույթան մասին:
Միջնորդները տարածաշրջան ժամանելուց հետո եկել են այն եզրակացության, որ իրական առաջընթացի հույսը քիչ է, ուստի եւ շտապելու կարիք չկա, այսպես է բացատրել Հայաստանի արտգործնախարարության խոսնակը գագաթնաժողովի հետաձգման պատճառը Ֆրանսպրես եւ Ռոյթեր գործակալություններին այսօր տրված հարցազրույցում: Հայաստանի արտգործնախարարության խոսնակ 2յունիկ Աղաջանյանը ասել է, թե հասարակական կարծիքը հակամարտության երկու կողմերում պատրաստ չէ դժվարին փոխզիջումների:
Միեւնույն ժամանակ Հայաստանի նախագահի աշխատակազմից "Ազատություն" ռադիոկայանին հայտնեցին, որ Ժնեւյան հանդիպումը հունիսի 15-ին անցկացնելու մասին պաշտոնական հայտարարություն երբեք չի եղել: Միջնորդները միայն ասել են, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ հունիս ամսին: Ըստ նույն աղբյուրի, միջնորդներն են կազմակերպում հանդիպումը եւ միայն նրանք կարող են որոշում կայացնել այն հետաձգելու մասին, մինչդեռ առայժմ նման պաշտոնական հայտարարություն չի եղել:
Այսօր Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը, ելույթ ունենալով մայիսի 28-ի՝ հանրապետության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր հավաքում, հայտարարեց, թե հակամարտության կարգավորման համար այժմ բարենպաստ իրավիճակ է ստեղծվել: Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ Ղարաբաղյան հարցի լուծման համար անհրաժեշտ են փոխզիջումներ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի կողմից, եւ այդ փոխզիջումները պետք է համարժեք լինեն:
Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության, Ալիեւը քննադատության է ենթարկել այն ուժերին, որոնք փորձում են համոզել հանրությանը, թե հիմնահարցը կարելի է լուծել միայն ռազմական ճանապարհով: «Այդ ուժերը պետք է իմանան, որ մենք պատրաստ ենք պատերազմի եւ կարող ենք պատերազմել, սակայն այժմ դա ամենեւին անհրաժեշտություն չէ», - ասել է Հեյդար Ալիեւը:
Հրաչ Մելքումյան՝ Երեւան, Արմեն Դուլյան՝ Պրահա