Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը մայիսի 22-ին 50 միլիոն դոլար կազմող Կառուցվածքային բարեփոխումների չորորդ (SAC-4) վարկի հետ մեկտեղ հաստատել է նաեւ, այսպես կոչված, Հայաստանի աջակցության ռազմավարության եռամյա ծրագիրը։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտնեց Բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Օուեյզ Սաադաթը։ Նա ասաց, թե բանկը փոխելու է իր ֆինանսական հատկացումների շեշտադրումները՝ ավելանալու է մասնավոր հատվածի հզորացմանը հատկացվող օժանդակության ծավալը:
Ըստ եռամյա այդ ծրագրի, մինչեւ 2004 թվականի վերջը Հայաստանին կհատկացվի՝ 150-ից մինչեւ 190 միլոն դոլարի արատոնյալ վարկեր, որոնք կոչված են լինելու բարելավել գործարար միջավայրը, հզորացնել պետական կառավարման հատվածը, կրճատել կոռուպցիան եւ աղքատությունը, ինչպես նաեւ՝ ավելացնել հատկացումները կրթության, առողջապահության եւ սոցիալապես խոցելի շերտերի նյութական ապահովության նպատակներին։
Համաշխարհային բանկի եռամյա ծրագրում տրամադրվելիք վարկերի եւ այլ ֆինանսական հատկացումների չափերը ուղղակի կապվում են ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ։ Համաշխարհային բանկի տնօրենների խորհրդի նիստում` Հայաստանի գծով ավագ պատասխանատու Փիթեր Նիկոլասը ասել է. «Լեռնային Ղարաբաղի շուրջ տարվող խաղաղության բանակցությունների հաջող արդյունքի դեպքում լրացուցիչ ֆինանսավորման պահանջ կներկայացվի Հայաստանի, ինչպես նաեւ Ադրբեջանի համար` օգնելու հետկոնֆլիկտային վերակառուցման աշխատանքներին»։
Բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Օուեյզ Սաադաթի կարծիքով, Հայաստանը փոքր երկիր է՝ սահմանափակ տարողությամբ ներքին շուկայով, ուստի այստեղ խոշոր ներդրումներ կլինեն այն դեպքում, եթե ներդրողները հնարավորություն ունենան ամենակարճ ու շահավետ ուղիներով իրենց արտադրածն արտահանել։ Իսկ դրան խոչընդոտում են չափազանց բարձր տրանսպորտային ծախսերը, ինչը նա կապում է տարածաշրջանում կայունության երերուն լինելու հետ:
Վերջին 8-9 ամիսների ընթացքում հաստատված ներքին կայունությունը, ըստ բանկի ներկայացուցչի, նպաստեց Հայաստանի տնտեսական ցուցանիշների բարելավմանը: Համաշխարհային բանկի պատասխանատուներն, այդուհանդերձ, ընդունում են, որ բարձր տնտեսական աճի ու ցածր սղաճի պտուղները Հայաստանում քաղում են բնակչության չնչին տոկոսը կազմող հարուստները, իսկ մեծամասնությունը աղքատ է եւ իրավազուրկ։ Կոռուպցիան անցել է բոլոր հնարավոր սահմանները։ Այս հանգամանքները նույնպես խոչընդոտում են ներդրումների ծավալների մեծացմանը։
Համաշխարհային բանկը, ինչպեսեւ միջազգային մյուս դոնորները, տրամադրվելիք վարկերի դիմաց Հայաստանի իշխանություններից պահանջել են արագացնել բարեփոխումները քաղաքացիական ծառայության ոլորտում եւ վերացնել ներդրումների ճանապարհին առկա խոչընդոտները։
Օուեյս Սաադաթը այսօր վերստին հաստատեց Կառուցվածքային բարեփոխումների չորորդ վարկի վերջին` 20 միլիոն դոլարի հատկացման նախապայմանը` մինչեւ տարեվերջ մասնավորեցնել բաշխիչ էլեկտրացանցերը։
Կարծես անսալով Համաշխարհային բանկի այս պահանջին, կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի չորս էլեկտրաբաշխիչ ցանցերի մասնավորեցման նոր ժամանակացույցը` մրցույթի մասնակիցիների առաջարկների փաթեթների բացման ժամկետ նախատեսելով հոկտեմբեր ամիսը։
Համաշխարհային բանկը Հայաստանի ամենախոշոր դոնորն է. 1993 թվականից ի վեր այդ ազդեցիկ ֆինանսական կառույցը մեր երկրին տրամադրել է շուրջ 660 միլոն դոլարի արտոնյալ վարկեր:
Ատոմ Մարգարյան